https://arm.sputniknews.ru/20230417/gazprvom-armenia-ynkerutjuny-nvor-glkhavvor-tnoren-uni-58304874.html
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
Sputnik Արմենիա
Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել մարտի 24-ից։ 17.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-17T18:02+0400
2023-04-17T18:02+0400
2023-04-17T18:30+0400
հայաստան
«գազպրոմ արմենիա» ընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58305498_0:302:700:696_1920x0_80_0_0_ef9eb4947de93881fb6fd0f0bf62a5f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն է ընտրվել Աշոտ Ռոբերտի Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։«Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ»,– ասված է հաղորդագրությունում։Աշոտ Հակոբյանն ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։«ՀայՌուսգազարդ», հետագայում` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում է 2004 թվականից։ 2016 թվականից զբաղեցնում էր ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ–գլխավոր ճարտարագետի պաշտոնը:Արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի։ Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Նախագահների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվավոր դիպլոմով՝ գազաէներգետիկ ոլորտի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար։ Արժանացել է նաև «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրի՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել մարտի 24-ից` ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի մահից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58305498_0:244:700:769_1920x0_80_0_0_f0f9c98a8dbadf0a036c8cf0d535763b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «գազպրոմ արմենիա» ընկերություն
հայաստան, «գազպրոմ արմենիա» ընկերություն
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
18:02 17.04.2023 (Թարմացված է: 18:30 17.04.2023) Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել մարտի 24-ից։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն է ընտրվել Աշոտ Ռոբերտի Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության
մամուլի ծառայությունը։
«Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Աշոտ Հակոբյանն ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։
«ՀայՌուսգազարդ», հետագայում` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում է 2004 թվականից։ 2016 թվականից զբաղեցնում էր ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ–գլխավոր ճարտարագետի պաշտոնը:
Արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի։ Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Նախագահների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվավոր դիպլոմով՝ գազաէներգետիկ ոլորտի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար։ Արժանացել է նաև «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրի՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել մարտի 24-ից` ընկերության գլխավոր տնօրեն
Հրանտ Թադևոսյանի մահից հետո։