https://arm.sputniknews.ru/20230421/lghum-hradadari-pahpanumy-karevvor-e-blinkeni-hamar-amn-petdep-58520753.html
ԼՂ–ում հրադադարի պահպանումը կարևոր է Բլինկենի համար. ԱՄՆ Պետդեպ
ԼՂ–ում հրադադարի պահպանումը կարևոր է Բլինկենի համար. ԱՄՆ Պետդեպ
Sputnik Արմենիա
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում չեն շտապում խոսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման մասին։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T11:51+0400
2023-04-21T11:51+0400
2023-04-21T11:53+0400
հայաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
ամն
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հատկապես Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։Պաշտոնյան հիշեցրել է Բլինկենի փետրվարյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ավելացրել, որ ԱՄՆ-ն շարունակում է զբաղվել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացով։Ավելի վաղ Հայաստան և Ադրբեջան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և Հարավային Կովկասում բանակցությունների գծով պետքարտուղարի ավագ օգնական Լուիս Բոնոն: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Երևանում և Բաքվում Բոնոյի հետ բանակցություններից հետո կարելի է արտգործնախարարների ևս մեկ հանդիպում ակնկալել: Պատելն ի պատասխան հայտարարել է, որ իրադարձություններից առաջ չի ընկնի։ Սակայն նա վստահ է, որ շուտով ասելու բան կլինի։Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը կարող է կայանալ մայիսին: Մինչդեռ նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնություն են տվել Մոսկվայում նախարարների եռակողմ բանակցությունների անցկացմանը: Ժամկետները դեռ ճշգրտվում են։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, ամն, էնթոնի բլինկեն
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, ամն, էնթոնի բլինկեն
ԼՂ–ում հրադադարի պահպանումը կարևոր է Բլինկենի համար. ԱՄՆ Պետդեպ
11:51 21.04.2023 (Թարմացված է: 11:53 21.04.2023) Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում չեն շտապում խոսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հատկապես Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Պաշտոնյան հիշեցրել է Բլինկենի փետրվարյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ավելացրել, որ ԱՄՆ-ն շարունակում է զբաղվել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացով։
Ավելի վաղ Հայաստան և Ադրբեջան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և Հարավային Կովկասում բանակցությունների գծով պետքարտուղարի ավագ օգնական
Լուիս Բոնոն: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Երևանում և Բաքվում Բոնոյի հետ բանակցություններից հետո կարելի է արտգործնախարարների ևս մեկ հանդիպում ակնկալել: Պատելն ի պատասխան հայտարարել է, որ իրադարձություններից առաջ չի ընկնի։ Սակայն նա վստահ է, որ շուտով ասելու բան կլինի։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը կարող է կայանալ մայիսին: Մինչդեռ նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան
հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնություն են տվել Մոսկվայում նախարարների եռակողմ բանակցությունների անցկացմանը: Ժամկետները դեռ ճշգրտվում են։