00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն անտեսում է միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ

Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է միջազգային դատական ատյաններում ՀՀ դատական հայցերին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետին ու Հռոմի ստատուտի վավերացմանը։
- Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ 2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև Ադրբեջանը ապրիլի 23-ին անցակետ է դրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։ Հայաստանը պատրաստվո՞ւմ է այս հարցը բարձրացնել միջազգային իրավական ատյաններում։
- Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ որոշման պահանջները, այլ նաև խեղաթյուրում և աղավաղում է դատարանի որոշման մեջ տրված իրավական ձևակերպումները, մեկնաբանությունները միջազգային տարբեր ատյաններում։ Դրա վառ ապացույցն էր փետրվարի 22-ի որոշմանը հետևած նամակը, որն Ադրբեջանը հասցեագրել էր ՄԱԿ–ի գխավոր քարտուղարին։ Նամակում նրանք փորձում էին ներկայացնել` իբրև թե կատարել են որոշման պահանջները։
Դրան հետևեց նաև մեր ԱԳՆ–ի պատասխան նամակը փետրվարի 27-ին, և նաև մեր կողմից Արդարադատության միջազգային դատարանին այդ ամենի մասին ծանուցելը, որովհետև մենք պարտավոր ենք նաև իբրև ժամանակավոր միջոցների ընթացակարգ նախաձեռնած պետություն` տեղեկացնել դատարանին իր որոշման կատարման ընթացքի մասին։ Բնականաբար, ստացվել է նաև Ադրբեջանի պատասխանը դրա վերաբերյալ, որը դարձյալ նույն մանիպուլյատիվ պահվածքի շարունակություն էր։
Դրան էլ ենք պատասխան ուղարկել։ Եվ այս պահի դրությամբ` այս վերջին զարգացումը, որը վերաբերում է արդեն անցակետ դնելուն, կարծում եմ` արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալու հանգամանքն էր շահարկվում (որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում), հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտվում դատարանի որոշումը։ Մենք, բնականաբար, այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք և արդեն աշխատում ենք։ Առաջիկայում կլինի քայլ մեր կողմից` դատարանի շրջանակներում։
Իսկ դատարանի որոշումը չկատարման փաստը ցավալի է։ Հասկանում եմ, որ ակնկալիքները հանրության մոտ բարձր էին, երբ դատարանի որոշումն ընդունվում էր, հատկապես հաշվի առնելով դրա իրավական պարտադիր ուժը։ Բնականաբար, մենք էլ հասկանում ենք, որ այս իրողություններում Ադրբեջանի նման պետությունից ակնկալել վճռի 100–տոկոսանոց կատարում` կլիներ ռոմանտիզմ։
Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ նմանատիպ աշխատանքն իր կարևոր արդյունքն ունենում է։ Միգուցե այս պահին մենք կարճաժամկետ չկարողանանք արդյունքներ գրանցել, բայց երկարաժամկետ առումով սա կարևոր քայլերի մի մասն է։ Եվ ամեն դեպքում պետք է շարունակել այս իրավական մեխանիզմներն աշխատեցնել` հատկապես, որ միջազգային իրավական տրամաբանության մեջ Հայաստանի վարքագիծն այս կոնտեքստում շատ ավելի հասկանալի ու ավելի ընկալելի է միջազգային հանրության կողմից։
- Դատարանի որոշումը, պարտադիր լինելով հանդերձ, Ադրբեջանի կողմից չի կատարվում։ Այս պարագայում բացի քաղաքական գնահատականներից, հայտարարություններից, սա ի՞նչ է տալու հայկական կողմին։ Եթե Ադրբեջանն այդպես էլ չկատարի դատարանի պահանջը, ինչ–որ միջազգային լծակներ կա՞ն Ադրբեջանի վրա ազդելու, բացի քաղաքական դիրքորոշումներ, հայտարարություններ անելուց։
- Իհարկե, քաղաքական հայտարարություններն այս պահին անմիջական ազդեցություն չեն ունենում միջանցքի բացվելու վրա, և միջանցքը շարունակում է մնալ փակ ու ավելի սրված վիճակում։ Բայց միջազգային դատարանի հարկադրանքի մեխանիզմը ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ես կարծում եմ, անհրաժեշտ է այս պահի դրությամբ հարցն անպայմանորեն բարձրացնել։ Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն, այն քաղաքական մարմինն է, որը նաև օժտված է դատարանի վճիռների կատարմանը կամ կատարման ընթացքին հետևելու և դրա հիման վրա որոշումներ կայացնելու իրավասությամբ։
Ադրբեջանը դատական ակտերը կատարելու է միջազգային ճնշման ներքո. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, խոսքն այստեղ դատարանի ժամանակավոր միջոց կիրառելու որոշման մասին է, ոչ թե վճռի, որը դատական վերջնական ակտն է։ Բայց կարծում եմ, որ կարելի է նմանատիպ մեխանիզմ կիրառել նաև այս դեպքում։
Վստահ եմ, որ այս պահի դրությամբ նմանատիպ աշխատանքներ տարվում են, և սա այն ճանապարհն է, որով պետք է շարունակել գնալ` անկախ նրանից` այս պահին մենք ունենք արդյունք, թե չունենք, կամ Ադրբեջանը կատարում է, թե չի կատարում։ Միջազգային իրավունքում կամ միջազգային հարաբերություններում դատական մարմինների որոշումների ազդեցության էֆեկտը, ցավոք, այսպիսին է։
Միջազգային դատարանների վճիռների, որոշումների կատարումը, ցավոք սրտի, շատ կատարյալ մեխանիզմ չէ։
Հատկապես, մենք նաև չենք կարող հաշվի չառնել այսօրվա գլոբալ, աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնք, կարծում եմ, իրենց ազդեցությունը թողնում են նաև այս ամենի ու նաև պետությունների վարքագծի վրա։ Դատարանի որոշման կատարման պրոցեսն ապահովելը ենթադրում է շատ բազմաշերտ աշխատանք` սկսած դիվանագիտական աշխատանքից ուղիղ պետությունների հետ, միջազգային ազդեցիկ կառույցների հետ, ինչը մենք հիմա պիտի անենք։ Որոշակի պրոցես հիմա գնում է։ Չեմ կարող շատ բացել, բայց ամեն դեպքում պետք է շարունակենք աշխատել։
- Բացի Արդարադատության միջազգային դատարանից, մենք նաև ՄԻԵԴ–ում ունենք դեռ չավարտված գործեր։ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո դիմել էր, 2022թ–ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո գործը նոր փաստերով լրացվեց։ ՄԻԵԴ–ում ևս ունենք հօգուտ Հայաստանի միջանկյալ որոշում, որը դարձյալ Ադրբեջանի կողմից ի կատար չի ածվում։ Այս ատյանում ի՞նչ իրավիճակ ունենք։
- ՄԻԵԴ–ում մենք Ադրբեջանի դեմ ունենք ներկայացրած 4 միջպետական գանգատ։ Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքին և պատերազմին հաջորդած 2 ամիսների ընթացքում տեղի ունեցած խախտումներին։ Դա նաև ներառում է դեկտեմբերին Հին Թաղերի և Խծաբերդի գերեվարումները, սրացումները և դրա հետ կապված մարդու իրավունքների խախտումները։ Այս գանգատի վերաբերյալ կողմերն իրենց առարկությունները ներկայացրել են, ու թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը հայտնել ենք, որ ցանկանում ենք, որպեսզի դատարանը հրավիրի բաց հրապարակային լսումներ։ Գուցե տարվա վերջ, գուցե հաջորդ տարվա սկիզբ ակնկալում ենք այս հարցով լսումներ։
Հայաստանը ՄԻԵԴ միջպետական ամբողջական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի
Երկրորդ գանգատը վերաբերում է գերեվարված մեր հայրենակիցների դատավարությունների իրավաչափությանը և ազատությունից ապօրինաբար զրկելուն։ Այստեղ խոսքը գերիների նկատմամբ Բաքվում ընթացող շինծու դատավարությունների մասին է, զուտ նրա համար, որ արհեստականորեն հիմք ստեղծվի մեր հայրենակիցներին անազատության մեջ պահելու համար։
Երրորդ գանգատը վերաբերում է ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի զինված խմբավորումների ներկայության և դրա հետևանքով ՄԻ խախտումներին։
Չորրորդ գանգատը վերաբերում է արդեն Արցախին, կհիշեք` 2022թ–ի մարտին Փառուխի, Քարագլխի դեպքերը, հետո արդեն Լաչինի միջանցքում կատարվող զարգացումները` 2022թ–ի մարտին և արդեն դեկտեմբերին Լաչինի միջանցքի շրջափակումը։
Երկրորդով, երրորդով ու չորրորդով դեռ գրավոր ընթացակարգերի փուլում ենք։
Եվ ունենք ևս մեկ գանգատ` ընդդեմ Թուրքիայի, որը դարձյալ դեռ գրավոր ընթացակարգերի փուլում է։ Դատարանն այս հարցով մի փոքր դանդաղում է։ Կարծում ենք, որ մի քիչ արագ կարելի էր քննել։ Թուրքիայի գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած խախտումերին, քանի որ մեր ներկայացրած ապացույցները վկայում են այն մասին, որ պատերազմի ժամանակ կատարված խախտումների համակատարողը նաև Թուրքիան է, որը ներգրավված է եղել պատերազմի ընթացքին թե՛ իր բարձրագույն իշխանության մարմիններով, թե՛ նաև վարձկանների միջոցով։
Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան
Նշեմ, որ միջպետական առաջին գանգատը ներկայացնելուց հետո անցել է 2 տարի, գրավոր ընթացակարգերն արդեն անցել ենք, մոտեցել ենք լսումների փուլին, որը, կարծում ենք, ժամկետային առումով դատարանի համր նույնիսկ արագացված է։ Սա ընդունելի արագություն է։ Այս առումով, չեմ կարծում, որ ժամկետները շատ կերկարեն, այսինքն` չեմ կարծում, որ 10 տարի և ավելի կտևի, բայց մի քանի տարի առնվազն դեռ կգնա մինչև վերջնական վճիռներ կունենանք։
- 2022թ–ի դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց դիմել ՍԴ` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սահմանադրականությունը դիտարկելու հարցով։ 2023թ–ի մարտի 24-ին ՍԴ–ն հարցը գրավոր ընթացակարգով քննելուց հետո հաստատեց միջազգային փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը։ Հռոմի կանոնադրությունը կամ Հռոմի ստատուտը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։ Քանի որ ՍԴ–ում Դուք հանդես եք եկել որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ, խնդրում ենք մանրամասնեք` ի՞նչ է տալու Հայաստանին Քրեական դատարանի կանոնադրության վավերացումը։
- Իրականում այս հարցն անընդհատ է քննարկվել, քանի որ ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ու ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված պատերազմական հանցագործությունները մեզ համար լուրջ սպառնալիք են։ Ցավոք, հիմա էլ ՀՀ ինքնիշխան տարածքում շարունակում են տեղակայված մնալ ադրբեջանական ԶՈւ–ն, նաև քաղաքացիական բնակավայրերի մոտ տեղակայված, որը այդ ռիսկը միշտ բարձր է պահում։ Նաև Սյունիքի վերջին դեպքը (Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացու սպանությունը,–խմբ.) դրա վառ վկայությունն է։
Այս համատեքստում քննարկվել է այդ կանոնադրությունը միանալու անհրաժեշտությունը։ Եթե նայենք կառավարության որոշման հիմնավորման տեքստը, դրանում շատ պարզ գրված է, թե ինչու է արվել սա։ Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կատարված ծանրագույն պատերազմական հանցագործության դրվագը` Սև լճի գնդակահարության դեպքը, այն դեպքերից մեկն է, որ մոտիվացրել է ՀՀ կառավարությանը վերսկսելու Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։
Այնտեղ շատ կարևոր ասպեկտ կա` կառավարության որոշմամբ հաստատվել է օրենքի նախագիծ, որով ոչ միայն վավերացում ենք նախաձեռնել, այլև ճանաչելու ենք դատարանի իրավազորությունը հետադարձ կերպով` սկսած 2021թ–ի մայիսի 10-ից։ Սա ևս ակնհայտ խոսում է ՀՀ մտադրության մասին, թե մենք ինչի համար ենք վավերացնում Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Կարծում ենք, որ սա լրացուցիչ անվտանգային երաշխիք պետք է լինի Հայաստանի համար, որ առնվազն կանխարգելվեն նմանատիպ ծանր հանցագործությունները։
ՍԴ–ի քննության վերսկսման համար նաև հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ 2004թ–ից ի վեր ՀՀ–ն 2 անգամ իրականացրել է սահմանադրական լայնածավալ փոփոխություններ։
- Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Հայաստանի կողմից դատարանի կանոնադրության վավերացումը ավելի հաճախ մեկնաբանվում է հենց այս կոնտեքստում, որ Հայաստանը պարտավորվելու է նաև կատարել այդ որոշումը։ Նման հավանականություն տեսնո՞ւմ եք, որ Պուտինը ինչ–որ առիթով գա Հայաստան և ձերբակալվի ՀՀ իշխանությունների կողմից։
- Այդ երկու հարցերը բովանդակային ոչ մի կապ չունեն իրար հետ։ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման որոշում ընդունեց մարտի 17-ին, և դա ժամանակային առումով ուղղակի համընկավ ՍԴ–ի մարտի 24-ի որոշման հետ։ Քննությունը դատարանում 2 անգամ հետաձգվել է. ի սկզբանե նիստը նախատեսված էր փետրվարի սկզբին, այնուհետև մարտի սկզբին, այնուհետև` մարտի 24-ին։ Կարծում եմ` ուղղակի գործի քննությունը ծավալուն է եղել, և գուցե դրանով պայմանավորված հետաձգվել է։ Բայց որևէ բովանդակային կապ առհասարակ չեմ տեսնում այստեղ։ Նման կապ ուղղակի չկա։
- Իսկ վավերացումից հետո Հայաստանը կարո՞ղ է ինչ–որ հարցում վերապահումներ անել։ Օրինակ` հենց Պուտինի ձերբակալության հարցով։
- Այդ հարցին չեմ ցանկանա այս պահին պատասխան տալ։ Բայց ամեն դեպքում այլ հնարավորություններ կան։ ԱԺ փոխխոսնակի հայտարարության մեջ արդեն այդ մասին ասվել է, որ կա ՌԴ–ի հետ նմանատիպ երկկողմ համաձայնագիր կնքելու հնարավորություն, որը, կարծում եմ, հնարավոր տարբերակներից կամ գաղափարներից մեկն է։ Նման համաձայնագիր ՀՀ–ն ունի նաև ԱՄՆ–ի հետ` 2004-ին ստորագրված, 2005-ին ուժի մեջ մտած։ Այս համաձայնագրերը միջազգային պրակտիկայում հայտնի են որպես Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 98-րդ հոդվածի հիման վրա կնքված համաձայնագրեր։ Այդ հոդվածը իրավական առումով հնարավորություն է ընձեռում իրավական որոշակի նրբություններ հաշվի առնելու։
Լրահոս
0