00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության համար պայքարելու ենք մինչև վերջին հայը. փոքրացող երկիրը և իշխանության օրակարգը

© Photo : ScreenshotՏեղ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքը
Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքը - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանցիները պատերազմից հետո, կարծես թե, արդեն սովորել էին ադրբեջանցիների գործողություններին, որոնց շնորհիվ նրանք պարբերաբար նորանոր տարածքներ էին գրավում այս կամ այն մարզի սահմանամերձ գոտում։
«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը դա այսպես է նկարագրում. «Հայաստանում կյանքը բնականոն հունով շարունակվում է։ Երևի թե կարիք կա անընդհատ հիշեցնելու, որ Հայաստանի տարածքները աստիճանաբար, կամաց-կամաց օկուպացվում են։ Նիկոլ Փաշինյանի կողմից որպես առաջնահերթություն հռչակված 29.800 կիլոմետրը էլ չկա»։
Համաձայնե՛ք, բավական անկեղծ գրառում է, որը շատ ճիշտ արտահայտում է վերջին երկու տարվա տխուր իրականությունը։ Սակայն Տեղ գյուղի մոտ այս շաբաթ տեղի ունեցած բախումը, որը զոհերի է հանգեցրել, ակնհայտորեն հունից հանել է մարդկանց։
Հայաստանցիները պատերազմից հետո, կարծես թե, արդեն սովորել էին ադրբեջանցիների գործողություններին
Ոմանք անմիջականորեն մեղադրում են պաշտպանության ոլորտի պատասխանատուներին։ Մեջբերեմ. «Այս միջադեպը կարող էր տեղի չունենալ, եթե պաշտպանական գերատեսչության ղեկավարությունն այդ հատվածում ինժեներական աշխատանքները կատարեր ժամանակին։ Առնվազն նախորդ տարվա օգոստոսից հայտնի էր, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի այդ հատվածի փոխարեն ճանապարհն անցնելու էր Կոռնիձոր գյուղի հատվածով, և Տեղ գյուղի հատվածում տեղի էր ունենալու սահմանի փոփոխություն։ Ադրբեջանական այս հերթական ագրեսիան պաշտպանական ոլորտի պատասխանատուների անգործության հետևանք է։ Ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարումը հանգեցնում է մարդկային անդառնալի կորուստների, տարածքների զիջման, անվտանգության համակարգի խոցելիության»։
Հանրության մի մասի մոտ էլ զարմանք է առաջացրել արդեն մի քանի շաբաթ Հայաստանի սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող եվրոպացիների հայտարարությունը։ Սոցիալական ցանցերից մեկի օգտատերը փաստում է. «Հայտարարության մեջ չի նշվում, որ Ադրբեջանն է սադրել ռազմական բախում, այնուհետև ռմբակոծել Հայաստանի սուվերեն տարածքները: Իսկ վերջում նշվում է, որ Եվրամիությունը իր դիտորդական առաքելության ներկայությամբ պատրաստ է աջակցել վեճերը խաղաղ եղանակով լուծելուն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Եվ եթե նման հանձնառություն ունի Եվրոպական Միությունը, ապա ինչո՞ւ ադրբեջանական սադրանքը չկանխվեց հենց այդ առաքելության ջանքերով»։
Իհարկե, կարելի է մեղադրել բոլորին, այդ թվում նաև եվրոպացիներին, բայց շատերը նաև սկզբունքային հարցադրում են անում՝ իսկ արդյոք ներկա իշխանությունների հետևողական ջանքերը, որոնց նպատակն է մշտապես ամեն ինչի մեղքը բարդել այսպես կոչված «նախկինների», վրա խիստ բացասական ազդեցություն չե՞ն թողել մեր ժողովրդի մտածողության եւ գերիշխող տրամադրությունների վրա։ Ահա բնորոշ կարծիքներից մեկը. «Այս ժողովուրդը կնախընտրի արցախցուն վարկաբեկել, տարածք հանձնել, դավաճաններին ընտրել կրկին ու կրկին՝ միայն նրա համար, որպեսզի Հովիկ Աբրահամյանը իր ոսկեզօծ մղձավանջ հիշեցնող տան մեջ չապրի։ Այս ժողովուրդը զավակ կկորցնի, հետո իր զավակին սպանողի ձեռքը կսեղմի, կնստի Մոսկովներում ու Գլենդելներում ու էնտեղից տաք-տաք կփիլիսոփայի, թե ինչ է եղել Ռոբի վախտով, Սերժի օրով, Լևոնի ժուկով-ժամանակով։ Ու կմոռանա, որ երբ տունը գլխիդ փլվում ա, շինարարի գերդաստանը չեն քննարկում։ Կա՛մ սարքում են,կա՛մ մնում փլատակների տակ։ Ձեր պաշտելի ժողովուրդը որերորդ պետությունն ա վարի տալիս ինչ֊որ մեկի ոսկե ունիտազի դարդից»,- գրում է օգտատերը։
Մենք վաղուց արդեն համակերպվել ենք նաև այն իրողության հետ, որ յուրաքանչյուր հերթական սահմանային բախումից հետո իշխանությունների ներկայացուցիչները պարտադիր շեշտում են՝ բայց մենք երբեք հետ չենք կանգնի խաղաղության օրակարգից։ Այս գործելաոճը այնքան զավեշտական է դարձել, որ մարդիկ դրան սկսել են արձագանքել հեգնական մեկնաբանություններով։ Ահա մի օրինակ ֆեյսբուքյան գրառումներից. «Վաղը մոտավորապես այսպիսի տեքստ ենք լսելու. չնայած Ադրբեջանի սադրանքներին, մենք չենք շեղվելու խաղաղության օրակարգից: Որքան զոհ պետք է՝ կտանք հանուն խաղաղության, և խաղաղության համար պայքարելու ենք մինչև վերջին հայը»:
Մեկ այլ օգտատեր էլ փորձում է հասկանալ՝ արդյոք մեր ներկա անմխիթար վիճակը հետևանք չէ՞ նաև այն բանի, որ այդպես էլ ճիշտ չգնահատեցինք մոտ 30 տարի առաջ մեր տարած հաղթանակի նշանակությունը, ամեն ինչ արեցինք, որպեսզի համոզենք բոլորին, թե այսպես ասած «սովորական» պետություն ենք։ Մեջբերեմ. «Արցախյան պատերազմում Հայաստանը հաղթեց, և էդ հաղթանակը սովորական հաղթանակ չէր, շրջադարձային հաղթանակ էր՝ դարերով իրար հաջորդած պարտությունների երկար շղթայից հետո։ Հայաստան պետության կառուցումը էդ մեծ հաղթանակի շարունակությունը պետք ա լիներ, բայց չեղավ։ Էն հսկա էներգիան, որով ձեռք էր բերվել հաղթանակը, չդրվեց Հայաստան երկրի կառուցման հիմքում։ Հայաստանը սկսեց կառուցվել որպես «սովորական» պետություն և համարվեց, որ Արցախյան հաղթանակից ծնված մեծ ակնկալիքները արկածախնդրություն են, խանգարում են հայոց «սովորական» պետության կառուցմանը»,- փաստել է «Ֆեյսբուքի» օգտատերը։
Սյունիք. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Ադրբեջանցի զինծառայողին բռնել են Աճանան գյուղի բնակիչները. մանրամասներ
Լրահոս
0