00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, ինչը վատ տենդենց է. Ավանեսյան

© Photo : ՀՀ առողջապահության նախարարությունՀղի կին. արխիվային լուսանկար
Հղի կին. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Բաժանորդագրվել
ԱՆ–ն սկսել է նոր ծրագիր կազմել կրծքով կերակրումը խրախուսելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, որը շատ ցավալի ու վատ տենդենց է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Գուցե մարդու իրավունքների տեսանկյունից կինն է որոշում` ինչպես ունենալ երեխային, բայց պետք է հասկանալ, որ դա ուղղակիորեն վնասում է կնոջ առողջությունը և հետագայում ստեղծում բազում խնդիրներ»,– հայտարարեց Ավանեսյանը։

ՀՀ առողջապահության նախարարը խոսեց նաև կրծքով կերակրման խրախուսման կարևորության մասին ու նշեց, որ այս պահին պետությունը բավարար միջոցներ չի կիրառում դրա համար։
Կեսարյան հատում, թե սնոտի տագնապ. ծննդօգնության խնդիրները
«Տարիներ առաջ արշավային բավական լավ ծրագիր կար, որն ուղղված էր դրան, այնուհետև միջոցները սպառվեցին, ու այն դադարեց»,– հայտարարեց նա։
Անահիտ Ավանեսյանը հավելեց, սակայն, որ վերջին երեք ամիսների ընթացքում ԱՆ–ն սկսել է նոր ծրագիր կազմել թիրախային, վարքագծային փոփոխություն բերելու համար։
«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը երեխայի առողջության պաշար է, և որևէ այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»,– ասաց նա։
Առողջապահության նախարարությունը նաև ուսումնասիրություններ է արել և պարզել, որ օրենսդրական բացեր` խրախուսման, գովազդի առումով չկան, բայց դրանց գործնական կիրառումը թերի է։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ այդ հարցը կլուծվի։
«Ծննդաբերող կինը ինձ համար թագուհի է». ի՞նչ է պետք իմանալ դուլաների մասին
Լրահոս
0