https://arm.sputniknews.ru/20230419/ymbish-arsen-harutjunjany-dardzav-evrvopaji-eraki-chempivon-58438957.html
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
Sputnik Արմենիա
Եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։ 19.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-19T20:40+0400
2023-04-19T20:40+0400
2023-04-19T20:55+0400
արսեն հարությունյան
ըմբշամարտ
չեմպիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/18/50283962_0:0:2048:1153_1920x0_80_0_0_30ff30d4140f4b1820f4bfb4d3d14428.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց և երրոդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությանը 33 մարզիկ մեդալ է նվաճելՀարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին:Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին ոսկե մեդալ էր նվաճել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 3:2 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/18/50283962_148:0:1969:1366_1920x0_80_0_0_44de4a7f75cf2ebd990135a79bdccb34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն հարությունյան, ըմբշամարտ, չեմպիոն
արսեն հարությունյան, ըմբշամարտ, չեմպիոն
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
20:40 19.04.2023 (Թարմացված է: 20:55 19.04.2023) Եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց և երրոդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, տեղեկացնում են
ԿԳՄՍ նախարարությունից։
61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին:
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին ոսկե մեդալ էր նվաճել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 3:2 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչը: