https://arm.sputniknews.ru/20230420/es-oskanjani-khvosnaky-chem-pashinjany-hastatec-vor-handipel-en-58463451.html
Թող հրապարակեն իրենց տարբերակները, ես Օսկանյանի խոսնակը չեմ. Փաշինյան
Թող հրապարակեն իրենց տարբերակները, ես Օսկանյանի խոսնակը չեմ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահեցնում է, որ անում է ամեն ինչ, որ բանակցային սենյակներում կատարվողը ժողովրդից չթաքցվի։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T13:10+0400
2023-04-20T13:10+0400
2023-04-20T13:56+0400
նիկոլ փաշինյան
վարդան օսկանյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36195335_136:244:1600:1067_1920x0_80_0_0_0171dc5c3b6e5f0a87e9ae9d8ca35cdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է` Վարդան Օսկանյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հանդիպել է իրեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ինքը` վարչապետը։Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել էր, որ պատերազմից հետո հանդիպել և նոր ստեղծված իրավիճակում որոշ առաջարկներ արել է Նիկոլ Փաշինյանին։Դիտարկմանը, որ նախկին արտգործնախախարը դեռևս 2018 թվականին իրեն փորձել է առաջարկներ ներկայացնել Արցախի խնդրի կարգավորման շուրջ, Փաշինյանն արձագանքեց.«Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ 2018 թվականին մենք սա էինք ուզում առաջարկել, թող հիմա հրապարակեն, թե ինչ էին ուզում առաջարկել, ես էլ կարձագանքեմ: Իրենց առաջարկներն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ»: Սովորաբար սխալ են հասկանում. Փաշինյանն արձագանքեց Արցախի պատգամավորների մտահոգությանըՓաշինյանը ընդգծեց, որ իր ակնկալիքն է ֆունդամենտալ խնդիրներին անդրադառնալ:«Իսկ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել: Հիմա ես ինչ եմ փորձում անել 2018 թվականից, փորձում եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և հրապարակային՝ ժողովրդի հետ խոսակցությունը, լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- ասաց նա:Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ քննադատել էր Օսկանյանին՝ նրան մեղադրելով Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններում շիլաշփոթ ստեղծելու մեջ: Հաջորդ օրը ի պատասխան Օսկանյանը ներկայացրել էր մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ իր դիրքորոշումը` ընդգծելով, որ այդ սկզբունքները հայկական դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից էին, դրանք այսօր էլ իրենց ուժը չեն կորցրել, իսկ գործող իշխանությունը փորձում է դրանք փոշիացնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36195335_338:217:1472:1067_1920x0_80_0_0_5be4662eeb53d418bb3896b96f6d3b08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վարդան օսկանյան, արցախ
նիկոլ փաշինյան, վարդան օսկանյան, արցախ
Թող հրապարակեն իրենց տարբերակները, ես Օսկանյանի խոսնակը չեմ. Փաշինյան
13:10 20.04.2023 (Թարմացված է: 13:56 20.04.2023) Փաշինյանը վստահեցնում է, որ անում է ամեն ինչ, որ բանակցային սենյակներում կատարվողը ժողովրդից չթաքցվի։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է` Վարդան Օսկանյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հանդիպել է իրեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ինքը` վարչապետը։
Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար
Վարդան Օսկանյանը նշել էր, որ պատերազմից հետո հանդիպել և նոր ստեղծված իրավիճակում որոշ առաջարկներ արել է Նիկոլ Փաշինյանին։
Դիտարկմանը, որ նախկին արտգործնախախարը դեռևս 2018 թվականին իրեն փորձել է առաջարկներ ներկայացնել Արցախի խնդրի կարգավորման շուրջ, Փաշինյանն արձագանքեց.
«Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ 2018 թվականին մենք սա էինք ուզում առաջարկել, թող հիմա հրապարակեն, թե ինչ էին ուզում առաջարկել, ես էլ կարձագանքեմ: Իրենց առաջարկներն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ»:
Փաշինյանը ընդգծեց, որ իր ակնկալիքն է ֆունդամենտալ խնդիրներին անդրադառնալ:
«Իսկ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել: Հիմա ես ինչ եմ փորձում անել 2018 թվականից, փորձում եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և հրապարակային՝ ժողովրդի հետ խոսակցությունը, լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- ասաց նա:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ քննադատել էր Օսկանյանին՝ նրան մեղադրելով Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններում շիլաշփոթ ստեղծելու մեջ: Հաջորդ օրը ի պատասխան
Օսկանյանը ներկայացրել էր մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ իր դիրքորոշումը` ընդգծելով, որ այդ սկզբունքները հայկական դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից էին, դրանք այսօր էլ իրենց ուժը չեն կորցրել, իսկ գործող իշխանությունը փորձում է դրանք փոշիացնել։