https://arm.sputniknews.ru/20230420/edgar-ghazarjany-dimel-e-varchakan-dataran-vitsharkelu-mipi-yntrutjan-vorvoshumy-58458237.html
Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՄԻՊ–ի ընտրության որոշումը
Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՄԻՊ–ի ընտրության որոշումը
Sputnik Արմենիա
Ղազարյանը Մանասյանի ընտրությունը հաստատող ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու համար հինգ գործոն է մատնանշել։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T11:48+0400
2023-04-20T11:48+0400
2023-04-20T11:55+0400
հհ միպ
անահիտ մանասյան
էդգար ղազարյան
դատարան
ընտրություններ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57644113_0:35:1601:935_1920x0_80_0_0_a179de7ff7cd2839eceb5f333ab8aaa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել ԱԺ որոշումը, որով Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել։ Այս մասին տեղեկանում ենք Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։Նշենք, որ Ղազարյանն էլ ընդդիմության ՄԻ պաշտպանի թեկնածուն էր։Ղազարյանը պնդում է, որ վերահիշյալ որոշումը ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ է կայացվել, իսկ Մանասյանը ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու է։Բացի այդ, Ղազարյանի պնդմամբ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ի նիստը, որի ժամանակ քննարկվել են ՄԻՊ պաշտոնում ԱԺ թեկնածու առաջադրելու մասին հարցը, տապալվել է նիստի մի հատվածի ընթացքում քվորումի բացակայության, իսկ մյուս հատվածում` ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքների, անձնական վիրավորանքների և այլ դրսևորումներով։Մանասյանը թող ինքնաբացարկ հայտնի. թեժ մթնոլորտ` ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելու նիստինՂազարյանը որպես ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու համար հերթական գործոն նշում է այն հանգամանքը, որ Մանասյանը ՄԻ պաշտպանի պաշտոնում ընտրվել է ոչ թե ԱԺ–ի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը։ Հարցն այն է, որ ընտրությանը մասնակցել են միայն ՔՊ–ական 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն, ըստ Ղազարյանի, փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն։Հիշեցնենք` ապրիլի 4–ին Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը անցավ բավական լարված մթնոլորտում և ՔՊ–ականների ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի ընկավ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։Հավելենք, որ Ղազարյանը պաշտոնապես գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից կատարված առերևույթ մի շարք հանցագործությունների փաստի առնչությամբ։Խոսքը հենց վերահիշյալ ԱԺ դեպքի մասին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57644113_88:0:1511:1067_1920x0_80_0_0_3fca6cb3b93f18735d801c769e2db2b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, էդգար ղազարյան, դատարան, ընտրություններ, աժ (ազգային ժողով)
հհ միպ, անահիտ մանասյան, էդգար ղազարյան, դատարան, ընտրություններ, աժ (ազգային ժողով)
Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՄԻՊ–ի ընտրության որոշումը
11:48 20.04.2023 (Թարմացված է: 11:55 20.04.2023) Ղազարյանը Մանասյանի ընտրությունը հաստատող ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու համար հինգ գործոն է մատնանշել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել ԱԺ որոշումը, որով Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել։ Այս մասին տեղեկանում ենք
Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Ղազարյանն էլ ընդդիմության
ՄԻ պաշտպանի թեկնածուն էր։
Ղազարյանը պնդում է, որ վերահիշյալ որոշումը ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ է կայացվել, իսկ Մանասյանը ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու է։
«Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրման և ընտրվելու ընթացքում զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ խախտելով «Դատախազության մասին» օրենքը։ Համաձայն դրա` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող), իսկ տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու»,–գրել է Ղազարյանը։
Բացի այդ, Ղազարյանի պնդմամբ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ի նիստը, որի ժամանակ քննարկվել են ՄԻՊ պաշտոնում ԱԺ թեկնածու առաջադրելու մասին հարցը, տապալվել է նիստի մի հատվածի ընթացքում քվորումի բացակայության, իսկ մյուս հատվածում` ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքների, անձնական վիրավորանքների և այլ դրսևորումներով։
Ղազարյանը որպես ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու համար հերթական գործոն նշում է այն հանգամանքը, որ Մանասյանը ՄԻ պաշտպանի պաշտոնում ընտրվել է ոչ թե ԱԺ–ի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը։ Հարցն այն է, որ ընտրությանը մասնակցել են միայն ՔՊ–ական 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն, ըստ Ղազարյանի, փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն։
Հիշեցնենք` ապրիլի 4–ին Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը անցավ բավական
լարված մթնոլորտում և ՔՊ–ականների ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ
վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի ընկավ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Հավելենք, որ Ղազարյանը պաշտոնապես գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից կատարված առերևույթ մի շարք հանցագործությունների փաստի առնչությամբ։
Խոսքը հենց վերահիշյալ ԱԺ դեպքի մասին է։