https://arm.sputniknews.ru/20230419/tmramijvoc-herakhvos-khaghaqart-nubarashenum-kalanavvorneri-mvot-argelvats-irer-en-gtel-58402491.html
Թմրամիջոց, հեռախոս, խաղաքարտ. «Նուբարաշենում» կալանավորների մոտ արգելված իրեր են գտել
Թմրամիջոց, հեռախոս, խաղաքարտ. «Նուբարաշենում» կալանավորների մոտ արգելված իրեր են գտել
Sputnik Արմենիա
Քրեակատարողական հիմնարկում խուզարկություններ են իրականացվել տարբեր խցերում։ 19.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-19T11:35+0400
2023-04-19T11:35+0400
2023-04-19T12:10+0400
բջջային
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
«նուբարաշեն» քկհ
խուզարկություն
թմրամիջոցներ
հեռախոս
դեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/13/58402597_0:0:960:540_1920x0_80_0_0_ac412d20b38f851fea7fad5feeac2a00.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողներն իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, ինչի արդյունքում կալանավորված անձանց մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս, թմրամիջոցի նմանվող զանգվածներ, ինչպես նաև խաղաքարտեր, ականջակալներ, դեղահաբ, USB լար և այլն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաև 3 մլ տարողությամբ 3 ներարկիչ, որոնցից 2-ը լցված է եղել անգույն հեղուկով, 1 մլ տարողությամբ 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա և 2 բջջային հեռախոս։«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտ մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/13/58402597_120:0:840:540_1920x0_80_0_0_aecadd5ea2f066e71a298988725bb6a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բջջային, քրեակատարողական հիմնարկ (քկհ), «նուբարաշեն» քկհ, խուզարկություն, թմրամիջոցներ, հեռախոս, դեղ
բջջային, քրեակատարողական հիմնարկ (քկհ), «նուբարաշեն» քկհ, խուզարկություն, թմրամիջոցներ, հեռախոս, դեղ
Թմրամիջոց, հեռախոս, խաղաքարտ. «Նուբարաշենում» կալանավորների մոտ արգելված իրեր են գտել
11:35 19.04.2023 (Թարմացված է: 12:10 19.04.2023) Քրեակատարողական հիմնարկում խուզարկություններ են իրականացվել տարբեր խցերում։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողներն իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, ինչի արդյունքում կալանավորված անձանց մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս, թմրամիջոցի նմանվող զանգվածներ, ինչպես նաև խաղաքարտեր, ականջակալներ, դեղահաբ, USB լար և այլն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«Տարբեր խցերում խուզարկությունների արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում կալանավորված անձ Գ․ Ս․-ի կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Ձախ գրպանից վայր է ընկել 1 ապակյա սրվակ, որում առկա են եղել թղթով փաթեթավորված 0․3 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման 0․2 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ»,– ասվում է հաղորդագրությունում։
Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաև 3 մլ տարողությամբ 3 ներարկիչ, որոնցից 2-ը լցված է եղել անգույն հեղուկով, 1 մլ տարողությամբ 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա և 2 բջջային հեռախոս։