https://arm.sputniknews.ru/20230424/pahn-orhasakan-e-linel-chlinelu-harc-e-arajik-harutjunjan-58673742.html
Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է. Արայիկ Հարությունյան
Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է. Արայիկ Հարությունյան
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը դիմել է աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին, կազմակերպություններին` խնդրելով ու հորդորելով կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը... 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T14:07+0400
2023-04-24T14:07+0400
2023-04-24T14:30+0400
արայիկ հարությունյան
հայոց ցեղասպանություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41473630_0:0:1670:940_1920x0_80_0_0_fee3eb97ddbc62a43d83fb4b0b13c5e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար։ Ապրիլքսանչորսյան իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։Նա դիմել է աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին, կազմակերպություններին ու սրտացավ անձանց` խնդրելով ու հորդորելով կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։Հարությունյանը նշել է, որ Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Ցեղասպանության տարիներին իր նախատատերի փրկության պատմությունըՆրա խոսքով` Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին, սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Արայիկ Հարությունյանը ուղերձը եզրափակել է՝ հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41473630_130:0:1614:1113_1920x0_80_0_0_4193d4487f3f61a11343455277a56b0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արայիկ հարությունյան, հայոց ցեղասպանություն, արցախ
արայիկ հարությունյան, հայոց ցեղասպանություն, արցախ
Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է. Արայիկ Հարությունյան
14:07 24.04.2023 (Թարմացված է: 14:30 24.04.2023) Արցախի նախագահը դիմել է աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին, կազմակերպություններին` խնդրելով ու հորդորելով կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար։
Ապրիլքսանչորսյան իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր քան երբևէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝ կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները»,–ասված է Հարությունյանւ ուղերձում։
Նա դիմել է աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին, կազմակերպություններին ու սրտացավ անձանց` խնդրելով ու հորդորելով կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։
Հարությունյանը նշել է, որ Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:
Նրա խոսքով` Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին, սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին:
Արայիկ Հարությունյանը ուղերձը եզրափակել է՝ հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: