00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հետաքննում են անկումները». Պենտագոնին մտահոգում է F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցF-35
F-35 - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
F-35
Բաժանորդագրվել

Դավիթ Նարմանիա

ԱՄՆ դաշնակիցներն ամերիկյան նորագույն F-35 կործանիչներ են ձեռք բերում։ Սակայն Պենտագոնը հայտնում է խնդիրների մասին` այս մոդելի ինքնաթիռների մոտ մեկ երրորդն է պատրաստ կատարել բոլոր մարտական առաջադրանքները: Ո՞ր «մանկական հիվանդություններն» են մինչ օրս հետապնդում պատմության ամենաթանկ ավիացիոն ծրագրին՝ ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում:

Պենտագոնի խոցված հպարտությունը

F-35 Lightning II-ը («Կայծակ») դեռ նոր էին ներկայացրել հանրությանը, Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերները արդեն հերթ էին կանգնել։ Օրերս գրեթե երկու տասնյակ պետությունների ցանկը համալրեց Ռումինիան, թեև Բուխարեստը պետք է առնվազն ութ տարի սպասի։
F-35–ը պետք է 50 տարում դառնար ՆԱՏՕ-ի բանակի հիմնական կործանիչը։ Այդ իսկ պատճառով բաղադրիչների մի մասը, օրինակ, չի արտադրվում ԱՄՆ-ում։ Նախագծին ընդհանուր առմամբ մասնակցում է 9 երկիր։
Օդանավի հանդեպ պահանջները շատ խիստ են՝ «անտեսանելիություն», արագություն, մանևրելու հնարավորություն, հարվածային ուժ, միջուկային զենք կրելու ունակություն: Այն ամենը, ինչի մասին կարող էին երազել գեներալները: Նմուշի երեք տարբերակ էին մշակում։
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում խաղադրույք է կատարում «միրաժների» վրա
F-35A–ն տեխնոլոգիապես ամենապարզն է, ամենաէժանը (մեկ հատն արժե մոտ 80 միլիոն դոլար) և ամենապահանջվածը։ Դաշնակից երկրները մտադիր են ավելի քան 2,5 հազար միավոր գնել։
F-35B–ն նախատեսված է ամերիկյան ծովային հետևակի ու բրիտանական նավատորմի համար: 25 միլիոնով թանկ է: Պենտագոնում դրանք պատրաստվում են օգտագործել «Ամերիկա» տեսակի դեսանտային նավերի վրա, որոնք ծառայության են անցել 2010-ականներին։
F-35C–ը տախտակամածային տարբերակն է, գինը` մոտ 95 միլիոն դոլար։
Ուզում էին ընդհանուր առմամբ մինչև երեքուկես հազար F-35 հավաքել: Սակայն դժվարություններ առաջացան։

Ոչ առաջին զանգը

Այս կործանիչը դեռ 2007-ին F-16-ի ժառանգ է կոչվել։ Բանակն առաջին ինքնաթիռները ստացավ հինգ տարի անց։
Թեև «Lockheed»-ը դեռ 2001 թվականին խոստացել էր մինչև 2010 թվականը կատարել 2852 միավորի պատվերը։ Դրա համար կորպորացիան 233 միլիարդ դոլար էր խնդրել։ 2004 թվականին թիվը կրկնապատկվել էր։
2013 թվականին գրաֆիկից հետ էին մնում յոթ տարով։ Մինչև 2022 թվականը ծրագիրն աճեց մինչև 1,7 տրիլիոն դոլար։ Այդ ինքնաթիռների թռիչքի յուրաքանչյուր ժամը, ինչպես պարզել է ԱՄՆ Հաշվիչ պալատը, հարկատուների վրա 42 հազար դոլար է նստում:
Եվ ամենակարևորը՝ կործանիչը չի արդարացնում հույսերը:
Երկու տարի առաջ Պենտագոնում հայտնել էին, որ դրանց միայն 36 տոկոսն է լիովին պիտանի։ Այդ ժամանակից ի վեր անսարք ինքնաթիռների քանակն ավելացել է։
Պենտագոնի «գաղտնիքները». Ռուսաստանը հանգիստ հետևում է կրկեսին

Հինգերորդ սերո՞ւնդ

Հիմա արդեն ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր խնդիրներ կան։
Հատկապես լուրջ խնդիրներից է ուժային կայանքի թերությունը։ Դեկտեմբերին Ֆորտ Ուորթ բազայում ուղղահայաց վայրէջքի ժամանակ F-35B էր կործանվել։ Օդաչուին հաջողվել էր ինքնանետվել, բայց թռիչքները երկու ամսով սառեցվել էին։ Արտադրող ընկերությունը մարտին հայտարարեց, որ պարզել է, թե ինչ է կատարվում, բայց խնդիրը միանգամից վերացնել հնարավոր չէ։
Բացի այդ, շարժիչների պակաս է առաջացել։
Բարդություններ կան նաև հինգերորդ սերնդի կործանիչի գերձայնային արագությամբ թռիչքի հարցում։ Պենտագոնը որոշել է գերձայնային թռիչքը սահմանափակել մի քանի տասնյակ վայրկյանով։ Այդ թերության վերացումը չափազանց թանկ են համարել։
Դժվարությունների են բախվում նաև օդաչուները։ Թթվածնաքաղց․ արդեն մոտ 40 դրվագ, հիմնականում` F-35A-ով:
2020 թվականի մայիսին այդ պատճառով ինքնաթիռներից մեկը կործանվեց. օդաչուն փրկվեց։ Ավելի ուշ պարզվեց՝ թթվածնի մատակարարման համակարգը շարքից դուրս էր եկել:
Մի քանի կործանիչներ վթարի ենթարկվեցին ծրագրային ապահովման անսարքությունների պատճառով: Բացի այդ, բողոքներ եղան սաղավարտի (ի դեպ, 400 հազար դոլար արժե) էկրանի «կանաչ փայլի» վերաբերյալ։
Որոշ միջադեպեր կարծես չար հեգնանք լինեին՝ Պենտագոնն արգելել էր թռիչքներ իրականացնել ամպրոպի ժամանակ։ Մարդու ձեռքով պատրաստված «Կայծակ» կործանիչը փչանում էր կայծակից։
Արտադրողները շարունակում են կատարելագործել ինքնաթիռը: Դա հանգեցնում է լրացուցիչ ծախսերի, թեև ծրագրի արժեքն առանց այդ էլ տիեզերական է։ Ընդհանրապես փաստ չէ, որ պայմանագրերը ժամանակին կկատարվեն։
Հանգուցյալ սենատոր Ջոն Մակքեյնը նշում էր, որ F-35-ը դարձել է դասագրքային օրինակ, թե որքան «կոտրված» է ամերիկյան պաշտպանական գնումների համակարգը։ Բայց ԱՄՆ դաշնակիցները, այնուամենայնիվ, շարունակում են բախտի հետ խաղալ։
Լրահոս
0