https://arm.sputniknews.ru/20230414/zvohvatsneri-tsnvoghnerin-shpvotel-en-meghadrjalneri-het-pastabany-i-pataskhan-qki-58168538.html
Զոհվածների ծնողներին շփոթել են մեղադրյալների հետ. փաստաբանը` ի պատասխան ՔԿ–ի
Զոհվածների ծնողներին շփոթել են մեղադրյալների հետ. փաստաբանը` ի պատասխան ՔԿ–ի
Sputnik Արմենիա
Վահան Հովհաննիսյանը կոչ է արել թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տված հարցերի պատասխանները։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T15:10+0400
2023-04-14T15:10+0400
2023-04-14T15:19+0400
հհ քննչական կոմիտե
ծնող
ոստիկան
բողոքի ակցիա
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:214:1600:1114_1920x0_80_0_0_c84a4054102321cca8b229301dd8dab4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին շփոթում է մեղադրյալների հետ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՔԿ հայտարարությանը։Հայտնել էինք, որ երեկվանից ծնողները ՔԿ–ի առջև նստացույց են անում` պահանջելով Եռաբլուրի դեպքերով մեղավոր ոստիկաններին մեղադրանք առաջադրել։ Նշենք, որ խոսքը 2022թ. սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության օրվա դեպքի մասին է, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։ Ի պատասխան ՔԿ–ն այսօր հայտնել էր, թե ծնողները հրաժարվում են առերեսումներին մասնակցել, և նրանց պահանջները հակաօրինական են։Փաստաբանն ասում է, որ եթե ՔԿ–ի դիրքորոշումը դա էր, ապա ինչու այն չտարածվեց երեկ ժամը 15-ից հետո, որ ծնողներն էլ իրենց անելիքն իմանային ու գուցե, օրինակ, գիշերը ՔԿ–ի առջև չմնային։Ինչ վերաբերում է ծնողների պահանջի «անօրինական լինելուն», ապա փաստաբանը կոչ է անում ՔԿ–ին թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տված հարցերի պատասխանները։ Հովհաննիսյանը պնդում է` միայն ոստիկանների ցուցմունքները բավարար են նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու համար։Հովհաննիսյանը նշում է, որ ոստիկանների հետ երկրորդ-երրորդ առերեսումից հետո պարզ էր, որ դրանք տեխնիկական-մեխանիկական բնույթ են կրում, այսինքն` գործողությունների բազմակիությունը չի կարող հիմնավորել մեղադրանքը։ ՔԿ–ն համանման 3-4 առերեսում ունի, որը բավարար էր ոստիկաններին մեղադրանք ներկայացնելու համար. կոմիտեն հաշվի չի առնում, որ յուրաքանչյուր առերեսում ծնողի համար ծանր հույզեր են։Հարցին, թե ինչնէ պատճառը, որ ՔԿ–ն այդպես էլ որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացնում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարզապես նման ցուցում չունեն։
https://arm.sputniknews.ru/20230414/44-orja-paterazmum-zvohvats-zintsarajvoghneri-harazatnery-gisherel-en-qnnchakan-kvomitei-arjev-58152886.html
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:0:1600:1200_1920x0_80_0_0_53873d10e49023aee0a242cf7f168de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, ծնող, ոստիկան, բողոքի ակցիա, եռաբլուր պանթեոն
հհ քննչական կոմիտե, ծնող, ոստիկան, բողոքի ակցիա, եռաբլուր պանթեոն
Զոհվածների ծնողներին շփոթել են մեղադրյալների հետ. փաստաբանը` ի պատասխան ՔԿ–ի
15:10 14.04.2023 (Թարմացված է: 15:19 14.04.2023) Վահան Հովհաննիսյանը կոչ է արել թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տված հարցերի պատասխանները։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին շփոթում է մեղադրյալների հետ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՔԿ հայտարարությանը։
Հայտնել էինք, որ երեկվանից ծնողները
ՔԿ–ի առջև նստացույց են անում` պահանջելով Եռաբլուրի դեպքերով մեղավոր ոստիկաններին մեղադրանք առաջադրել։ Նշենք, որ խոսքը 2022թ. սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության օրվա դեպքի մասին է, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին
բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։ Ի պատասխան
ՔԿ–ն այսօր հայտնել էր, թե ծնողները հրաժարվում են առերեսումներին մասնակցել, և նրանց պահանջները հակաօրինական են։
Փաստաբանն ասում է, որ եթե ՔԿ–ի դիրքորոշումը դա էր, ապա ինչու այն չտարածվեց երեկ ժամը 15-ից հետո, որ ծնողներն էլ իրենց անելիքն իմանային ու գուցե, օրինակ, գիշերը ՔԿ–ի առջև չմնային։
«Իրականում քննչական կոմիտեի պարզաբանումը չպարզաբանում էր. ՔԿ–ն ասում է, որ ծնողները չեն համագործակցում իրենց հետ։ Կոչ եմ անում հենց հիմա հրապարակեն քրեական դատավարության այն նորմը, համաձայն որի` օրենսդրական պահանջ է ներկայացվում ծնողներին համագործակցել ՔԿ հետ։ Այդպիսի որևէ իրավական նորմ` համագործակցության պահանջ, գոյություն չունի, ծնողները համագործակցում են այնքան, որքան անհրաժեշտ են համարում»,–ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ծնողների պահանջի «անօրինական լինելուն», ապա փաստաբանը կոչ է անում ՔԿ–ին թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տված հարցերի պատասխանները։ Հովհաննիսյանը պնդում է` միայն ոստիկանների ցուցմունքները բավարար են նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու համար։
Հովհաննիսյանը նշում է, որ ոստիկանների հետ երկրորդ-երրորդ առերեսումից հետո պարզ էր, որ դրանք տեխնիկական-մեխանիկական բնույթ են կրում, այսինքն` գործողությունների բազմակիությունը չի կարող հիմնավորել մեղադրանքը։ ՔԿ–ն համանման 3-4 առերեսում ունի, որը բավարար էր ոստիկաններին մեղադրանք ներկայացնելու համար. կոմիտեն հաշվի չի առնում, որ յուրաքանչյուր առերեսում ծնողի համար ծանր հույզեր են։
Հարցին, թե ինչնէ պատճառը, որ ՔԿ–ն այդպես էլ որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացնում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարզապես նման ցուցում չունեն։