00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանն Օլսոնի հետ հանդիպմանը կարևորել է Բաքվի հրաժարվելն ագրեսիվ քաղաքականությունից

© Photo : official site of MFA of RA ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Բաժանորդագրվել
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, որի հետ քննարկել է տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նրանք խոսել են սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, այդ թվում՝ համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ: Նախարարը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից առավելապաշտական նկրտումներից, ԼՂ ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից ու ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ–ում ստեղծված հումանիտար իրավիճակին, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականին:
Միրզոյանը Լավրովի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման թեման
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն:
Հիշեցնենք, որ Էրիկա Օլսոնը Հայաստանում է երկօրյա այցով։ Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Լրահոս
0