https://arm.sputniknews.ru/20230424/ynduneli-che-adrbejani-het-khaghaghutjan-pajmanagri-knqumy-aram-a-58659127.html
Ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը. Արամ Ա
Ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը. Արամ Ա
Sputnik Արմենիա
Կաթողիկոսի խոսքով` բարոյական աջակցությունից բացի որևէ պետություն չի ցանկանում միջամտել՝ վերջ տալու հայ ժողովրդի հանդեպ այս ցեղասպանությանը: 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T10:58+0400
2023-04-24T10:58+0400
2023-04-24T11:04+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
արամ առաջին կաթողիկոս
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58658673_409:404:1610:1080_1920x0_80_0_0_27d100ca12a5c1524fd4a7a35aac2073.jpg
Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները բացելը կարող է վտանգել մեր երկրի ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայության քարտեզից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց ցեղասպանության 108-ամյակի կապակցությամբ համազգային համախմբման կոչ է արել:Կաթողիկոսի խոսքով՝ Հայաստանին, Արցախին և հայ ազգին սպառնացող վտանգներին միայն մեկ ուժ կարող է դիմակայել՝ համազգային միավորումը:«Անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը: Ապրիլի 24-ը այսօր առավել քան երբեք ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանը կշարունակի իր սուրը ազատորեն ճոճել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Արցախը տակավին շրջափակված է ու հայաթափման վտանգի առջև»,–նշել է կաթողիկոսը։Նրա խոսքով` բարոյական աջակցությունից բացի, որևէ պետություն չի ցանկանում միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը:Արամ Ա-ի խոսքով՝ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը հետզհետե իրարից հեռանում է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում, մինչդեռ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկում:Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58658673_516:290:1569:1080_1920x0_80_0_0_e97b6c469b2b90c45a7d6c6bf1cb64b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, արամ առաջին կաթողիկոս, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, արցախ, ադրբեջան, արամ առաջին կաթողիկոս, видео, տեսանյութ, տեսանյութեր
Ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը. Արամ Ա
10:58 24.04.2023 (Թարմացված է: 11:04 24.04.2023) Կաթողիկոսի խոսքով` բարոյական աջակցությունից բացի որևէ պետություն չի ցանկանում միջամտել՝ վերջ տալու հայ ժողովրդի հանդեպ այս ցեղասպանությանը:
Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները բացելը կարող է վտանգել մեր երկրի ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայության քարտեզից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց ցեղասպանության 108-ամյակի կապակցությամբ համազգային համախմբման կոչ է արել:
«Ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի։ Ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատումը՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների»,- ասել է նա:
Կաթողիկոսի խոսքով՝ Հայաստանին, Արցախին և հայ ազգին սպառնացող վտանգներին միայն մեկ ուժ կարող է դիմակայել՝ համազգային միավորումը:
«Անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը: Ապրիլի 24-ը այսօր առավել քան երբեք ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանը կշարունակի իր սուրը ազատորեն ճոճել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Արցախը տակավին շրջափակված է ու հայաթափման վտանգի առջև»,–նշել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` բարոյական աջակցությունից բացի, որևէ պետություն չի ցանկանում միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը:
«Վտանգված են Հայաստանի սահմանները և նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ինքնիշխանության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում»,- ասել է նա:
Արամ Ա-ի խոսքով՝ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը հետզհետե իրարից հեռանում է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում, մինչդեռ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկում:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ
փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։