00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միշտ դեպի Արևմուտք ենք նայում. չնկատեցինք, թե ինչպես հզորացավ Արևելքը

© Sputnik / Алексей МайшевՉինաստանի և Ռուսաստանի առաջնորդները
Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները
Բաժանորդագրվել
Օրերս նշանակալի իրադարձություն կատարվեց, որը մենք հիմնականում չնկատեցինք կամ առնվազն չգնահատեցինք։ ԲՐԻԿՍ կազմակերպությունը տնտեսական ցուցանիշներով գերազանցեց Մեծ յոթնյակին։ Այսինքն` այսպես կոչված զարգացող երկրներն առաջ անցան աշխարի յոթ ամենազարգացած պետություններից։
ԲՐԻԿՍ-ն այսուհետ ապահովում է աշխարհի ընդհանուր համախառն ներքին արդյունքի 31 ու կես տոկոսը, իսկ Մեծ յոթնյակը՝ 30,7 տոկոսը։ Դեմոգրաֆիական գերազանցության մասին էլ չեմ խոսում. Մեծ յոթնյակի երկրներում ապրում է 800 միլիոն մարդ, մինչդեռ ԲՐԻԿՍ-ի բնակիչների թիվը 3,2 միլիարդ է, դա հասկանալի է՝ այդ կազմակերպությունը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։ Ինչպես փաստում է լրագրող Ժորժ Մաքը. «Չկա այլս զարգացած աշխարհ զարգացող աշխարհ։ Կարելի է խոսել վեր խոյացող աշխարհի գահավիժող աշխարհի մասին»։
Ի՞նչն է բնորոշ դեպի վեր ընթացող այս հինգ պետություններին։ Զարգացման շատ արագ տեմպերը։ Դա գրավիչ է։ Թերս հենց դա է պատճառը, որ ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալու ցանկություն են արդեն հայտնել Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Նիգերիան, Վենեսուելան, Իրանը։ Իսկ Չինաստանն անցած տարի սերտ համագործակցության հրավեր է հասցեագրել նաևԱրգենտինային, Պակիստանին, Եգիպտոսին, Ինդոնեզիային, Սենեգալին, Արաբական էմիրություններին և Ղազախստանին։ Նկատե՛ք` Չինաստանն է հրավիրել։ Եվ դա միանգամայն տրամաբանական է, քանզի այդ կազմակերպությունում առանցքային դերը հենց Չինաստանին է պատկանում։ Մասնագետները իրավամբ նշում են, թե բնակչության թվով Հնդկաստանը վերջերս գերազանցեց Չինաստանին, չինացիները մնում են Արևելքի լոկոմոտիվը ճիշտ այնպես, ինչպես գերմանացիներն են համարվում Եվրոպայի լոկոմոտիվը։
Միշտ դեպի Արևմուտք ենք նայում. չնկատեցինք, թե ինչպես հզորացավ Արևելքը
Այս առումով դժվար է չհամաձայնել «Ֆեյսբուքի» հայաստանցի օգտատիրոջ հետ, որը գրում է. «Մեր հաջորդ իշխանությունը, որի կազմում լինելու են ամերիկյան, ֆրանսիական և ռուս-հայկական սլավոնական համալսարանների շրջանավարտ երիտասարդներ, աշխատելու է և′ ամերիկացիների, և′ ֆրանսիացիների, և′ ռուսների հետ։ Բայց ո′չ առաջինները, ո′չ երկրորդները, ո′չ էլ երրորդները առանձնապես ազդեցություն չեն ունենալու: Հաջորդ իշխանության հիմնական դաշնակիցը լինելու է... Չինաստանը: Նայեք այդ գերտերության ազդեցությանը տարածաշրջանում, հետո գնացեք Իսակովի պողոտա և տեսեք, թե ինչ մեծության դեսպանատուն են կառուցել չինացիները Երևանում (ի դեպ, ԱՄՆ-ի դեսպանատան և ռուսական եկեղեցու հարևանությամբ)»:
Քաղաքական գերդաստաններն ԱՄՆ–ում. 3-րդ Քենեդին է ուզում նախագահ դառնալ` Ջոն Քենեդիի զարմիկը
Մենք իսկապես սովորաբար Արմուտք ենք նայում՝ դեպի Եվրոպա կամ Ամերիկա։ Ինքներս մեզ համոզել ենք, թե եվրոպացի ենք, և այդ մեր համոզմունքն ամրապնդել է հենց ինքը՝ Եվրոպան` ներառելով իր կառույցներում՝ Եվրոպայի խորհրդում ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։ Ճիշտ է, Եվրամիության անդամ չենք, բայց հենց հիմա այդ կառույցի անդամները դիտորդական առաքելություն են իրականացնում մեր սահմանին։ Այնինչ անհերքելի փաստն այն է, որ գտնվում ենք Եվրասիայում, և դա ունի իր հսկայական առավելությունները։ Որովհետև Եվրասիան աշխարհի ամենամեծ մայրցամաքն է, որին բաժին է հասնում աշխարհի բնակչության երեք քառորդը և օգտակար հանածոների մեծ մասը։ ԱՄՆ-ից հետո տնտեսապես ամենահզոր 6 երկրները նույնպես գտնվում են Եվրասիայում։
Մոլդովացիները ևս մի քայլ արեցին դեպի Եվրամիություն. այսուհետ նրանք ռումիներեն են խոսելու
Եթե ընդունենք մասնագետների պնդումը, թե աշխարհաքաղաքականությունը սեփական երկրի աշխարհագրությունը քաղաքականության մեջ հմտորեն օգտագործելու արվեստն է, պիտի իրատեսորեն համաձայնենք նաև, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ հակառակ «տարածաշրջանային կենտրոն», «խաչմերուկ» և այլ խիստ լավատեսական, բայց ոչինչ չասող բնորոշումների, ամենին մեծ հնարավորություն չի ընձեռում արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար։ Նման դեպքերում նույն մասնագետները խորհուրդ են տալիս այսպես ասած «ընդլայնել» սեփական աշխարհագրությունը։ Ինչպե՞ս։ Սերտորեն համագործակցելով շատ ավելի շահեկան աշխարհագրություն ունեցող երկրների, առաջին հերթին՝ Չինաստանի և ԲՐԻԿՍ-ի անդամ մյուս պետությունների հետ։
Միշտ հիշենք Նապոլեոնի խոսքերը. «Թող Չինաստանը քնած մնա։ Որովհետ երբ այդ երկիրն արթնանա, կցնցվի ողջ աշխարհը»։ Ամեն ինչից երևում է, որ հիմա Չինաստանը սկսել է արթնանալ։
Միխեիլ Սաակաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Վրաստան. ինչպես հեղափոխության վարդերը վերածվեցին ոստիկանական մահակների
Լրահոս
0