https://arm.sputniknews.ru/20230421/pek-y-kankhel-e-hh-sahmanvov-voskja-dzulaktvori-anorinakan-teghapvokhumy-58526325.html
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի անօրինական տեղափոխումը
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի անօրինական տեղափոխումը
Sputnik Արմենիա
1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն ձուլակտորը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T12:59+0400
2023-04-21T12:59+0400
2023-04-21T13:07+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
սահման
ոսկի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58526154_0:0:1281:720_1920x0_80_0_0_b4778a45dc04a21a2b30da6651fb9d98.jpg
Պետական եկամուտների կոմիտեն կանխել է ՀՀ սահմանով 1 կիլոգրամանոց ոսկյա ձուլակտորի անօրինական տեղափոխումը։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։Օրերս ՊԵԿ աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում համատեղ զննման են ենթարկել Թբիլիսից Երևան ժամանած ՌԴ քաղաքացի Դ.Չ.- ին պատկանող ձեռքի ուղեբեռը։Ուղևորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է 1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր, որը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին:Խախտումներով շուրջ 6 մլն դրամի ապրանք են տեղափոխել և մատակարարել. ՊԵԿԶննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաև 7 հատ ռուսերեն և 4 հատ վրացերեն լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հայտնաբերված ձուլակտորի փաստաթղթերն են։Փաստի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58526154_139:0:1099:720_1920x0_80_0_0_2264752f67ba152f23dc1db29bbbc30c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), սահման, ոսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), սահման, ոսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի անօրինական տեղափոխումը
12:59 21.04.2023 (Թարմացված է: 13:07 21.04.2023) 1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն ձուլակտորը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում։
Պետական եկամուտների կոմիտեն կանխել է ՀՀ սահմանով 1 կիլոգրամանոց ոսկյա ձուլակտորի անօրինական տեղափոխումը։ Տեղեկությունը հրապարակվել է
ՊԵԿ–ի կայքում։
Օրերս ՊԵԿ աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում համատեղ զննման են ենթարկել Թբիլիսից Երևան ժամանած ՌԴ քաղաքացի Դ.Չ.- ին պատկանող ձեռքի ուղեբեռը։
Ուղևորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է 1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր, որը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին:
Զննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաև 7 հատ ռուսերեն և 4 հատ վրացերեն լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հայտնաբերված ձուլակտորի փաստաթղթերն են։
Փաստի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։