00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման հարցով ավելի քան 30 հայցադիմում կա դատարանում. Գալյան

© Sputnik / Asatur YesayantsՍրբուհի Գալյան
Սրբուհի Գալյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Սրբուհի Գալյան
Բաժանորդագրվել
Սրբուհի Գալյանը նշեց, որ դատախազությունը հնարավոր ամեն բան անում է գործերի ընթացքը պատշաճ ապահովելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30–ից ավելի հայցադիմում կա դատարանում։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։
Նա ընդգծեց, որ մինչ օրս աղմկահարույց գործերով դատավճիռներ չկան, քանի որ դրանք բոլորը դատաքննության փուլում են։
«Ներկայում մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում, և այդ գործերով դատական նիստերը կայանում են։ Լրատվամիջոցները կարող են գալ և պարզաբանել այդ գործերը, մենք էլ ենք ցանկանում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի այդ գործերի ընթացքից։ Դատախազությունն անում է ամեն հնարավորը, մենք ունենք ժամկետներ և գործում ենք դրանց սահմաններում»,– նշեց Գալյանը։
Հարցին, թե, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի հետ կապված ուսումնասիրություն կա դատախազությունում, դատախազը շեշտեց` ինքը չի կարող ասել` որ գործով ուսումնասիրություն կա, որ գործով չկա, պետք է սահմանված օրենքի համաձայն պահի գաղտնիությունը։
Հիշեցնենք, որ դատախազությունը միայն 2023 թվականին Հակակոռուպցիոն դատարանից պահանջել է ապօրինի գույք բռնագանձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, «Փարքինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանից, Արամ Վարդանյանից (Վստրեչի Ապեր), Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից և այլ անձանցից։
Լրահոս
0