00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շահեկան» պատասխանատվություն, որը տարրալուծվում է ինչպես շաքարը թեյի բաժակում

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Համաձայնե՛ք՝ միանգամայն իրավացի են նրանք, ովքեր անքննելի են համարում ժողովրդի վարքագիծը։
Ուինսթոն Չերչիլը, որն ամեն ինչ արեց Երկրորդ աշխարհամարտում դաշնակիցների հաղթանակն ապահովելու համար, պատերազմից անմիջապես հետո ընտրողների կամքով զրկվեց վարչապետի պաշտոնից։ Եվ հակառակը` նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի կառավարությունը ջախջախիչ պարտություն կրեց 2008 թվականի Օգոստոսյան կարճատև պատերազմի ժամանակ, շատ հանգիստ շարունակեց պաշտոնավարել ևս հինգ տարի։
Ամենահետաքրքիրն այն է, որ «Հայկական ժամանակ» երևանյան օրաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ գրել էր.
«Վրաստանի իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունն իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն»։
Այն ժամանակ ինչ իմանար թերթի գլխավոր խմբագիրը, որ ուղիղ 15 տարի անց՝ 2020 թվականին, պարտության համար պատասխանատվության ծանրագույն հարցը հառնելու է հենց իր առջև։ Եթե իմանար, նրան պատկանող լրատվամիջոցը դժվար թե գրեր. «Եթե Սաակաշվիլին մնա իշխանության ղեկին, պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սաակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից։ Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա»։
«Շահեկան» պատասխանատվություն, որը տարրալուծվում է ինչպես շաքարը թեյի բաժակում
Ապագա կա՞. կյանքը ռեկորդային ու աննախադեպ ցուցանիշների աշխարհում
Սաակաշվիլին, սակայն, հեռանալու մտադրություն չուներ, վրացիներն էլ հարյուրհազարանոց հավաքներ ու ցույցեր չկազմակերպեցին ու վճռականորեն չպահանջեցին նախագահի հրաժարականը, ինչն, ըստ երևույթին, պարզապես հրաշալի նախադեպ դարձավ Հայաստանի ղեկավարի համար՝ եթե Սահակաշվիլին նախագահ մնաց, ես ինչո՞ւ պիտի հեռանամ, բավական է պարզապես ընդունեմ իմ պատասխանատվությունը։ Եվ վե՛րջ։
Այո՛, իմաստուն մարդիկ վաղուց են նկատել, որ աշխարհում գոյություն ունի պատասխանատվության շատ «շահեկան» մի տարատեսակ, երբ դու կարող ես անել ցանկացած անընդունելի բան, նույնիսկ, կներե՛ք, թքել դիմացինի վրա, հետո ներողություն խնդրել և համարել, որ դրանով ամեն ինչ կարգավորված է։ Ու քեզ համար՝ ոչ մի հետևանք։
Այս շաբաթ, երբ վարչապետը խորհրդարանում հայտնեց, որ իրեն հարցաքննելու են ղարաբաղյան վերջին պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում, պատասխանատվության հարցը կրկին քննարկման առարկա դարձավ հայաստանյան հանրության տարբեր շերտերում։
Ուղղակի եթե պատերազմից անմիջապես հետո դեռ կային ինձ նման միամիտ մարդիկ, որոնք ակնկալում էին, որ ջախջախիչ պարտությունից հետո երկրի ղեկավարությունը ողջ կազմով հրաժարական կտա՝ գիտակցելով իր մեղքը, ապա հիմա արդեն, իմ կարծիքով, Հայաստանում գեթ մի մարդ էլ չի մնացել, որ անկեղծորեն հավատա, թե իշխանությունները պատասխանատվություն կկրեն։ Ինչո՞ւ։ Որովհետև պատասխանատվությունն այլևս գոյություն չունի, այն տարրալուծվել է, ինչպես շաքարը հնդկական թեյի բաժակում։
Ինչպես ասում էր լեհ հայտնի երգիծաբան Հենրիկ Յագոդինսկին. «Եթե ես ինձ մեղավոր եմ զգում, ես անպայման մեղավորներ կգտնեմ»։ Իսկ մեր պարտության համար մեղավորները շատ-շատ են։ Առաջին հերթին նրանք այսպես կոչված «ոչմիթիզականներն» են՝ մերժում էին փոխզիջումները և, բնականաբար, պատերազմ ստացան։ Ոչ պակաս մեղավոր են «նախկիններն» ընդհանրապես. ոչ միայն սխալ հունով էին տանում բանակցությունները, այլև քանդեցին բանակը և կանխորոշեցին մեր պարտությունը։ Եվ իհարկե պատասխանատու են «հինգերորդ շարասյունն» ու 11 հազար դասալիքները։
Հիմա տեսա՞ք, որ այսքանից հետո Հայաստանի ղեկավարությանը պատասխանատվության նվազագույն բաժին էլ չմնաց։ Համենայնդեպս, կարելի է ենթադրել, որ նման կարծիքի են այն կես միլիոնից ավելի ընտրողները, որոնք դաժան պարտությունից հետո էլ ձայն տվեցին նույն իշխանություններին, երևի հաստատ համոզված լինելով՝ Հայաստանի իշխանությունները այնքան ազնիվ գտնվեցին, որ ընդունեցին իրենց պատասխանատվությունը, և այդքանը լիովին բավարար է։
Խաղաղության համար պայքարելու ենք մինչև վերջին հայը. փոքրացող երկիրը և իշխանության օրակարգը
Սակայն կա նաև բոլորովին այլ կարծիք, որը տարիներ առաջ շատ հստակ արտահայտել է այն ժամանակ Հայաստանի ներկա վարչապետին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը. «Վրացիներն ամեն անգամ իրենց նախագահի դեմքը տեսնելիս հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»։ Համաձայնե՛ք` լավ է ասված։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Փաշինյանի ու Ալիևի՝ միմյանց ներկայացվող պահանջները նույնն են
Լրահոս
0