https://arm.sputniknews.ru/20230427/hh-karavarutjuny-hastatec-2022ti-petakan-bjujei-katarman-hashvetvutjuny-58819447.html
Պետության ծախսերն աճել են. գործադիրը հաստատեց 2022թ–ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը
Պետության ծախսերն աճել են. գործադիրը հաստատեց 2022թ–ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը
Sputnik Արմենիա
Կառավարության կատարողականի հաշվետվությունը խորհրդարանի դատին կներկայացվի մինչև մայիսի 1-ը: 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T11:28+0400
2023-04-27T11:28+0400
2023-04-27T11:38+0400
հայաստան
հհ կառավարություն
պետություն
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a8f897481e871f64709280b9bacaf27.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2022թ–ին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը` 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով։ Կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ պետության ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի աճով։ Իսկ եկամուտների աճը պայմանավորել են հիմնականում արտաքին գործոնները, որոնց արդյունքում նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2022թ–ին ՀՀ–ում արձանագրվել է 12.6 տոկոսանոց աճ։Դոլարը մի օր թանկանալու է. տնտեսագետը խորհուրդ է տալիս օգտվել ստեղծված հնարավորությունից2022թ–ի պետական բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինը` 27.4 և 21.4 տոկոս, ունեցել են համապատասխանաբար աշխատանքի և սոցիալական հարցերի ու պաշտպանության նախարարությունները։Հայաստանը ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճի կարող է հասնել իներցիայով. տնտեսագետՀովհաննիսյանը նաև հայտնեց, որ 2022թ–ի պետական բյուջեի պակասուրդը պլանավորված ՀՆԱ–ի նկատմամբ 3 տոկոսի փոխարեն կազմել է 2.1 տոկոս։ Ընդ որում` եթե 2021թ–ին բյուջեի պակասուրդը լրացվել էր հիմնականում արտաքին աղբյուրներից, ապա 2022–ին այն ամբողջությամբ լրացվել է ներքին միջոցներով։«Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է` կազմելով 46.7 տոկոս` կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն»,– ասաց ֆինանսների նախարարը` հավելելով, որ կառավարության պարտքը 2022թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 886 մլն ԱՄՆ դոլար։Նախարարի ելույթից հետո կառավարությունը հաստատեց 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Այն մինչև մայիսի 1-ը կներկայացվի Ազգային ժողովի դատին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_85:0:1509:1068_1920x0_80_0_0_f6d2c29c4a205bca476ea252eb2595d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, պետություն, վահե հովհաննիսյան
հայաստան, հհ կառավարություն, պետություն, վահե հովհաննիսյան
Պետության ծախսերն աճել են. գործադիրը հաստատեց 2022թ–ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը
11:28 27.04.2023 (Թարմացված է: 11:38 27.04.2023) Կառավարության կատարողականի հաշվետվությունը խորհրդարանի դատին կներկայացվի մինչև մայիսի 1-ը:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2022թ–ին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը` 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով։ Կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ պետության ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի աճով։ Իսկ եկամուտների աճը պայմանավորել են հիմնականում արտաքին գործոնները, որոնց արդյունքում նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2022թ–ին ՀՀ–ում արձանագրվել է 12.6 տոկոսանոց աճ։
«Չնայած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցության հետևանքով մարտ ամսին տնտեսության ակտիվության որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների ՀՀ տեղափոխվելու արդյունքում տնտեսական աճի տեմպերը կտրուկ ավելացան, հատկապես ծառայությունների ոլորտում»,– ասաց նախարարը։
2022թ–ի պետական բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինը` 27.4 և 21.4 տոկոս, ունեցել են համապատասխանաբար աշխատանքի և սոցիալական հարցերի ու պաշտպանության նախարարությունները։
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ 2022թ–ի պետական բյուջեի պակասուրդը պլանավորված ՀՆԱ–ի նկատմամբ 3 տոկոսի փոխարեն կազմել է 2.1 տոկոս։ Ընդ որում` եթե 2021թ–ին բյուջեի պակասուրդը լրացվել էր հիմնականում արտաքին աղբյուրներից, ապա 2022–ին այն ամբողջությամբ լրացվել է ներքին միջոցներով։
«Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է` կազմելով 46.7 տոկոս` կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն»,– ասաց ֆինանսների նախարարը` հավելելով, որ կառավարության պարտքը 2022թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 886 մլն ԱՄՆ դոլար։
Նախարարի ելույթից հետո կառավարությունը հաստատեց 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Այն մինչև մայիսի 1-ը կներկայացվի Ազգային ժողովի դատին։