00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանության տարիներին շուրջ 200 հազար հայ երեխաներ ու կանայք են բռնի իսլամացվել

© Sputnik / Aram NersesyanԷդիտա Գզոյան
Էդիտա Գզոյան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Էդիտա Գզոյան
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բաժին է բացվել, որը զբաղվելու է հայրենադարձության հարցերով։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարիներին շուրջ 200 հազար հայ երեխաներ ու կանայք են բռնի իսլամացվել։ Միայն կեսին է հաջողվել փրկել իսլամական լծից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը ՀՑԹԻ–ի վերջին հրատարակությունների (8 գիրք և 4 ամսագիր) շնորհանդեսի ժամանակ։
© Sputnik / Aram Nersesyan«Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը
Презентация последних публикаций Музея-института Геноциада армян в МИГА - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
«Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը
Տվյալները հավաքվել են տարբեր պաշտոնական աղբյուրներից և ներառվել «Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գրքում։
«Աղբյուրների շարքում են Ցեղասպանության տարիներին հայերի փրկությամբ զբաղվող միջազգային կառույցների, ինչպես նաև Կոստանդնուպոլսի պատրիարքության զեկույցները»,– ասաց Գզոյանը։
Նա նշեց, որ հայերի ձուլումն ու բռնի իսլամացումը Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության մի մասն է։ Ցեղասպանություն իրականացնելու առաջին հրապարակային հիշատակումը այդ համատեքստում եղել է 2008 թվականին, թեման բարձրացրել է Կոմիտասի ինստիտուտի (Լոնդոնում) հիմնադիր Արա Սաֆարյանը` նշելով, որ ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացում չէ։
© Sputnik / Aram NersesyanԷդիտա Գզոյան
Заместитель директора по научной работе Музея-института Геноцида армян Эдита Гзоян - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Էդիտա Գզոյան
Այժմ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում աշխատանքներ են տարվում նման տեղեկությունների լրացման և հանրահռչակման ուղղությամբ։ Նույն Թուրքիայում դա ներկայացվում է որպես մարդասիրական քայլ, այն դեպքում, երբ Նյուրնբերգյան դատավարության շրջանակում դատական նիստերից մեկի ժամանակ բռնի ձուլումը ավելի մեծ հանցագործություն էր ճանաչվել, քան բուն ոչնչացման փաստը։
«Այդկերպ նրանք ստիպում էին մոռանալ սեփական ծագումը, ազգային ինքնությունը», – ասաց Գզոյանը։

Ում էին իսլամացնում և ինչու

Տվյալներ կան, որ իսլամական տներից և ապաստարաններից մոտ 100 հազար հայ է փրկվել։ Գզոյանը նշեց, որ հայերին իսլամից քրիստոնեություն վերադարձնելու և փրկելու արշավը սկսվել է դեռևս 1915թ.–ին` Ցեղասպանության ակտիվ փուլում: Այդ աշխատանքներին մասնակցել են ինչպես հայեր, այնպես էլ միսիոներներ։ Արշավը օրինական և հրապարակային բնույթ է ստացել 1918 թվականին` Անտանտի ներկայացուցիչների և Թուրքիայի միջև Մուդրոսի զինադադարի կնքումից հետո։
Գզոյանը պարզաբանեց` փաստաթղթում հատուկ կետ էր ներառվել, որն իրավունք էր տալիս բացահայտ զբաղվել իսլամական ապաստարաններից հայ երեխաների և կանանց ազատմամբ ու փրկությամբ։
Երևանում կտեղադրվի Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող–քանդակը
Թանգարան–ինստիտուտի փոխտնօրենը նշեց` իսլամացման «արտոնություն» ոչ բոլորը ունեին։ Օրինակ` աղջիկները պետք է գեղեցիկ, առողջ լինեին և 15 տարեկանից բարձր։ Նրանց ամուսնացնում էին մուսուլմանների հետ, ողջ էին թողնում պայմանով, որ կհրաժարվեն իրենց հավատից, ազգությունից։ Տղաների պարագայում հիմնական չափանիշը տարիքն էր, նրան պետք է լինեին մինչև 12 տարեկան։
© Sputnik / Aram Nersesyan«Հայ երեխաների թուրքացումը» գիրքը
Презентация последних публикаций Музея-института Геноциада армян в МИГА - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
«Հայ երեխաների թուրքացումը» գիրքը
Ինչ վերաբերում է «Հալեպի փրկության տուն» գրքին, ապա այնտեղ զետեղված են Ազգերի լիգայի արխիվից (Ժնև, Շվեյցարիա) բերված դիմումներ, Ցեղասպանությունը վերապրածների 1464 պատմություն անգլերենով հայերեն թարգմանությամբ, ճշտված տեղանուններով, ծանոթագրություններով և այդ մարդկանց լուսանկարներով։
© Sputnik / Aram NersesyanՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին հրապարակումները
Презентация последних публикаций Музея-института Геноциада армян в МИГА - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին հրապարակումները
Գզոյանը գրքի վրա աշխատել է ավելի քան 15 տարի, այդ ընթացքում նա Ժնևում մի քանի անգամ ուսումնասիրել է Ազգերի լիգայի արխիվները։ Գիրքն անփոխարինելի աղբյուր է Հայոց ցեղասպանության տարբեր կողմերն ուսումնասիրելու համար։ Ցեղասպանությունը վերապրածների սերունդների համար այն կարող է կարևոր աղբյուր հանդիսանալ իրենց նախնիների մասին տեղեկություններ ստանալու առումով։ Գզոյանն ընդգծում է, որ մեծ թվով հայ երեխաներ և երիտասարդ կանայք բռնի առևանգվել են թուրքերի, արաբների և քրդերի կողմից, ինչը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի» 2–րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է, այն է` «երեխաների բռնի տեղափոխումը մարդկանց մի խմբից մյուսը»։
Այժմ ինստիտուտում բացվել է բաժին, որը զբաղվելու է հայրենադարձության հարցերով։
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Նշենք, որ 2022 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները երկրորդ անգամ անընդմեջ անվանեց ցեղասպանություն։ ԱՄՆ նախագահը հիշեցրեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները հայ մտավորականության ներկայացուցիչների և հասարակական գործիչների էին ձերբակալել, ինչից էլ սկսվեց Ցեղասպանությունը։
Լրահոս
0