00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները գիշերել են քննչական կոմիտեի առջև

© Sputnik / Aram Nersesyan44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
 - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Բաժանորդագրվել
Ծնողները վստահ են, որ եթե իրենք ձայն չբարձրացնեն, քրեական գործը «կքնեցնեն»։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները գիշերել են քննչական կոմիտեի առջև. երեկ երեկոյից փակ է նաև Մամիկոնյանց փողոցը։
© Sputnik / Aram Nersesyan44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
Акция родственников военнослужащих, погибших при 44-дневной войне у здания Следственного комитета Армении (14 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
Հայտնել էինք, որ երեկվանից ծնողները ՔԿ–ի առջև 24 ժամով նստացույց են սկսել։ Նրանք պահանջում են, որ պատժեն Եռաբլուրից իրենց բերման ենթարկած ոստիկաններին։ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոն էին գնացել, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հիմնական պատճառը ՔԿգալու այն է, որ տեղեկություններ իմանան քրեական գործի մասին։
«Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք չենք գալիս ՔԿ, գործն ամբողջովին «քնեցնում են»։ Միայն մեր բողոքից հետո էին ոստիկաններին կանչում հարցաքննության, առերեսումներ էին կազմակերպում»,–ասաց նա։
Ռոստոմյանի խոսքով` իրենք միջնորդություն էինք ներկայացրել դատարան, որպեսզի չեզոք մարդկանց` միջադեպին ներկա լրագրողներին, կանչեն առերեսման ոստիկանների հետ, որպեսզի հասկանալի լինի, թե կողմերից որն է պատկերն ամբողջությամբ ներկայացնում։
© Sputnik / Aram NersesyanԱրա Ռոստոմյան
Ара Ростомян на акции родственников военнослужащих, погибших при 44-дневной войне у здания Следственного комитета Армении (14 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Արա Ռոստոմյան
«Մենք ներկայացնում ենք, որ ոստիկանների օրինական պահանջ չի եղել, և ամբողջը տեսանկարահանված է։ Լրագրողներից 2 –ին են կանչել առերեսման։ Մենք տեղեկություն ունենք, թե իբր չեն կարողանում մյուս լրագրողներին գտնել։ Դա պատրվակ է, որպեսզի նորից գործը ձգձգեն»,–ասաց զոհվածի հայրը։
© Sputnik / Aram Nersesyan44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
Акция родственников военнослужащих, погибших при 44-дневной войне у здания Следственного комитета Армении (14 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
Ծնողների խոսքով` անգամ ոստիկաններին նույնականացնելու համար իրենք լուսանկարները տպել, տարել են ՔԿ։
«Ապացուցված է, որ ոստիկաններից 13–ը ծնողների հանդեպ բիրտ ուժ են կիրառել։ Ծնողներից 5–ը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել ։ Այդ ոստիկաններն առերեսումների ժամանակ ընդունել են իրենց մեղքը, ներողություն են խնդրել ծնողներից։ Կարմիր բերետավորների գումարտակի ղեկավարը ևս առերեսումների ժամանակ ներողություն է խնդրել և ասել, որ ինքն է նման հրաման տվել։ Այսինքն ավելի քան պարզ է, որ գոնե այդ 13 ոստիկաններին պետք է մեղադրանք առաջադրվեր, մենք զգայինք, որ օրենքը գործում է»,–ասաց Արա Ռոստոմյանը։
Ծնողներին հասած տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շենքում չէ։ Նա երեկ ոստիկանների ուղեկցությամբ հեռացել է շենքից ու մինչև հիմա չի վերադարձել։
ՔԿ–ից ծնողներին փոխանցել են, որ խիստ ծանրաբեռնված են և չեն կարող իջնել և նրանց հարցերին պատասխանել։
© Sputnik / Aram Nersesyan44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
Лида Арушанян на акции родственников военнослужащих, погибших при 44-дневной войне у здания Следственного комитета Армении (14 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
Եթե 24 ժամը լրանալուց հետո ոստիկաններին մեղադրանք չառաջադրվի, այսօր 15.00–ին ծնողները հանդես կգան հայտարարությամբ։
Լրահոս
0