00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Առանց տաբու ռադիոշարք - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Առանց տաբուների

Երազում էի հայտնվել «Տիտանիկում». առանց տաբուների զրույց դերասանուհի Տաթև Հովակիմյանի հետ

Բաժանորդագրվել
«Առանց տաբուների» հաղորդաշարի հերթական հյուրը դերասանուհի Տաթև Հովակիմյանն է։ Նա պատմել է «ՊոեմԷ» նախագծի ստեղծման, իր կարիերայի վրա ազդեցություն ունեցած ֆիլմի և Հայաստանում ամենասիրելի վայրի մասին։
Թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթև Հովակիմյանի սիրելի ֆիլմը Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկն» է։ Հենց այդ ֆիլմի ազդեցությամբ է նա ընտրել դերասանի մասնագիտությունը։
«Նայում էի այդ ֆիլմն ու երազում հայտնվել այնտեղ։ Դա այն ֆիլմն է, որն ինձ դարձրել է դերասանուհի։ Ես ուզել եմ լինել այդ ֆիլմի մեջ»,–ասում է Տաթևը։
Դերասանուհին կարծում է, որ Հայաստանում կինոյի ոլորտը սկսել էր զարգանալ ու առաջընթաց ապրել, սակայն համավարկն ու պատերազմը կանգնեցրին այդ ընթացքը։
Առանց տաբուների. Դիանա Մարտիրոսյանը պատմում է Tinder հարթակի և ժամադրությունների մասին
Նա նշում է, որ թատերական ոլորտում ակնհայտ են կադրային խնդիրները, քանզի թատերական բուհն ավարտելուց հետո շատ քչերն են մնում ոլորտում։
Ըստ նրա` կոմերցիոն թատրոնները կարող են մասնակի լուծել հարցն ու մասնագիտական լավ հարթակ դառնալ երիտասարդ դերասանների համար։
«Ինձ թվում է` անցել են ժամանակները, երբ ասում էին` մենք արվեստագետ ենք, մենք սոված ենք, քանի որ ստեղծում ենք մի բան, որը չեն հասկանում։ Անգամ արտ հաուս ռեժիսորներին են հասկանում, նրանք սիրված են ու պահանջված», - նշեց նա։
Տաթևը չթաքցրեց, որ ինքը մեծ զբաղվածություն ունի թե՛ երևանյան, թե՛ մարզային թատրոններում, սակայն դա իրեն չի խանգարում զբաղվել ժամանակակից գրականության հանրահռչակմամբ ու հայ հանդիսատեսին ներկայացնել նաև «ՊոեմԷ» նախագիծը։
Նախագիծը սկսել է 2016 թվականին, երբ իր ընկերներից մեկի` Աշոտի ստեղծագործության հետ կապված փոքրիկ հոլովակ է նկարել։ Հետզհետե հոլովակները դարձել են փոքրիկ ֆիլմեր, որոնցում շարունակում են հնչել հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունները։
Ինչպես բույրով հիշողություն բյուրեղացնել. Ծովակ Ոսկանյանը` օծանելիքի գաղտնիքների մասին
Ի դեպ, նախագծի հայտնի դառնալուց հետո առաջացել է նոր դժվարություն. շատ հեղինակներ նեղսրտում են, որ իրենց գործերը դեռ չեն ներկայացվել։ Իսկ գործընկերները` Նարինե Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը, Անահիտ Քոչարյանը, Արման Կարախպանյանը և այլք, հակառակը` օգնում են նրան և մեծ սիրով նկարահանվում հոլովակներում։
«Կարծում եմ` հետաքրքիր է ստացվում։ Չգիտեմ` ինչքան ժամանակ դեռ կզբաղվեմ այդ նախագծով։ Ամեն դեպքում, ամիսը մեկ գոնե հրապարակում եմ հոլովակները», - ասաց դերասանուհին։
Նա նաև պատմել է առաջիկայում սպասվող ներկայացումների, գործընկերների հետ փոխհարաբերությունների, Հայաստանում սիրելի վայրի մասին։ Տաթևը նաև պատասխանել է բլից հարցերի ու անկեղծացել` կընտրեր թատրո՞նը, թե՞ «Տիտանիկի» նման հայտնի ֆիլմը, եթե ընտրության առաջ կանգներ։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0