00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիրում տանը պատրաստած օղուց թունավորման գործը 3 տարի անց ուղարկվել է դատարան

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Հովսեփյանի տունն Արմավիրում
Աշոտ Հովսեփյանի տունն Արմավիրում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Բաժանորդագրվել
Գործով անցնում էր 3 անձ, սակայն դատարան ուղարկվել է 2 մեղադրյալով։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզում 2020 թվականի օգոստոսի 31-ին ալկոհոլային թունավորման պատճառով մի շարք մարդկանց մահվան, մյուսների մոտ առողջական խնդիրներ առաջանալու պատճառ դարձած օղու մեջ մեթիլ սպիրտ է եղել, իսկ հարուցված քրեական գործը 3 տարի անց ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու հոդվածի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ա.Հ.-ն, չունենալով պետական գրանցում և լիցենզիա, 5 տարի (2015–2020 թթ) Արմավիր քաղաքի իր տանը սպիրտը նոսրացնելու եղանակով պատրաստել է օղի, ինչպես նաև այլ ալկոհոլային խմիչքներ։ Դրանք վաճառելով՝ Ա.Հ.–ն ստացել է շահույթ՝ պետությանը պատճառելով 75 մլն 73 հազար դրամի վնաս:
Դեպքի առնչությամբ նաև պարզվել է, որ Ա.Հ.-ն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ի միջոցով Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ից ձեռք է բերել 1000 լիտր սպիրտ։
«Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ն, լինելով անհատ ձեռնարկատեր, զբաղվելով ալկոգելի և այլ ախտահանիչ նյութերի արտադրությամբ և իրացմամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել թունավոր նյութ՝ մեթիլ սպիրտ։ Հենց դրանից նա պատրաստել է եռակոմպոնենտ խառնուրդ և 1000 լիտր ապօրինի վաճառել է Ջանֆիդա գյուղի բնակչին։ Իսկ 600 լիտրը թաքցնելու նպատակով տեղափոխել և պահել է իր մորեղբորը պատկանող ավտոտնակի նկուղում»,– ասված է հաղորդագրությունում:
Վերին Արտաշատի բնակիչ Ա.Վ.–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Արմավիրի բնակիչ Ա.Հ.–ի նկատմամբ էլ 2023 թվականի մարտի 29-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցման հատկանիշներով։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Արամվիրի մարզում ալկոհոլային թունավորման հետևանքով մահացել է 9 մարդ։ Նույն օրը Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որում նշել էր, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար ձերբակալվել է Արմավիրի բնակիչ, 50-ամյա Աշոտ Հովսեփյանը։ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 21-ը` մահվան ելքով։
Լրահոս
0