00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մադրիդյան փաստաթուղթը մեծ ձեռքբերում էր, որն իշխանությունը փոշիացնում է. Վարդան Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Վարդան Օսկանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախկին արտգործնախարարը վստահ է, որ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում դեռևս Մադրիդյան փաստաթուղթը իր ուժը չի կորցրել, և դրանով ՀՀ–ն կարող է մեծ հաջողությունների հասնել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին՝ Մադրիդյան փաստաթղթերի վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում երեկ հայտարարել էր, որ Օսկանյանի հետ ինքը խնդիր ունի, քանի որ նա եղած շիլաշփոթը Մադրիդյան սկզբունքներով ավելի խորը շիլաշփոթ է սարքել։ Եվ առաջարկել էր Օսկանյանին հրապարակել, թե 2018-19 թվականներին ինչ խորհուրդ էր տալու իրեն։
Օսկանյանը մանրամասն ներկայացրել է Մադրիդյան փաստաթղթի հնարավորությունները։
Նախկին արտգործնախարարը նշում է, որ Հայաստանն իր անկախության տարիների առաջին երկու տասնամյակի ընթացքում դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել։ Մեկը՝ 1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ Բուդապեշտում Հայաստանի մերժումն էր և դիմադրությունն էր, որ ԵԱՀԿ կազմակերպության հիմնարար սկզբունքը, կոնսենսուը փոխվի, չնայած 45 երկրներից ավելին ճնշում էին Տեր-Պետրոսյանին, որպեսզի Հայաստանն ընդունի կոնսենսուս մինուս մեկ սկզբունքը։
Երկրորդ մեծ ձեռքբերումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակ Մադրիդյան փաստաթուղթն էր։
«Սա իրոք մեծ ձեռքերում էր։ Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղեք՝ ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում դեռևս այդ փաստաթուղթը իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,-նշում է Օսկանյանը։
Օսկանյանի գնահատմամբ՝ Մադրիդյան սկզբունքներում մի քանի կարևոր արձանագրումներ կան, որոնցից առաջինն այն է, որ այնտեղ նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։
Երկրորդը՝ այդ փաստաթղթի հենց նախաբանում ասվում է, որ նախագահները հանձնարարում են իրենց արտաքին գործերի նախարարներին հետամուտ լինել այս փաստաթղթի մշակմանը, որը փակագծերում նշվում է՝ հետայսու՝ խաղաղության պայմանագիր։
Երրորդ՝ երբ 2007-ի նոյեմբերի վերջին– դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարների խորհրդում համանախագահները դա ներկայացրեցին, առաջին անգամ նրանք ասացին, որ սա մեր վերջնական և լավագույն առաջարկն է:
Մադրիդյան սկզբունքներն անկախության շանս էին տալիս ԼՂ–ին, դրանով ամեն ինչ ասված է. իրավաբան
«Առաջին անգամ այդ առաջարկությունը դրվեց ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Նման բան երբեք չի եղել։ Նախկին հինգ առաջարկությունները չեն դրվել դեպոզիտարիայում։ Այս մեկը դրվել է և դեռևս այնտեղ է։ Հենց այս նախաբանի մասում արդեն իսկ Մադրիդյան փաստաթուղթն առանձնանում է»,- ասում է նախկին նախարարը։
Ըստ նրա՝ այդ փաստաթուղթը կարևոր կոմպոնենտեր է պարունակում։
Առաջինը հանարքվեն էր, որը ԼՂ ժողովուրդը պետք է անցկացներ։ Այնտեղ ժամկետներ չկային, այնտեղ կոնկրետացում չկար։ Ուղղակի սկզբունքն էր ֆիքսվում։ Բոլորը հասկանում էին, որ դա կարող է որոշ ժամանակ հետո տեղի ունենալ, դրա համար էլ երկրորդ կարևոր կոմպոնենտը կար՝ միջանկյալ կարգավիճակի մասին դրույթը։
«Դա այդ օրերին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախ կարգավիճակի օրինականացումն էր։ Միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչեր ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ադրբեջանը, Թուրքիան, բոլորը։ Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև անցկացներ այդ միջանկյալ կարգավիճակի շարունակականությունը ապահովելու համար՝ մինչև հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելը։ Դրանից հետո գալիս էր տարածքների վերադարձը՝ հինգը, ապա երկուսը։ Ես կարող եմ ասել դրանով երկարաժամկետ, եթե ոչ՝ հավերժ, ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի առնվազն դե ֆակտո անկախությունը։ Եթե հետագայում լիներ այդ հանրաքվեն, դե յուրե էր ամրագրվում։ Եթե ուշանում էր հանրաքվեն կամ չէր լինում, համենայն դեպս երաշխավորվում էր Լեռնային Ղարաբաղի հայկականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հաստատումը»,-ընդգծում է Օսկանյանը։
Միայն Փաշինյանն է ասում, որ Մադրիդյան սկզբունքները ԼՂ–ն հանձնելու մասին է. Սերժ Սարգսյան
Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե Շուշին եղել է առևտրի առարկա, սուտ է, քանի որ այն երբեք չի եղել առևտրի առարկա։ Այն համարվել է Լեռնային Ղարաբաղի անբաժան մաս, և անգամ դրա մասին Ադրբեջանը հարց չի բարձրացել։ Իսկ եթե Շուշիի մասին խոսք է եղել, եղել է միայն այնտեղ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի կոնտեքստում։
«ՀՀ որևէ իշխանություն Լեռնային Ղարաբաղը ուղիղ կամ անուղղակի չի ճանաչել Ադրբեջանի մաս»,-ընդգծում է նախկին նախարարը։
Երբ այդ փաստաթուղթը ընդունվեց՝ 2007 թվականի վերջն էր, իսկ առջևում 2008 թվականի ընտրություններին էին։ Երկրորդ նախագահ Քոչարյանը երրորդ ժամկետով չէր կարող ընտրվել, նրան մնացել էր իշխանության մի քանի ամիս։
«Ակնկալել, որ այդ փաստաթղթով մենք գնալու էինք հարցի կարգավորմանը, տրամաբանական չէր լինի, որովհետև ժամանակը շատ կարճ էր։ Դա պետք է անեին արդեն հաջորդ իշխանությունները։ Մենք այդ փաստաթուղթն ենք ստեղծել և դրել սեղանի վրա»,-նշեց Օսկանյանը։
Ինքը՝ Օսկանյանը, չի ուզում մեղադրել 2008 թվականից հետո հաջորդ իշխանություններին, որ նրանք տասը տարում չկարողացան այս փաստաթղթից լավագույնս օգտվել։ Ըստ Օսկանյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մադրիդյան փաստաթղթով ընձեռված երեք հնարավորություններից ընտրել էր ԼՂ հինգ շրջանները տալու, իսկ Քելբաջարի և Լաչինի հարցը հանրաքվեով լուծելու ճանապարհը։
«Այստեղ մենք որևէ մեկին չենք կարող մեղադրել, քանի որ վերջնարդյունքում, երբ ինքը թողեց և գնաց, ամեն ինչ իր տեղում էր»,-ասաց նա։
Լրահոս
0