https://arm.sputniknews.ru/20230413/adrbejanci-zintsarajvoghi-mvot-hajtnaberel-en-zpmki-spanvats-ashkhatakci-herakhvosy-akanates-58113046.html
Ադրբեջանցի զինծառայողի մոտ հայտնաբերել են ԶՊՄԿ–ի սպանված աշխատակցի հեռախոսը. ականատես
Ադրբեջանցի զինծառայողի մոտ հայտնաբերել են ԶՊՄԿ–ի սպանված աշխատակցի հեռախոսը. ականատես
Sputnik Արմենիա
Ադրբեջանցու գրպաններում գյուղացիները հայտնաբերել են նաև փամփուշտներ, դիմակ ու պտուտակահան։ 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T15:46+0400
2023-04-13T15:46+0400
2023-04-13T15:52+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
սյունիք
զանգեզուր
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44465330_0:84:1600:984_1920x0_80_0_0_559c94e022f1bbc1fa5abf6a464e5244.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերած գյուղացիները նրա գրպանում գտել են հեռախոս, որը, ինչպես նրանք են պնդում, պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված աշխատակցին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Աճանան գյուղի բնակիչ Գոռ Օհանջանյանը։Նշենք, որ ապրիլի 12–ինընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել էր 56 ամյա աշխատակցի դին։ Սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ Հայրապետ Մելիքսեթյանն է։Նշենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր ադրբեջանցի զինծառայողի տեսաուղերձը։ Նա սոցցացում ուղիղ եթերով դիմել է իր հայրենակիցներին։ «Հայերի արյուն ենք թափել։ Հայերի գլուխ ենք կտրել։ Դեռ լավ ենք, չենք մեռել, տա աստված` չմեռնենք: Եթե մեռնենք, մեզ գնահատեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, մեզ դավաճան չկարգեք։ Հայրենիքի համար․․․»,– ասել է նա։Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է նաև ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
ադրբեջան
սյունիք
զանգեզուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44465330_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d997811c698c53915ffd76e6e1dcf060.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սյունիք, զանգեզուր, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», սպանություն
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սյունիք, զանգեզուր, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», սպանություն
Ադրբեջանցի զինծառայողի մոտ հայտնաբերել են ԶՊՄԿ–ի սպանված աշխատակցի հեռախոսը. ականատես
15:46 13.04.2023 (Թարմացված է: 15:52 13.04.2023) Ադրբեջանցու գրպաններում գյուղացիները հայտնաբերել են նաև փամփուշտներ, դիմակ ու պտուտակահան։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերած գյուղացիները նրա գրպանում գտել են հեռախոս, որը, ինչպես նրանք են պնդում, պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված աշխատակցին։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Աճանան գյուղի բնակիչ Գոռ Օհանջանյանը։
Նշենք, որ ապրիլի 12–ինընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել էր 56 ամյա աշխատակցի դին։ Սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ Հայրապետ Մելիքսեթյանն է։
«Մտածեցինք`գրպաններում կարա նռնակ լինի, ստուգեցինք լրիվ` փամփուշտներ կար, դիմակ, պտուտակահան ու մեկ էլ` հեռախոս։ Իմ հետի մյուս տղեն ճանաչում էր սպանվածին, տեսավ ու ասեց, որ իրա հեռախոսն ա»,– պատմեց Գոռ Օհանջանյանը։
Նշենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր ադրբեջանցի զինծառայողի տեսաուղերձը։ Նա սոցցացում ուղիղ եթերով դիմել է իր հայրենակիցներին։
«Հայերի արյուն ենք թափել։ Հայերի գլուխ ենք կտրել։ Դեռ լավ ենք, չենք մեռել, տա աստված` չմեռնենք: Եթե մեռնենք, մեզ գնահատեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, մեզ դավաճան չկարգեք։ Հայրենիքի համար․․․»,– ասել է նա։
Հիշեցնենք
` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ
ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Այսօր արդեն
հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է նաև ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: