https://arm.sputniknews.ru/20230414/datavvor-arusjak-aleqsanjany-ksharunaki-mnal-kalanqi-tak-58191290.html
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանի դատավորը մերժել է Արուսյակ Ալեքսանյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T18:09+0400
2023-04-14T18:09+0400
2023-04-14T18:14+0400
արուսյակ ալեքսանյան
կալանք
դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45307578_0:80:768:512_1920x0_80_0_0_4865daae8a7dc504b8ed21f6c0a2b34b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ մեղադրող դատախազի առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը։Դատավոր Վահե Դոլմազյանն իր վարույթում գտնվող` դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ իր նախաձեռնությամբ է քննել Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի հարցը։Նշենք, որ վերջինիս կալանավորման ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի 18-ին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 27-ին` ժամը 12։00-ին։Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45307578_85:0:768:512_1920x0_80_0_0_6525daba778bd7ea5fbc4c2092138d91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արուսյակ ալեքսանյան, կալանք, դատարան, դատավոր
արուսյակ ալեքսանյան, կալանք, դատարան, դատավոր
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
18:09 14.04.2023 (Թարմացված է: 18:14 14.04.2023) Հակակոռուպցիոն դատարանի դատավորը մերժել է Արուսյակ Ալեքսանյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ մեղադրող դատախազի առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է
դատական դեպարտամենտը։
Դատավոր Վահե Դոլմազյանն իր վարույթում գտնվող` դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ իր նախաձեռնությամբ է քննել Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի հարցը։
«Մեղադրող դատախազն առաջարկել է խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով, սակայն դատարանը բավարարել է 2 ամիս ժամկետը։ Այսօրվա նիստին դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է Արուսյակ Ալեքսանյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ վերջինիս կալանավորման ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի 18-ին։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 27-ին` ժամը 12։00-ին։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր
հոկտեմբեր 19–ին։