00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանը պետք է կենտրոնանա անվտանգության ապահովման, ոչ թե կենցաղային հոգսերի վրա. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը
Բաժանորդագրվել
Որպես ուժային կառույց ոստիկանությունը պետք է պրոֆեսիոնալ հմտություններ ունենա ուժ կիրառելու, բայց դա անի ոչ թե ինքնանպատակ, այլ ըստ անհրաժեշտության։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ոստիկանությունը մեր պետականության ողնաշարն է, և այն պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ոստիկանության օրվա առիթով ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը նշել է, որ ներքին գործերի համակարգը մեծ վերափոխումների գործընթացի մեջ է, նպատակը` շարունակական բարձրացող ստանդարտներ սահմանելն է։
Գործադիրի ղեկավարը խոսել է այն հիմնական 3 ուղղությունների մասին, որոնցով ընթանում է գործընթացը։ Նրա խոսքով` առաջինը պրոֆեսիոնալ հմտությունների շարունակական զարգացումն է, սահմանել մի նշաձող, որից ներքև որևէ ոստիկան իր պրոֆեսիոնալ, ինտելեկտուալ հմտություններով չի կարող լինել:
Երկրորդը սոցիալական երաշխիքների համակարգն է: Ոստիկանության աշխատողը չպետք է չմտածի, թե օրինակ, ինչպես է երեխայի ուսման վարձը վճարելու։
© Photo : official site of the Prime Minister of RAՈստիկանության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին
Премьер-министр Никол Пашинян и глава полиции Ваге Казарян осматривают техническое оснащение сотрудников полиции (17 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
Ոստիկանության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին
Սա պետության դեմ գործող իրավիճակ է։ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ սոցիալական այս փոփոխություններն արվում են առաջին հերթին հենց հանուն մյուս քաղաքացիների, որովհետև ոստիկանության, փրկարար ծառայության, մյուս ուժային կառույցների աշխատակիցներն են հենց ապահովում մյուս քաղաքացիների, պետության իրավակարգի անվտանգությունը:
«Եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, մեր առաջնային խնդիրը պետք է լինի այնպես անել, որ դուք ձեր աշխատանքի մեջ կենտրոնացած մնաք անվտանգության ապահովման վրա և ոչ թե ամենատարբեր կենցաղային խնդիրների, որոնք հատուկ են բոլորին և անընդհատ ձեզ ձեր աշխատանքից շեղելու և այլ օրակարգեր ունենալու պարտադրանքի առաջ են դնելու»,– նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով` համակարգի աշխատակիցների համար պետք է այնպիսի սոցիալական երաշխիքներ ստեղծվեն, որ նրանք համոզված լինեն`այդտեղ աշխատելն արդեն իսկ նշանակում է սոցիալական որոշակի մինիմում, որից ներքև այդ երաշխիքները չեն կարող լինել: Ըստ նրա` հենց այս պատճառով էլ սկսում են կամավոր ատեստավորման գործընթացը:
Վարչապետը նաև կարևորել է այն, որ ոստիկանության համազգեստ կրող ցանկացած մարդ պետք է համապատասխանի որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների։ Ըստ նրա` յուրաքանչյուր քաղաքացի պետք է այս հարցում վստահ լինի։
Նա նաև շեշտել է, որ ոստիկանությունն ուժային կառույց է և պետք է ունենա պրոֆեսիոնալ հմտություններ՝ ոչ թե ինքնանպատակ, այլ ըստ անհրաժեշտության ուժ կիրառելու համար: «Բայց դա պետք է տեղի ունենա հանրային անվտանգության սիրույն, հանուն հանրային անվտանգության և ոչ թե հակառակը, և պետք է գործողությունները լինեն օրինական. սա շատ կարևոր է»,– շեշտել է Փաշինյանը։
© Photo : official site of the Prime Minister of RAՈստիկանության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին
Премьер-министр Никол Пашинян у стенда с изображениями полицейской формы (17 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
Ոստիկանության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին
Նրա խոսքով` ոստիկանը պետք անհրաժեշտ պահին իր վրա պատասխանատվություն վերցնելու ընդունակություն ունենա, որովհետև անգործությունը նույնն է, ինչ սխալ գործողությունը, անգործությունը նույնն է, ինչ ապօրինի գործողությունը:
«Ես, եթե չեմ սխալվում, ճիշտն ասած, չեմ ստուգել թվային առումով, երևի կարող ենք նաև ստուգել, բայց ինտուիտիվ՝ ոստիկանության համակարգում Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում»,– ասել է վարչապետը։
Այս առումով նա խոսել է ռեսուրսային անհրաժեշտ հագեցվածության մասին` ընդգծելով, որ մարդը կարող է լինել պրոֆեսիոնալ, գիտակ, բայց եթե տեխնիկական պատշաճ միջոցներ չունի, կարող է ուղղակի բոլորովին ուրիշ արդյունք ստացվել:
Լրահոս
0