00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաագայի դատարանը կասեցրել է նաև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հայցի քննությունը

Եղիշե Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Եղիշե Կիրակոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս գործընթացը տեղի է ունեցել կողմերի ներկայացրած առարկություններից հետո` պահանջների իրավաչափությունը պարզելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՄԱԿ–ի միազգային դատարանը կասեցրել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հայցի ըստ էության քննությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ավելի վաղ` ապրիլի 21-ին, դատարանը կասեցրել էր նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հայցի քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։
Այս գործընթացը տեղի է ունեցել կողմերի ներկայացրած առարկություններից հետո, սա բնականոն գործընթաց է` կողմերի առարկությունները քննելու համար։
«Երբ պետությունները ներկայացնում են իրենց ամբողջական հայցադիմումը, ունենում են 3 ամիս, որպեսզի ներկայացնեն իրենց առարկությունները` համապատասխանաբար, միմյանց դեմ ներկայացված հայցերի վերաբերյալ։ Դրանից հետո դատարանը պետք է քննարկի` արդյոք ընդունելի՞ են ներկայացված հայցապանջները, թե՞ ոչ, կամ արդյոք դատարանը իրավազորություն ունի այդ հարցերը քննելու, թե չունի»,– նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Եղիշե Կիրակոսյանը օրինակ բերեց Ադրբեջանի հայցադիմումը, որտեղ տեղ գտած մի շարք պահանջներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի առարկային չեն վերաբերվում։
«Դա նշանակում է իրավազորությունից դուրս են, մենք այդ առարկությունը ներկայացրել ենք։ Կան նաև հարցեր, որոնք ժամանակային առումով են դուրս դատարանի իրավազորությունից, որովհետև այն պահից առաջ են եղել, երբ պետությունները դարձել են այդ կոնվենցիայի մասնակից։ Հիմա այս հարցերը դատարանը պարտավոր է քննարկել»,– նշեց Եղիշե Կիրակոսյանը։
Եղիշե Կիրակոսյանը պնդում է, որ սա շատ կարևոր փուլ է, քանի որ ադրբեջանական հայցը, ըստ էության, պարզապես հայելային արձագանք է Հայաստանի հայցին։
«Չկարողանալով բովանդակային հարցեր բարձրացնել՝ նրանք ուզում են արհեստական բալանս ապահովել գործի քննության ժամանակ»,– հավելեց նա։
Հայկական կողմի գնահատմամբ` հայցի լսումները տեղի կունենան հաջորդ տարվա սկզբին։
Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան
Հիշեցնենք՝ փետրվարի 27-ին Կիրակոսյանը հայտնել էր, որ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» 4 գործ կա ՄԻԵԴ–ում։
Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամիսներին կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդ գործը ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։
Լրահոս
0