https://arm.sputniknews.ru/20230424/dzhvar-e-hajvoc-ceghaspanutjan-tshanachum-pahanjel-adrbejanin-zspvogh-miak-uzhic-58652822.html
Դժվար է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջել Ադրբեջանին զսպող միակ ուժից
Դժվար է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջել Ադրբեջանին զսպող միակ ուժից
Sputnik Արմենիա
Արդեն հստակ ուրվագծվում է Հայաստանի իշխանությունների համոզմունքը՝ մենք ինքներս չենք կարողանում դիմագրավել ադրբեջանցիների «սողացող» օկուպացիային, և ուրեմն միակ... 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T22:20+0400
2023-04-24T22:20+0400
2023-04-24T22:20+0400
հայաստան
հայոց ցեղասպանություն
թուրքիա
ադրբեջան
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
5 րոպե դուլյանի հետ
https://cdn.am.sputniknews.ru/img/2222/16/22221636_0:0:2782:1566_1920x0_80_0_0_692f73a1eac1f8af6d98231ec2d518bb.jpg
Դժվար է ցեղասպանության ճանաչում պահաջնել Թուրքիայից, որն Ադրբեջանին զսպող միակ ուժն է դառնում
Sputnik Արմենիա
Դժվար է ցեղասպանության ճանաչում պահաջնել Թուրքիայից, որն Ադրբեջանին զսպող միակ ուժն է դառնում
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի իշխանությունները որդեգրեցին այսպես կոչված պանթուրքիզմի քաղաքականությունը։ Նպատակն էր ստեղծել թուրքական այնպիսի հզոր կայսրություն, որը պետք է Կենտրոնական Ասիայով տարածվեր մինչև Չինաստան: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, քանզի հայերը դարեր շարունակ ապրում էին այդ տարածքում և երազում էին կրկին պետություն ստեղծել իրենց պապենական հողում։ Եվ Թուրքիայի կառավարությունը որդեգրեց պարզագույն սկզբունքը. չկա ազգ՝ չկա պրոբլեմ։Ի դեպ, երբ ասում ենք, որ Թուրքիան մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է վերապահում անենք՝ հենց Թուրքիայի իշխանություններն էլ ժամանակին առաջինը դատապարտեցին հայերի զանգվածային բնաջնջումը՝ 1919 թվականին դատելով եղեռնի կազմակերպիչներին։ Բայց շատ արագ ամեն ինչ փոխվեց, և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օրոք ձևավորվեց հայերի ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Քեմալի հիմնական թեզն էր՝ մեղավորը հենց իրենք՝ հայերն են, իսկ մահմեդականները անսահման համբերատարություն են դրսևորել և ոչ մի բռնություն չեն կիրառել։Նախկինում արվածը ջո՞ւրն է գցվում. Ցեղասպանության ճանաչման հարցն ու մշակույթի գործառույթըՄենք՝ հայերս, իհարկե, կարող ենք կիսել Հրանտ Դինքի դիրքորոշումը։ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը, որը 2007 թվականին սպանվեց Ստամբուլի կենտրոնում, առանձնապես չէր կենտրոնանում երրորդ երկրների կամ նույնիսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման վրա՝ փաստելով, որ դա իր համար նշանակություն չունի, կարևորն այն է, որ ինքը հրաշալի գիտի, թե ինչ է կատարվել. «Ես իմ պատմության վրա կասկածներ չունեմ: Ես ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման խնդիր էլ չունեմ: Դա մարդու իրավունքների և խղճի հարց է: Դա իմ խնդիրը չէ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է պատահել մեզ անցյալում»։Սակայն թուրքերը մտավախություն ունեին, թե նորանկախ Հայաստանի ղեկավարները պաշտոնապես կպահանջեն վերադարձնել Թուրքիայի այն տարածքները, որտեղ ապրել են հայերը ցեղասպանությունից առաջ, ու նաև կբարձրացնեն ֆինանսական փոխհատուցման հարցը։ Բոլորս գիտենք, որ այդպես չեղավ։Հայաստանի նախագահներն էլ հավաստեցին, որ պաշտոնական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը պահանջներ չունի, նման հայցեր կարող են ներկայացնել միայն անհատ մարդիկ, որոնց նախնիները զրկվել են ունեցվածքից։ Ու թուրքերը հանգստացան։Ի դեպ, երևի նկատել եք՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շատ ավելի հաջող է ընթանում, քան հայ-ադրբեջանականը։ Իսկապես Բաքուն ոչ միայն անընդհատ նորանոր պահանջներ է առաջադրում Երևանին, այլև նորանոր տարածքներ է գրավում սահմանային գոտում։ Եվ արդեն հստակ ուրվագծվում է Հայաստանի իշխանությունների համոզմունքը՝ մենք ինքներս չենք կարողանում դիմագրավել ադրբեջանցիների «սողացող» օկուպացիային, և ուրեմն միակ հույսն այն է, որ գոնե Թուրքիան կկարողանա զսպել փոքր եղբոր՝ Ադրբեջանի ախորժակը։Անկարայում դա հրաշալի հասկանում են, դրա համար էլ ոչ միայն այլևս վախ չունեն, որ հայերը ցեղասպանության հետ կապված ինչ-որ պահանջներ կառաջադրեն, այլև ընդհակառակը, հենց իրենք՝ թուրքերն են դարձել պահանջատեր, արդեն անթաքույց, հրապարակավ հայտարարելով՝ ուզո՞ւմ եք բնականոն հարաբերություններ ունենալ մեզ հետ՝ խմբագրե՛ք ձեր սահմանադրությունը, որը հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ցեղասպանությունը։Բայց ամենաարտառոցը երևի «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիգ Օզդաղի օրենսդրական առաջարկն է, որը երկար ժամանակ շրջանառվում է մեջլիսում՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով։Պատկերացրե՛ք՝ ուղիղ 30 տարի առաջ, 1993 թվականին փակված ճանապարհը բացվում է, Հայաստանից ուղևորվում եք Թուրքիա, անցակետում կնիք է դրվում, միգուցե նշվում է նաև անցակետի անվանումը, և ձեր անձնագրում տարիներով մնում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի անունը։Հանուն ճշմարտության ասեմ, որ Թուրքիայում կան նաև մտավորականներ, որոնք համոզված են՝ անհրաժեշտ է պաշտոնապես ներողություն խնդրել հայերի դեմ գործած հանցանքների համար, վճարել փոխհատուցում՝ նույնիսկ եթե այն տասնյակ միլիարդավոր դոլարի հասնի, և Թուրքիան վերջապես թեթևացած շունչ կքաշի։
https://arm.sputniknews.ru/20230423/ceghaspanutjunic-prkvats-hajastany-inchu-er-kiny-sarsapum-datark-orvorvocic-58531836.html
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2222/16/22221636_51:0:2782:2048_1920x0_80_0_0_5753a0c1a30fe7ac3cab21cb50dcf6bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
հայաստան, հայոց ցեղասպանություն, թուրքիա, ադրբեջան, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, 5 րոպե դուլյանի հետ
հայաստան, հայոց ցեղասպանություն, թուրքիա, ադրբեջան, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, 5 րոպե դուլյանի հետ
Դժվար է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջել Ադրբեջանին զսպող միակ ուժից
Արդեն հստակ ուրվագծվում է Հայաստանի իշխանությունների համոզմունքը՝ մենք ինքներս չենք կարողանում դիմագրավել ադրբեջանցիների «սողացող» օկուպացիային, և ուրեմն միակ հույսն այն է, որ գոնե Թուրքիան կկարողանա զսպել փոքր եղբոր՝ Ադրբեջանի ախորժակը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի իշխանությունները որդեգրեցին այսպես կոչված պանթուրքիզմի քաղաքականությունը։ Նպատակն էր ստեղծել թուրքական այնպիսի հզոր կայսրություն, որը պետք է Կենտրոնական Ասիայով տարածվեր մինչև Չինաստան: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, քանզի հայերը դարեր շարունակ ապրում էին այդ տարածքում և երազում էին կրկին պետություն ստեղծել իրենց պապենական հողում։ Եվ Թուրքիայի կառավարությունը որդեգրեց պարզագույն սկզբունքը. չկա ազգ՝ չկա պրոբլեմ։
Ի դեպ, երբ ասում ենք, որ Թուրքիան մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է վերապահում անենք՝ հենց Թուրքիայի իշխանություններն էլ ժամանակին առաջինը դատապարտեցին հայերի զանգվածային բնաջնջումը՝ 1919 թվականին դատելով եղեռնի կազմակերպիչներին։ Բայց շատ արագ ամեն ինչ փոխվեց, և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օրոք ձևավորվեց հայերի ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Քեմալի հիմնական թեզն էր՝ մեղավորը հենց իրենք՝ հայերն են, իսկ մահմեդականները անսահման համբերատարություն են դրսևորել և ոչ մի բռնություն չեն կիրառել։
Մենք՝ հայերս, իհարկե, կարող ենք կիսել Հրանտ Դինքի դիրքորոշումը։ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը, որը 2007 թվականին սպանվեց Ստամբուլի կենտրոնում, առանձնապես չէր կենտրոնանում երրորդ երկրների կամ նույնիսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման վրա՝ փաստելով, որ դա իր համար նշանակություն չունի, կարևորն այն է, որ ինքը հրաշալի գիտի, թե ինչ է կատարվել. «Ես իմ պատմության վրա կասկածներ չունեմ: Ես ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման խնդիր էլ չունեմ: Դա մարդու իրավունքների և խղճի հարց է: Դա իմ խնդիրը չէ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է պատահել մեզ անցյալում»։
Սակայն թուրքերը մտավախություն ունեին, թե նորանկախ Հայաստանի ղեկավարները պաշտոնապես կպահանջեն վերադարձնել Թուրքիայի այն տարածքները, որտեղ ապրել են հայերը ցեղասպանությունից առաջ, ու նաև կբարձրացնեն ֆինանսական փոխհատուցման հարցը։ Բոլորս գիտենք, որ այդպես չեղավ։
Հայաստանի նախագահներն էլ հավաստեցին, որ պաշտոնական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը պահանջներ չունի, նման հայցեր կարող են ներկայացնել միայն անհատ մարդիկ, որոնց նախնիները զրկվել են ունեցվածքից։ Ու թուրքերը հանգստացան։
Միաժամանակ ավելի խորամանկ դարձավ Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը՝ հիմա արդեն նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցություն է հայտնում ապրիլի 24-ի առիթով, բայց անպայման շեշտում, որ ամեն ինչ կատարվել է պատերազմի տարիներին, և հավասարապես տուժել են թե՛ հայերը, թե՛ թուրքերը։ Իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայերի կրած ջախջախիչ պարտությունից հետո թուրքերի մտավախությունները վերջնականապես փարատվեցին, քանզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի որդեգրած դիրքորոշումը սա է՝ Հայաստանը կարող է գոյատևել այս բարդ տարածաշրջանում միայն այն դեպքում, եթե լավ հարաբերություններ ունենա բոլոր հարևանների և առաջին հերթին Թուրքիայի հետ, որի ազդեցությունը Հարավային Կովկասում կտրուկ աճել է, մանավանդ այժմ, երբ Ռուսաստանը լիովին զբաղված է Ուկրաինայով։
Ի դեպ, երևի նկատել եք՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շատ ավելի հաջող է ընթանում, քան հայ-ադրբեջանականը։ Իսկապես Բաքուն ոչ միայն անընդհատ նորանոր պահանջներ է առաջադրում Երևանին, այլև նորանոր տարածքներ է գրավում սահմանային գոտում։ Եվ արդեն հստակ ուրվագծվում է Հայաստանի իշխանությունների համոզմունքը՝ մենք ինքներս չենք կարողանում դիմագրավել ադրբեջանցիների «սողացող» օկուպացիային, և ուրեմն միակ հույսն այն է, որ գոնե Թուրքիան կկարողանա զսպել փոքր եղբոր՝ Ադրբեջանի ախորժակը։
Անկարայում դա հրաշալի հասկանում են, դրա համար էլ ոչ միայն այլևս վախ չունեն, որ հայերը ցեղասպանության հետ կապված ինչ-որ պահանջներ կառաջադրեն, այլև ընդհակառակը, հենց իրենք՝ թուրքերն են դարձել պահանջատեր, արդեն անթաքույց, հրապարակավ հայտարարելով՝ ուզո՞ւմ եք բնականոն հարաբերություններ ունենալ մեզ հետ՝ խմբագրե՛ք ձեր սահմանադրությունը, որը հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ցեղասպանությունը։
Բայց ամենաարտառոցը երևի «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիգ Օզդաղի օրենսդրական առաջարկն է, որը երկար ժամանակ շրջանառվում է մեջլիսում՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով։
Պատկերացրե՛ք՝ ուղիղ 30 տարի առաջ, 1993 թվականին փակված ճանապարհը բացվում է, Հայաստանից ուղևորվում եք Թուրքիա, անցակետում կնիք է դրվում, միգուցե նշվում է նաև անցակետի անվանումը, և ձեր անձնագրում տարիներով մնում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի անունը։
Հանուն ճշմարտության ասեմ, որ Թուրքիայում կան նաև մտավորականներ, որոնք համոզված են՝ անհրաժեշտ է պաշտոնապես ներողություն խնդրել հայերի դեմ գործած հանցանքների համար, վճարել փոխհատուցում՝ նույնիսկ եթե այն տասնյակ միլիարդավոր դոլարի հասնի, և Թուրքիան վերջապես թեթևացած շունչ կքաշի։