https://arm.sputniknews.ru/20230423/jahervov-erty-meknarkec-hanrapetutjan-hraparakic-58642146.html
Ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից
Ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից
Sputnik Արմենիա
44-օրյա պատերազմից հետո այս երթին հազարավոր մարդիկ մասնակցում են ոչ սովորական հույզերով և ապրումներով։ 23.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-23T20:44+0400
2023-04-23T20:44+0400
2023-04-23T22:01+0400
ջահերով երթ
հայոց ցեղասպանություն
հանրապետության հրապարակ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/17/58642579_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4e644604e65964c2e442041c93e3d328.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կային տարիներ, երբ ջահերով երթը երիտասարդների երթն էր, հիմա վերաիմաստավորվել ու դարձել է համազգային պայքարի և միասնականության երթ։ Այսօր Հանրապետության հրապարակում ավանդական ջահերով երթի մեկնարկից առաջ նշեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։Նրա խոսքով` ամեն տարի ջահերով երթին հազարավոր մարդիկ մասնակցում են հայության անժամկետ իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք Ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։ Սակայն վերջին տարիներին այս երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով և ապրումներով։ 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, հազարավոր զոհերն ու ներկա մարտահրավերները շատ բան են փոխել։Նրա խոսքով` նման բան չի կարող լինել, որովհետև մենք պարտավոր ենք շրջելու մեր պատմության այս սև էջը։Նրա ելույթից հետո մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Մինչ այդ այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/17/58642579_230:0:1670:1080_1920x0_80_0_0_b405e44ab366b943e3518cd8e8dc39d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջահերով երթ, հայոց ցեղասպանություն, հանրապետության հրապարակ, տեսանյութ, տեսանյութեր
ջահերով երթ, հայոց ցեղասպանություն, հանրապետության հրապարակ, տեսանյութ, տեսանյութեր
Ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից
20:44 23.04.2023 (Թարմացված է: 22:01 23.04.2023) 44-օրյա պատերազմից հետո այս երթին հազարավոր մարդիկ մասնակցում են ոչ սովորական հույզերով և ապրումներով։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կային տարիներ, երբ ջահերով երթը երիտասարդների երթն էր, հիմա վերաիմաստավորվել ու դարձել է համազգային պայքարի և միասնականության երթ։ Այսօր Հանրապետության հրապարակում ավանդական ջահերով երթի մեկնարկից առաջ նշեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ամեն տարի ջահերով երթին հազարավոր մարդիկ մասնակցում են հայության անժամկետ իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք Ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։ Սակայն վերջին տարիներին այս երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով և ապրումներով։ 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, հազարավոր զոհերն ու ներկա մարտահրավերները շատ բան են փոխել։
«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց, ՀՀ իշխանությունը կատարելով թուրք–ադրբեջանական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից, հրաժարվում է Արցախից ու հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ` խաղաղության անվան տակ ժողովրդին տանում է նոր ցեղասպանության»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով` նման բան չի կարող լինել, որովհետև մենք պարտավոր ենք շրջելու մեր պատմության այս սև էջը։
Նրա ելույթից հետո մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Մինչ այդ այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։