00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը հակասում է Բաքվի պարտավորություններին․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Ֆրանսիայի ԱԳՆ
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետի տեղադրմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան ցավում է Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծման կապակցությամբ, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վնաս հասցնում բանակցային գործընթացին: Այս հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները և կիրառել միջազգային դատարանի` փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր ուժ ունեն», - ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։
Գերատեսչությունը կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել գազի ու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:
ԱՄՆ–ն արձագանքել է Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը
Լրահոս
0