https://arm.sputniknews.ru/20230424/turqian-voch-te-hajvoc-egherny-chi-tshanachum-ajl-ir-dataranneri-vorvoshumnery-danieljan-58684587.html
Թուրքիան ոչ թե Հայոց եղեռնը չի ճանաչում, այլ իր դատարանների որոշումները. Դանիելյան
Թուրքիան ոչ թե Հայոց եղեռնը չի ճանաչում, այլ իր դատարանների որոշումները. Դանիելյան
Sputnik Արմենիա
Թուրքիա Հայոց ցեղասպանություն դատարան
2023-04-24T23:25+0400
2023-04-24T23:25+0400
2023-04-24T23:25+0400
թուրքիա
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
հայոց ցեղասպանություն
դատարան
գևորգ դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49593461_0:0:1600:901_1920x0_80_0_0_31777ae6a0582819d57a7dc815e9084b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վստահ է` Թուրքիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ բան է, որ այդ երկրի ներկայիս կառավարություն չի ճանաչում սեփական երկրի դատարանների նախկինում կայացրած ակտերը։ Դանիելյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով այն դիտարկումներին, որ հայ ժողովուրդը մշտապես պնդում է, թե ինչու Թուրքիան չի ճանաչում 20-րդ դարի առաջին ոճրագործությունը։Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում իշխանություն է փոխվել, որն էլ փորձել է ավելի ազատ լինել նախկին իշխանությունների կատարած հանցանքներից։ Նոր ղեկավարությունը թույլ է տվել, որ դատավորներն անկաշկանդ լինեն, և հենց այդ ժամանակներում էլ բացահայտվել են Հայոց ցեղասպանության ոճրագործությունները։Ըստ նախկին նախարարի` եթե իրենք դա չանեին, ապա դա կարվեր միջազգային դատական ատյանների միջոցով, այսինքն` այնքան խելամիտ են գտնվել, որ իրենք են նախաձեռնել։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49593461_236:0:1600:1023_1920x0_80_0_0_b2b6b964d3c287e9c507d76ed786be08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանություն, դատարան, գևորգ դանիելյան
թուրքիա, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանություն, դատարան, գևորգ դանիելյան
Թուրքիան ոչ թե Հայոց եղեռնը չի ճանաչում, այլ իր դատարանների որոշումները. Դանիելյան
Գևորգ Դանիելյանը նշում է, որ 1919-1921 թթ. թուրքական դատարանները Հայոց ցեղասպանությունը դատապարտող 74 դատական ակտ են կայացրել, որոնք մինչ օրս չեն բեկանվել, սակայն այդ որոշումների հեղինակ դատավորները գլխատվել են։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վստահ է` Թուրքիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ բան է, որ այդ երկրի ներկայիս կառավարություն չի ճանաչում սեփական երկրի դատարանների նախկինում կայացրած ակտերը։ Դանիելյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով այն դիտարկումներին, որ հայ ժողովուրդը մշտապես պնդում է, թե ինչու Թուրքիան չի ճանաչում 20-րդ դարի առաջին ոճրագործությունը։
«Այսօրվա Թուրքիան հերքում է, բայց 1919-1921 թթ. թուրքական դատարանները 74 դատական ակտ են կայացրել։ Դրանցով քրեական պատասխանատվություն են սահմանել կուսակցական և պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք կազմակերպված իրականացրել են հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումները։ Հաճախ հիշում ենք Սողոմոն Թեհլիրյանին, ասում, որ գուցե նա արդարացվեց, որովհետև աֆեկտի վիճակում է եղել։ Ո՛չ, արդարացվեց, որովհետև թուրքական դատարաններն արդեն մահապատժի էին դատապարտել Թալեաթին։ Միշտ ասում ենք` Թուրքիան ինչու չի ճանաչում, ախր Թուրքիան արդեն ճանաչել է։ Թուրքիայի ներկայիս կառավարությունը չի ճանաչում, բայց ոչ թե Հայոց ցեղասպանությունը, այլ իր դատարանների կայացրած որոշումները»,– նշեց Դանիելյանը։
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում իշխանություն է փոխվել, որն էլ փորձել է ավելի ազատ լինել նախկին իշխանությունների կատարած հանցանքներից։ Նոր ղեկավարությունը թույլ է տվել, որ դատավորներն անկաշկանդ լինեն, և հենց այդ ժամանակներում էլ բացահայտվել են Հայոց ցեղասպանության ոճրագործությունները։
Ըստ նախկին նախարարի` եթե իրենք դա չանեին, ապա դա կարվեր միջազգային դատական ատյանների միջոցով, այսինքն` այնքան խելամիտ են գտնվել, որ իրենք են նախաձեռնել։
«Բոլոր այն դատավորները, որոնք նման դատական ակտեր են ներկայացրել, 1930-1931 թթ. գլխատվել են։ Հետաքրքիրն այն է, որ այդ դատական ակտերն ուժի մեջ են, դրանք չեն բեկանվել»,– ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին
ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։