00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել զոհերի ծնողների հետ․ Նորիկյան

© Photo : ScreenshotԶոհվածների ծնողները
Զոհվածների ծնողները - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Զոհվածների ծնողները
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզպետը տուժողների ներկայացուցչին հայտնել է, որ հանդիպում չլինելու պատճառը այս պահի դրությամբ այլ տեղեկատվության բացակայությունն ու նախաքննության ընթացքի մեջ լինելն է։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը նպատակահարմար չեն համարում և ձեռնպահ են մնում մինչև նախաքննության ավարտը հանդիպել Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Փաստաբանին այդ տեղեկությունը հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի որոշումը պայմանավորված է այս պահի դրությամբ այլ տեղեկատվության բացակայության հիմքով, նաև նկատի ունենալով, որ ներկայումս ընթանում է նախաքաննություն։
«Մարզպետի կողմից հայտնած տեղեկատվության բովանդակությունից կարելի է հանգել հետևության, որ ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարն այս փուլում հերթական անգամ մերժել են հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ»,-գրել է Նորիկյանը։
Նշենք, որ ապրիլի 18-ին զոհված 15 զինծառայողի հարազատները ապրիլի 18–ին փակել էին Երևան–Սևան ճանապարհը և պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրանք սկզբում մտադիր չէին բացել ճանապարհը, սակայն մի քանի ժամ անց, երբ Կարեն Սարգսյանը խոստացավ կատարել նրանց պահանջը (հանդիպում կազմակերպել), վերջիններս բացեցին այն։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Ազատ գյուղում մահացած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Լրահոս
0