https://arm.sputniknews.ru/20230413/mahacel-e-vardan-devrikyany-58127766.html
Մահացել է Վարդան Դևրիկյանը
Մահացել է Վարդան Դևրիկյանը
Sputnik Արմենիա
Դևրիկյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T18:26+0400
2023-04-13T18:26+0400
2023-04-13T18:27+0400
հայաստան
մահ
վարդան դևրիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58127559_0:120:624:471_1920x0_80_0_0_7886e57d50fccdbec99b98192c2ccdd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. 59 տարեկանում մահացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունը։Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում:1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ-ից աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում: 1990-1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:1993 – 2009 թթ. աշխատել է նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր աթոռի ձեռագրատան վարիչ: 2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից՝ ինստիտուտի տնօրեն:Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն։Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58127559_0:0:624:468_1920x0_80_0_0_321163834bab666645e14bd2b4f985fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, վարդան դևրիկյան
հայաստան, մահ, վարդան դևրիկյան
Մահացել է Վարդան Դևրիկյանը
18:26 13.04.2023 (Թարմացված է: 18:27 13.04.2023) Դևրիկյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. 59 տարեկանում մահացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունը։
Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում:
1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ-ից աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում: 1990-1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:
Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
1993 – 2009 թթ. աշխատել է նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր աթոռի ձեռագրատան վարիչ: 2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից՝ ինստիտուտի տնօրեն:
Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն։
Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ: