https://arm.sputniknews.ru/20230421/azat-gjughum-hrdehic-zvohvatsneri-tsnvoghnery-pakel-en-hanrapetutjan-hraparakin-kic-pvoghvocnery-58518872.html
Ազատ գյուղում հրդեհից զոհվածների ծնողները փակել են Հանրապետության հրապարակին կից փողոցները
Ազատ գյուղում հրդեհից զոհվածների ծնողները փակել են Հանրապետության հրապարակին կից փողոցները
Sputnik Արմենիա
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T11:41+0400
2023-04-21T11:41+0400
2023-04-21T11:48+0400
հանրապետության հրապարակ
ծնող
զոհ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58518993_0:0:1281:720_1920x0_80_0_0_f706727b91f51d41146b2c07cda24616.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները այսօր պարբերաբար փակում են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։Նշենք, որ ծնողները դժգոհում են դեպքի քննության ընթացքից։Նրանք այսօր վաղ առավոտից տարբեր փողոցներ էին պարբերաբար փակում։Հիշեցնենք, որ նույն պահանջով ապրիլի 18-ին ծնողները փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և խոստացել պահանջը փոխանցել վարչապետին և նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչև նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58518993_99:0:1059:720_1920x0_80_0_0_cff46b5e0138238d335eb62ad6398f0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրապետության հրապարակ, ծնող, զոհ, տեսանյութեր, տեսանյութ
հանրապետության հրապարակ, ծնող, զոհ, տեսանյութեր, տեսանյութ
Ազատ գյուղում հրդեհից զոհվածների ծնողները փակել են Հանրապետության հրապարակին կից փողոցները
11:41 21.04.2023 (Թարմացված է: 11:48 21.04.2023) Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները այսօր պարբերաբար փակում են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Նշենք, որ ծնողները դժգոհում են դեպքի քննության ընթացքից։
Նրանք այսօր վաղ առավոտից տարբեր փողոցներ էին պարբերաբար փակում։
«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ», - լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։
Հիշեցնենք, որ նույն պահանջով ապրիլի 18-ին ծնողները փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և խոստացել պահանջը փոխանցել վարչապետին և նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչև նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Գ.Մ.-ի նկատմամբ։