00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է. Սերժ Սարգսյանը` Փաշինյանի նշած գաղտնի նամակի մասին

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահի խոսքով` ինքը կարող է մի քանի տասնյակ օրինակներ բերել, թե ինչպես են ներկայիս իշխանությունները հարաբերությունները փչացրել ՌԴ–ի հետ, սակայն անիմաստ է համարում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց,թե ինչպես են գործող իշխանությունները փչացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։
«Ինչպե՞ս։Իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով` նաև ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում, իր «կառուցողական գործընկերոջ» հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի դեպքերի հետ կապված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նա հավելելեց, որ մի քանի տասնյակ նման օրինակներ կարող է բերել, սակայն անիմաստ է համարում։
Ով է փչացրել ՌԴ–ի հետ հարաբերությունները, և ինչ կապ ունի զենքը. ՀՀԿ–ի պատասխանը Փաշինյանին
Լրագրողներից մեկն ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, թե «հենց իրենց իշխանության (Սերժ Սարգսյանի) օրոք է առաջին անգամ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք արել», և որ ինքն այդ մասին տեղեկացել է «Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից»։
«Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ։ Միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ մի բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը»,–ասաց Սարգսյանը։
Նա հայտարարեց, որ Փաշինյանը կարող է գաղտնազերծել և հրապարակել իր այդ նշած նամակը։
«Ես պնդում եմ` թող հրապարակի։ Եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց` Սերժ Սարգսյանը նամակ ունի, որը գաղտնի կերպով պահպանվում է արխիվում։
«Մեր ռազմավարական դաշնակիցը 2011 կամ 2012 թվականին առաջին անգամ պատմության մեջ բազմամիլիարդանոց գործարք է արել Ադրբեջանի հետ, միևնույն ժամանակ խստորեն սահմանափակվել է զենքի մատակարարումները Հայաստանի Հանրապետությանը,»–ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ այդ մասին իմացել է 2016 թվականին Սերժ Սարգսյանի գրած մի նամակից, որը, ի տարբերություն ուրիշ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է։
Ով է փչացրել ՌԴ–ի հետ հարաբերությունները, և ինչ կապ ունի զենքը. ՀՀԿ–ի պատասխանը Փաշինյանին
Լրահոս
0