https://arm.sputniknews.ru/20230419/hajastani-azgajin-havaqakany-kmasnakci-qimiaji-mendeleevjan-olimpiadajin-58371074.html
Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի քիմիայի Մենդելեևյան օլիմպիադային
Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի քիմիայի Մենդելեևյան օլիմպիադային
Sputnik Արմենիա
ՄՄՕ-ն միակ առարկայական օլիմպիադան է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կարգավիճակով հավասարեցնում է դպրոցականների միջազգային օլիմպիադային: 19.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-19T10:07+0400
2023-04-19T10:07+0400
2023-04-19T10:07+0400
դմիտրի մենդելեև
օլիմպիադա
ղազախստան
աստանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/12/58354382_0:84:1600:984_1920x0_80_0_0_f6b36b648ff3c86def9bcb25a3f9d477.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Դպրոցականների ազգային քիմիական օլիմպիադայի հաղթողները Հայաստանից կմասնակցեն մայիսի 1-6-ը Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) կայանալիք քիմիայի դպրոցականների 57-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադային (ՄՄՕ-57):Առաջին մի քանի տարիներին օլիմպիադան անցկացվում էր Ռուսաստանում, որտեղ այլ երկրների ներկայացուցիչներ էին գալիս։ 1997 թվականին այն դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից և առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Այդ ժամանակվանից պատանի քիմիկոսների մրցաշարն անցկացվում է տարբեր երկրներում։ Ավելի քան 20 երկիր կմասնակցի քիմիայի դպրոցականների Մենդելեևյան օլիմպիադայինՔիմիայի դպրոցականների միջազգային մենդելեևյան օլիմպիադան (ՄՄՕ), բացի նախկին միութենական հանրապետություններից, երեք տասնամյակի ընթացքում իր կազմում բազմաթիվ այլ երկրներ է ընդգրկել։ 2004 թվականից դրան մասնակցել են Բուլղարիան, Մակեդոնիան և Ռումինիան, 2012 թվականից՝ Հունգարիան, Թուրքիան և Սաուդյան Արաբիան։ 2016 թվականին օլիմպիադային միացան Իսրայելի, Մոնղոլիայի և Նիգերիայի հավաքականները: 2019-ին մասնակցել է արդեն 30 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, Իսրայելը, Ավստրիան։ 2023 թվականին առաջին անգամ Օլիմպիադային կմասնակցի Բրազիլիայի հավաքականը։Այսօր ՄՄՕ-ն միակ առարկայական օլիմպիադան է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կարգավիճակով հավասարեցնում է դպրոցականների միջազգային օլիմպիադային:Մենդելեևյան օլիմպիադային մասնակցում են դպրոցների ավարտական և նախաավարտական դասարանների աշակերտները քիմիական ազգային օլիմպիադաների հաղթողների թվից։Մեթոդական հանձնաժողովի և ժյուրիի աշխատանքներին պրոֆեսորների և դասախոսների հետ մասնակցում են ուսանողներ և ասպիրանտներ՝ Մենդելեևյան օլիմպիադայի նախկինհաղթողները: Կազմակերպիչների մտահղացմամբ՝ դա օգնում է պահպանել ավանդույթները և շարունակականություն է ապահովում։Օլիմպիադայի ֆինանսավորման հարցում առանցքային աջակցություն է ցուցաբերում Անդրեյ Մելնիչենկոյի բարեգործական հիմնադրամը, որը ՄՄՕ-ի համակազմակերպիչն է։
ղազախստան
աստանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/12/58354382_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bd85703a2921c235f210a3cd4f387142.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մենդելեև, օլիմպիադա, ղազախստան, աստանա
դմիտրի մենդելեև, օլիմպիադա, ղազախստան, աստանա
Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի քիմիայի Մենդելեևյան օլիմպիադային
ՄՄՕ-ն միակ առարկայական օլիմպիադան է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կարգավիճակով հավասարեցնում է դպրոցականների միջազգային օլիմպիադային:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Դպրոցականների ազգային քիմիական օլիմպիադայի հաղթողները Հայաստանից կմասնակցեն մայիսի 1-6-ը Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) կայանալիք քիմիայի դպրոցականների 57-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադային (ՄՄՕ-57):
Առաջին մի քանի տարիներին օլիմպիադան անցկացվում էր Ռուսաստանում, որտեղ այլ երկրների ներկայացուցիչներ էին գալիս։ 1997 թվականին այն դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից և առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Այդ ժամանակվանից պատանի քիմիկոսների մրցաշարն անցկացվում է տարբեր երկրներում։
Քիմիայի դպրոցականների միջազգային մենդելեևյան օլիմպիադան (ՄՄՕ), բացի նախկին միութենական հանրապետություններից, երեք տասնամյակի ընթացքում իր կազմում բազմաթիվ այլ երկրներ է ընդգրկել։ 2004 թվականից դրան մասնակցել են Բուլղարիան, Մակեդոնիան և Ռումինիան, 2012 թվականից՝ Հունգարիան, Թուրքիան և Սաուդյան Արաբիան։ 2016 թվականին օլիմպիադային միացան Իսրայելի, Մոնղոլիայի և Նիգերիայի հավաքականները: 2019-ին մասնակցել է արդեն 30 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, Իսրայելը, Ավստրիան։ 2023 թվականին առաջին անգամ Օլիմպիադային կմասնակցի Բրազիլիայի հավաքականը։
Այսօր ՄՄՕ-ն միակ առարկայական օլիմպիադան է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կարգավիճակով հավասարեցնում է դպրոցականների միջազգային օլիմպիադային:
Մենդելեևյան օլիմպիադային մասնակցում են դպրոցների ավարտական և նախաավարտական դասարանների աշակերտները քիմիական ազգային օլիմպիադաների հաղթողների թվից։
ՄՄՕ-ի առաջադրանքները պատրաստում է մշտական մեթոդական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են առաջատար գիտնականներ և քիմիայի ուսուցիչներ, որոնք ներկայացնում են օլիմպիադայի մասնակից երկրները: ՄՄՕ-ի պաշտոնական աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը: Ցանկության դեպքում թիմի ղեկավարները կարող են թարգմանել առաջադրանքները մայրենի լեզվով։
Մեթոդական հանձնաժողովի և ժյուրիի աշխատանքներին պրոֆեսորների և դասախոսների հետ մասնակցում են ուսանողներ և ասպիրանտներ՝ Մենդելեևյան օլիմպիադայի նախկինհաղթողները: Կազմակերպիչների մտահղացմամբ՝ դա օգնում է պահպանել ավանդույթները և շարունակականություն է ապահովում։
Օլիմպիադայի ֆինանսավորման հարցում առանցքային աջակցություն է ցուցաբերում Անդրեյ Մելնիչենկոյի բարեգործական հիմնադրամը, որը ՄՄՕ-ի համակազմակերպիչն է։