https://arm.sputniknews.ru/20230423/ceghaspanutjunic-prkvats-hajastany-inchu-er-kiny-sarsapum-datark-orvorvocic-58531836.html
Ցեղասպանությունից փրկված Հայաստանը. ինչու էր կինը սարսափում դատարկ օրորոցից
Ցեղասպանությունից փրկված Հայաստանը. ինչու էր կինը սարսափում դատարկ օրորոցից
Sputnik Արմենիա
Ցեղասպանությունից հետո Ալեքսանդրապոլում գործող Ամերկոմի որբանոցը փրկության օազիս դարձավ հազարավոր որբերի համար: Թեև այն սովից փրկեց իր մոտ ապաստանած բազմաթիվ... 23.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-23T21:24+0400
2023-04-23T21:24+0400
2023-04-23T21:24+0400
հայոց ցեղասպանություն
գյումրի
որբեր
որբանոց
մանկատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/10/58266274_0:150:1600:1050_1920x0_80_0_0_29de01aa3b3108f9711b4da050b7cdb1.jpg
Մինչև կյանքի վերջին օրը Գյումրիում ապրող Հայաստան տատը սարսափում էր դատարկ օրորոցից: Շատ որբերի նման չէր սիրում պատմել որբանոցում անցկացրած օրերի մասին, բայց խնդրում էր հարազատներին գտնել որբանոցի օրորոցից անհետացած եղբորը:Արևմտյան Հայաստանից գաղթած Հայաստան Սարգսյան-Կոստանյանը Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) որբանոցում է հայտնվել եղբոր՝ Ներսեսի հետ: Նրա թոռնուհու՝ Գայանեի խոսքով` միակ բանը, որ պատմում էր մանկահասակ եղբոր նկարագիրն էր ու այն, որ Կարսի նահանգի Արմտլու գյուղից են եկել:«Ասում էր, որ թուրքի ձեռքից փրկվելու ժամանակ եղբոր ականջի ծայրը կտրված է եղել, բայց թե ո՞վ է եղբորը փրկել թուրքից, կամ ինչպե՞ս են հասել որբանոց՝ այդպես էլ չենք իմացել»,-պատմում է Գայանեն` ենթադրելով, որ այդ ժամանակ տատիկը 4, իսկ նրա եղբայրը՝ 2 տարեկան է եղել:Պատմում են, որ մինչև խորհրդային կարգերի հաստատումը որբանոցից փոքրերին տարել են Միացյալ Նահանգներ, հետո խորհրդային իշխանություններն արգելել են Հայաստանից երեխաների տեղափոխումը:Եղբոր կորուստի սարսափը մինչ վերջ հանգիստ չի թողել տիկին Հայաստանին, դա էր պատճառը, որ երբեք չի թողել իր տանը դատարկ օրորոց լինի:Որբանոցում մի քանի տարի մնալուց հետո երջանիկ պատահականությամբ փոքրիկ Հայաստանին գտնում է նրա հորեղբայրը և սկսում կապ պահել եղբոր դստեր հետ, թեև աղջիկը շարունակում է մնալ որբանոցում մինչև 12 տարեկան դառնալը:12 տարեկանում Հայաստանն աշխատանքի է անցնում պահածոյի գործարանում: Այստեղ էլ սովորում է համեղ պահածոներ փակել։ Թոռնուհու խոսքով` մաքրասիրությունն ու «ղմիշն» էլ որբանոցից էր մնացել։ Գայանեն հպարտությամբ նշում է, որ տատը «զապասով կին էր`շաքարավազ, կոնֆետ, կամ օճառ միշտ նրա մոտ կարելի էր գտնել»:Տարիներ անց Հայաստանն ամուսնանում է քարտաշ Սամսոնի հետ, նրանք ունենում են հինգ զավակ՝ 4 որդի և 1 դուստր: Գայանեն ավագ որդու մեծ դուստրն է: «Հայաստան տատս իր ավագ որդու անունը հոր՝ Հովհաննեսի անունն է դրել ու երբ հույսը կտրել է, որ կգտնի եղբորը, կրտսեր որդուն կոչել է Ներսես» ։Աղջիկը մինչ օրս փորձում է կատարել տատին տված խոստումը ու փնտրում է Ներսես քեռուն՝ հուսով, որ մի օր կկատարի տատի երազանքը:Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնության կոմիտեն մի քանի որբանոց է ունեցել Հայաստանում և Անդրկովկասում։ Որոշ տվյալներով այդ որբանոցներում 20 հազարից ավելի մանուկներ են ապաստանել։Ամերկոմի որբախնամ գործունեությունը շարունակվել է մինչև 1929 թվականը:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/10/58266274_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b70751cbc1fcdcbffc6c7f2ae5441f88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
որբանոց հայաստան կին սարսափ օրորոց
որբանոց հայաստան կին սարսափ օրորոց
Ցեղասպանությունից փրկված Հայաստանը. ինչու էր կինը սարսափում դատարկ օրորոցից
Ցեղասպանությունից հետո Ալեքսանդրապոլում գործող Ամերկոմի որբանոցը փրկության օազիս դարձավ հազարավոր որբերի համար: Թեև այն սովից փրկեց իր մոտ ապաստանած բազմաթիվ որբերի, նրանց մեծ մասը չէր սիրում խոսել որբանոցում անցկացրած տարիների մասին: Նրանց թվում էր նաև Հայաստան տատը։
Մինչև կյանքի վերջին օրը Գյումրիում ապրող Հայաստան տատը սարսափում էր դատարկ օրորոցից: Շատ որբերի նման չէր սիրում պատմել որբանոցում անցկացրած օրերի մասին, բայց խնդրում էր հարազատներին գտնել որբանոցի օրորոցից անհետացած եղբորը:
Արևմտյան Հայաստանից գաղթած Հայաստան Սարգսյան-Կոստանյանը Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) որբանոցում է հայտնվել եղբոր՝ Ներսեսի հետ: Նրա թոռնուհու՝ Գայանեի խոսքով` միակ բանը, որ պատմում էր մանկահասակ եղբոր նկարագիրն էր ու այն, որ Կարսի նահանգի Արմտլու գյուղից են եկել:
«Պատմում էր միայն, որ ինքը՝ փոքր աղջիկ, մինչև եղբոր անհետանալը, անընդհատ կանգնել է եղբոր օրորոցի մոտ ու օրորել է նրան, իսկ մի օր եկել է ու տեսել, որ օրորոցը դատարկ է, հետո ականջին է հասել, որ մանկատան փոքրերին տարել են Ամերիկա, իսկ ավելի մեծահասակների հետևից ավելի ուշ են գալու...»,-այսպես Հայաստանն այլևս չի տեսնել իր եղբորն ու ողջ կյանքի ընթացքում փորձել է գտնել շիկահեր ու ականջի ծայրը կտրած իր Ներսես եղբորը:
«Ասում էր, որ թուրքի ձեռքից փրկվելու ժամանակ եղբոր ականջի ծայրը կտրված է եղել, բայց թե ո՞վ է եղբորը փրկել թուրքից, կամ ինչպե՞ս են հասել որբանոց՝ այդպես էլ չենք իմացել»,-պատմում է Գայանեն` ենթադրելով, որ այդ ժամանակ տատիկը 4, իսկ նրա եղբայրը՝ 2 տարեկան է եղել:
Պատմում են, որ մինչև խորհրդային կարգերի հաստատումը որբանոցից փոքրերին տարել են Միացյալ Նահանգներ, հետո խորհրդային իշխանություններն արգելել են Հայաստանից երեխաների տեղափոխումը:
Եղբոր կորուստի սարսափը մինչ վերջ հանգիստ չի թողել տիկին Հայաստանին, դա էր պատճառը, որ երբեք չի թողել իր տանը դատարկ օրորոց լինի:
Որբանոցում մի քանի տարի մնալուց հետո երջանիկ պատահականությամբ փոքրիկ Հայաստանին գտնում է նրա հորեղբայրը և սկսում կապ պահել եղբոր դստեր հետ, թեև աղջիկը շարունակում է մնալ որբանոցում մինչև 12 տարեկան դառնալը:
12 տարեկանում Հայաստանն աշխատանքի է անցնում պահածոյի գործարանում: Այստեղ էլ սովորում է համեղ պահածոներ փակել։ Թոռնուհու խոսքով` մաքրասիրությունն ու «ղմիշն» էլ որբանոցից էր մնացել։ Գայանեն հպարտությամբ նշում է, որ տատը «զապասով կին էր`շաքարավազ, կոնֆետ, կամ օճառ միշտ նրա մոտ կարելի էր գտնել»:
Տարիներ անց Հայաստանն ամուսնանում է քարտաշ Սամսոնի հետ, նրանք ունենում են հինգ զավակ՝ 4 որդի և 1 դուստր: Գայանեն ավագ որդու մեծ դուստրն է: «Հայաստան տատս իր ավագ որդու անունը հոր՝ Հովհաննեսի անունն է դրել ու երբ հույսը կտրել է, որ կգտնի եղբորը, կրտսեր որդուն կոչել է Ներսես» ։
Գայանեն նաև հիշում է, որ տատն ամեն օր աղոթում էր ու շատ էր սիրում կրկնել «բարի լույսն արդար քրտինքով էղնի» արտահայտությունը։ Պատմում է, որ տատն ափսոսում էր, որ լավ կրթություն չի ստացել, ասում էր` «լավ գրագեդ օր եղնեի, մե պոստ կգրավեի»։
Աղջիկը մինչ օրս փորձում է կատարել տատին տված խոստումը ու փնտրում է Ներսես քեռուն՝ հուսով, որ մի օր կկատարի տատի երազանքը:
Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնության կոմիտեն մի քանի որբանոց է ունեցել Հայաստանում և Անդրկովկասում։ Որոշ տվյալներով այդ որբանոցներում 20 հազարից ավելի մանուկներ են ապաստանել։
Ամերկոմի որբախնամ գործունեությունը շարունակվել է մինչև 1929 թվականը: