00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագա կա՞. կյանքը ռեկորդային ու աննախադեպ ցուցանիշների աշխարհում

© Sputnik / Andranik GhazaryanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Հիմա արդեն կարելի է պնդել՝ իմ սերնդակիցները, որոնց մեծ մասը թոշակառու է դարձել, իրենց ողջ կյանքն անցկացրել են ոգևորիչ թվերի աշխարհում։
Սովետի ժամանակ տարեցտարի աճում էին հավերի ձվատվությունն ու կովերի մսատվությունը, հետո առաջինն անցկացրինք սեփականաշնորհումը ու նվաճեցինք տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ կոչվելու պատիվը, այնուհետև երկնիշ տնտեսական աճ գրանցեցինք, ինչը չէր հաջողվում նույնիսկ ամենազարգացած պետություններին, ու մինչև հիմա էլ գրեթե ամեն օր լսում ենք, թե ինչպես են մեր հարազատ կառավարության անդամները այնպիսի ցուցանիշներ հրապարակում, որոնք կա՛մ «աննախադեպ» են, կա՛մ առնվազն «ռեկորդային»։
Թույլ տվեք վկայակոչել միայն այս տարվա անցած ամիսներին հրապարակված տվյալները։ Շաբաթավերջին Դիլիջանում կայացած տնտեսական հավաքից. «2022 թվականի դեկտեմբերին Հայաստանում արձանագրել ենք գրանցված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը` 704 հազար աշխատատեղ։ 2022 թվականի արդյունքներով ունենք 13 տոկոս գործազրկություն, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է»:
Կյանքը՝ ռեկորդային ու աննախադեպ ցուցանիշների աշխարհում
Դրանից առաջ ոչ պակաս հուսադրող թվեր ենք լսել էկոնոմիկայի նախարարից։ Ահավասիկ. «Հայաստանում 2022 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 միլիարդ դրամ: Սա ռեկորդային ցուցանիշ է։ Հայաստանը կարող է նաև զբոսաշրջային նոր ռեկորդ սահմանել՝ 2023-ի առաջին երեք ամսում 450 հազար զբոսաշրջիկ է եկել մեր երկիր»։
Նույնիսկ հարևան Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց ռեկորդ ունենք։ Անցյալ տարի Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 300 միլիոն դոլարը, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Եվ վերջապես, ըստ վարչապետի, 2022 թվականի արդյունքներով` Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով 4-րդն է աշխարհում։
Միանգամից հիշեցի 2006 թվականը, երբ այսպես կոչված «նախկինները», որոնց այդքան սիրում են փնովել ներկաները, գրեթե նույն բանն էին ասում, ինչ հիմիկվա իշխանությունները, քանզի այն ժամանակ էլ ամեն ինչ աննախադեպ էր ու ռեկորդային։
Տնտեսագետներից մեկը՝ Արտաշես Շաբոյանը, փաստում էր. «2002-2004 թվականներին Հայաստանի միջին տարեկան տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս: Այս ցուցանիշը 5- րդն է աշխարհի 207 երկրների շարքում»։
Պետությունը բոլորին քիչ է վճարում, որ սահման պահի. բա ինչո՞ւ է հակառակորդը ՀՀ տարածքում
Համաձայնե՛ք` շատ հաճելի է գիտակցել, որ առնվազն վերջին երկու տասնամյակների ընթացքում տնտեսական աճի ցուցանիշներով մենք աշխարհի առաջատարների շարքում ենք եղել։ Բա ինչո՞ւ ենք բողոքում։
Իսկ բողոքում ենք միշտ։ Դեռ մի քանի տարի առաջ «Gallup» կազմակերպությունը փաստել էր, որ հայաստանցիների կարծիքը հիմնականում չի փոխվում՝ մոտավորապես մեկ երրորդը տնտեսության վիճակը գնահատում է վատ, մեկ երրորդն էլ ասում է, որ վիճակը շատ վատ է։ Եվ սա այն դեպքում, երբ մեր բոլոր իշխանությունները փորձել են մեզ համոզել, որ «ռեկորդային» ու «աննախատեպ» նվաճումներ ունեն։ Քավ լիցի, չեմ ակնարկում, թե կառավարությունը ինչ-որ թվեր կեղծում է։
Բայց այդ դեպքում միայն երկու բացատրություն կա։ Կա՛մ մենք պարզապես բողոքող ժողովուրդ ենք և դժգոհ ենք նույնիսկ այն իշխանություններից, որոնց ինքներս ենք ձայն տվել թե՛ հերթական, թե՛ արտահերթ ընտրություններում։ Կամ էլ այդ իշխանությունների բերած թվերը, ինչպես Սովետի օրոք էր, բացարձակ որևէ կապ չունեն մեր առօրյա կյանքի հետ։ Ճիշտ է, որքան հիշում եմ, Բրեժնևի ժամանակ գոնե «Բժշկական» երշիկը ֆանտաստիկ էժան էր, իսկ կոմունալ ծառայությունների համար ընդհանրապես գրեթե բան չէինք վճարում։
Բայց ամենակարևորը՝ կար վարդագույն ապագա. մեզ խոստացել էին, որ 1980 թվականին հաղթելու է կոմունիզմը, վերանալու է փողը, բոլորս ապրելու ենք ըստ պահանջմունքների։ Հիմա տեսեք, թե 2006-ին ինչ էին ասում 2023 թվականի մասին։
Մեջբերում եմ Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի հրապարակած «Հայաստանի տնտեսությունը 2005 թվականին» տարեկան զեկույցի շնորհանդեսից. «Եթե Հայաստանն առաջիկա տարիներին շարունակի պահպանել աճի նման բարձր տեմպերը, և եթե Եվրամիության երկրներում ևս պահպանվեն աճի ներկայիս տեմպերը, ապա 17 տարվա ընթացքում Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով կհասնի Եվրամիության անդամ երկրներին»։
Թե ինչու չհասանք Եվրամիության անդամ պետությունների մակարդակին, միշտ էլ կարելի է բացատրել՝ պատերազմ, շրջափակում, համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամ, վերջապես՝ Ուկրաինա։ Կարևորն այն է, որ, ինչպես պնդում են իշխանությունները՝ ապագա կա՛։
Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքը - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Խաղաղության համար պայքարելու ենք մինչև վերջին հայը. փոքրացող երկիրը և իշխանության օրակարգը
Միշտ դեպի Արևմուտք ենք նայում. չնկատեցինք, թե ինչպես հզորացավ Արևելքը
Լրահոս
0