https://arm.sputniknews.ru/20230418/amn-n-arajyntac-e-aknkalum-pekini-het-haraberutjunnerum-blinken-58329335.html
ԱՄՆ-ն առաջընթաց է ակնկալում Պեկինի հետ հարաբերություններում. Բլինկեն
ԱՄՆ-ն առաջընթաց է ակնկալում Պեկինի հետ հարաբերություններում. Բլինկեն
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ չինական կողմը պետք է հստակեցնի իր մտադրությունները։ 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T10:34+0400
2023-04-18T10:34+0400
2023-04-18T10:35+0400
էնթոնի բլինկեն
ամն
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55550100_0:0:1600:901_1920x0_80_0_0_038be4f6eff5b771ac8656677a324a83.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն կարևոր է համարում Չինաստանի հետ կապի ուղիների պահպանումը, հարաբերություններում առաջընթաց է ակնկալում՝ պայմանով, որ Պեկինը «կհստակեցնի իր մտադրությունները»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Ճապոնիայի Կարուիձվա հանգստավայրում G7-ի երկրների նախարարական հանդիպման արդյունքները։«Մենք կարծում ենք, որ կապի գծեր ունենալը, հարաբերությունները աշխուժացնող հարցերի լայն շրջանակին մասնակցելու հնարավորություն ունենալը կարևոր է, բայց նաև կարծում ենք, որ աշխարհի երկրները մեզանից ակնկալում են, որ մենք պատասխանատու կերպով կկառավարենք հարաբերությունները Չինաստանի հետ, և դա սկսվում է փոխգործակցությունից։ Իմ ակնկալիքներն այնպիսին են, որ մենք կարող ենք դրան ընդառաջ շարժվել, բայց դա Չինաստանից պահանջում է, որ նա հստակեցնի իր մտադրությունները: Եվ եթե նրանք դա անեն, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք փոխգործակցության ուղիներ գտնել, ինչպես պայմանավորվել են նախագահները Բալիում կայացած հանդիպման ժամանակ»,-ասել է Բլինկենը։ «Մենք դա Հայաստանին չենք պարտադրում». Բլինկենը խոսել է խաղաղության պայմանագրի մասինԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները նկատելիորեն սառել են անցյալ տարվա օգոստոսի սկզբին Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի ֆոնին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: Լարվածությունն է՛լ ավելի էր սրել ԱՄՆ-ի երկնքում չինական աերոստատի հայտնվելու հետ կապված միջադեպը, որը հետագայում խոցվեց։
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55550100_145:0:1568:1067_1920x0_80_0_0_7ce1f5092ed97b68a6c4a207a2844a5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնթոնի բլինկեն, ամն, չինաստան
էնթոնի բլինկեն, ամն, չինաստան
ԱՄՆ-ն առաջընթաց է ակնկալում Պեկինի հետ հարաբերություններում. Բլինկեն
10:34 18.04.2023 (Թարմացված է: 10:35 18.04.2023) ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ չինական կողմը պետք է հստակեցնի իր մտադրությունները։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն կարևոր է համարում Չինաստանի հետ կապի ուղիների պահպանումը, հարաբերություններում առաջընթաց է ակնկալում՝ պայմանով, որ Պեկինը «կհստակեցնի իր մտադրությունները»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Ճապոնիայի Կարուիձվա հանգստավայրում G7-ի երկրների նախարարական հանդիպման արդյունքները։
«Մենք կարծում ենք, որ կապի գծեր ունենալը, հարաբերությունները աշխուժացնող հարցերի լայն շրջանակին մասնակցելու հնարավորություն ունենալը կարևոր է, բայց նաև կարծում ենք, որ աշխարհի երկրները մեզանից ակնկալում են, որ մենք պատասխանատու կերպով կկառավարենք հարաբերությունները Չինաստանի հետ, և դա սկսվում է փոխգործակցությունից։ Իմ ակնկալիքներն այնպիսին են, որ մենք կարող ենք դրան ընդառաջ շարժվել, բայց դա Չինաստանից պահանջում է, որ նա հստակեցնի իր մտադրությունները: Եվ եթե նրանք դա անեն, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք փոխգործակցության ուղիներ գտնել, ինչպես պայմանավորվել են նախագահները Բալիում կայացած հանդիպման ժամանակ»,-ասել է Բլինկենը։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները նկատելիորեն սառել են անցյալ տարվա օգոստոսի սկզբին Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի ֆոնին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: Լարվածությունն է՛լ ավելի էր սրել ԱՄՆ-ի երկնքում չինական աերոստատի հայտնվելու հետ կապված միջադեպը, որը հետագայում խոցվեց։