https://arm.sputniknews.ru/20230424/teghum-dirqajin-barelavman-ashkhatanqner-enq-katarum-gsh-pet-58660248.html
Տեղում դիրքային բարելավման աշխատանքներ ենք կատարում. ԳՇ պետ
Տեղում դիրքային բարելավման աշխատանքներ ենք կատարում. ԳՇ պետ
Sputnik Արմենիա
Էդվարդ Ասրյանը չմեկնաբանեց սահմանազատման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցը։ 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T11:12+0400
2023-04-24T11:12+0400
2023-04-24T11:18+0400
հայաստան
տեղ
զինծառայող
սոթք
էդվարդ ասրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58659358_0:0:1600:901_1920x0_80_0_0_770bc8f9617b5e2762884f4562719ece.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։Ինչ վերաբերում է Սոթքում տիրող իրավիճակին, երբ հայ զինծառայող էր զոհվել հակառակորդի կրակոցներից, ԳՇ պետն ասաց, որ այս պահին այնտեղ իրավիճակը հարաբերական կայուն է։Ասրյանը չմեկնաբանեց սահմանազատման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցը։ Նրա խոսքով` սահմանազատման աշխատանքների համար ստեղծված է հատուկ հանձնաժողով, որն էլ զբաղվում է այդ աշխատանքներով, ԳՇ պետը ներկայացուցիչ ունի այդ հանձնաժողովում։Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
տեղ
սոթք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58659358_39:0:1462:1067_1920x0_80_0_0_deae1b4e558cc3600a84c9da07d62e5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեղ, զինծառայող, սոթք, էդվարդ ասրյան
հայաստան, տեղ, զինծառայող, սոթք, էդվարդ ասրյան
Տեղում դիրքային բարելավման աշխատանքներ ենք կատարում. ԳՇ պետ
11:12 24.04.2023 (Թարմացված է: 11:18 24.04.2023) Էդվարդ Ասրյանը չմեկնաբանեց սահմանազատման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, իսկ ադրբեջանցիներն էլ կանգնած են մեր ստորաբաժանումների, դիրքերի դիմաց»,–ասաց Ասրյանը։
Ինչ վերաբերում է Սոթքում տիրող իրավիճակին, երբ հայ զինծառայող էր զոհվել հակառակորդի կրակոցներից, ԳՇ պետն ասաց, որ այս պահին այնտեղ իրավիճակը հարաբերական կայուն է։
Ասրյանը չմեկնաբանեց սահմանազատման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցը։ Նրա խոսքով` սահմանազատման աշխատանքների համար ստեղծված է հատուկ հանձնաժողով, որն էլ զբաղվում է այդ աշխատանքներով, ԳՇ պետը ներկայացուցիչ ունի այդ հանձնաժողովում։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին
հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին
հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։