00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստան. ինչպես հեղափոխության վարդերը վերածվեցին ոստիկանական մահակների

© AP Photo / Efrem LukatskyՄիխեիլ Սաակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Միխեիլ Սաակաշվիլի
Բաժանորդագրվել
​Հայաստանյան թավշյա հեղափոխությունը բնավ առաջինը չէր նախկին խորհրդային տարածքում։ Գործող իշխանություններին մերժելու ուղղությամբ մինչ այդ քայլ էին արել ղրղզները և ուկրաինացիները, բայց ամեն ինչ սկսվեց Վրաստանից՝ ուղիղ 20 տարի առաջ։
Հանուն ճշմարտության փաստենք, որ վրացիներն էլ զրոյից չէին սկսում. նախ, դրանից դեռ մի քանի տարի առաջ, այսպես կոչված, Բուլդոզերային հեղափոխություն իրականացվեց Սերբիայում, այսինքն, կար շատ կոնկրետ փորձ։ Եվ երկրորդ՝ կար նաև շատ կոնկրետ ձեռնարկ։ Դեռ 1970-ականներին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ Ջին Շարփը մանրակրկիտ ուսումնասիրել, վերլուծել և պարզ, հասկանալի լեզվով նկարագրել էր աշխարհում գոյություն ունեցող ոչ բռնի բողոքի բոլոր տեսակները՝ զանգվածային ցույցերը և հանրահավաքները, բոյկոտներն ու գործադուլները, դասադուլներն ու փողոցների արգելափակումը, իշխանություններին ծաղր ու ծանակի ենթարկող թռուցիկների տարածումը և այլն։
Այս ամենը պրոֆեսորն ամփոփել էր «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» իր հանրահայտ գրքում, որը շատերն անվանում են «գունավոր հեղափոխությունների Աստվածաշունչ»։
Վրաստան. ինչպես հեղափոխության վարդերը վերածվեցին ոստիկանական մահակների
Մեր ընդդիմությունը անընդհատ գանգատվում է՝ չկա այսպես կոչված «կրիտիկական զանգված», մարդիկ փողոց դուրս չեն գալիս, գերադասում են տանը, բազմոցին նստած հետևել Երևանի Ֆրանսիայի հրապարակում կատարվող իրադարձություններին։
Կներե′ք, ախր 2003 թվականին Թբիլիսիում էլ 100 հազար ցուցարար չէր հավաքվում. տարբեր աղբյուրների վկայությամբ, Ռուսթավելիի պողոտայում կազմակերպած հանրահավաքներին իսկի 10 հազար մարդ էլ չէր մասնակցում։ Ու այն պահը, երբ Միխեիլ Սաակաշվիլին մտավ խորհրդարան, ամենևին նման չէր 1917 թվականի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը, երբ նավաստիներն ու զինվորները ներխուժեցին Ձմեռային պալատ։ Նույնիսկ 96 թվականի հայաստանյան իրադարձություններին նման չէր։
Ընդամենը մի քանի տասնյակ ցուցարարներ նոյեմբերի վերջին մտան Վրաստանի պառլամենտի նիստերի դահլիճ և պատգամավորների հետ կարճ ծեծկռտուքից հետո բառիս բուն իմաստով դուրս քշեցին Էդուարդ Շևարդնաձեին։ Ինչո′ւ էին նրանց ձեռքին վարդեր, որոնք, ինչպես հայտնի է, գարնանն են բացվում, այլ ոչ թե, ասենք՝ ուշ աշնանը ծաղկող քրիզանթեմներ, իմ կարծիքով, որևէ մեկը հստակ չգիտի։ Բայց սա, իհարկե, չորրորդական հարց է։ Սկզբունքային հարցը սա է՝ ինչու այդքան հեշտությամբ հեռացավ Շևարդնաձեն։
Եթե գտնենք այս հարցի պատասխանը, երևի կկարողանանք պատասխանել նաև, թե ինչու մեզ մոտ հինգ տարի առաջ հնչեց հանրահայտ «Ես սխալվեցի» արտահայտությունը։ Իմ կարծիքով, գաղտնիքը հենց այդ խոստովանության մեջ է։
Թե′ Հայաստանի, թե′ Վրաստանի առաջնորդները չարաչար սխալվել էին՝ համոզված լինելով, որ ժողովուրդն իրենց լավ է վերաբերվում։ Երկուսն էլ սխալվել են՝ մինչև վերջին պահը հույս ունենալով, որ դրսից օգնություն և աջակցություն կստանան։ Եվ վերջապես երկուսն էլ սխալվում էին, երբ կարծում էին, որ այնուամենայնիվ առանց ուժ կիրառելու հնարավոր կլինի կառուցողական համագործակցության եզրեր գտնել նորերի հետ։ Դե ինչ, բոլորս էլ սխալվում ենք, որովհետև, ինչպես ասում էր Ռաբինդրանաթ Թագորը. «Փակե′ք դուռը բոլոր սխալների առջև, և ճշմարտությունն էլ չի կարող ներս մտնել»:
«Չե՛մ քշում». աննախադեպ բողոք վարչապետի դեմ կամ Հայաստանի ու Իսրայելի նմանությունները
Վարդերի հեղափոխությունից անմիջապես հետո ոգևորությունը Վրաստանում աննախադեպ էր։ Մի քանի ամիս անց կայացած արտահերթ նախագահական ընտրություններում Միխեիլ Սաակաշվիլիի օգտին քվեարկեց ընտրողների ավելի քան 96 տոկոսը։ Իսկ հետո սկսվեց այն, ինչ դեռ 100 տարի առաջ Վլադիմիր Լենինն անվանել էր «գլխապտույտ՝ հաջողություններից»։
Առաջին լուրջ հարվածը Սաակաշվիլին ստացավ 2008 թվականի ամռանը, երբ նրան թվաց, թե առանց մեծ դժվարության կարող է հետ բերել Հարավային Օսեթիան։ Թե ինչով ավարտվեց այդ պատմությունը, երևի, հիշեցնելու կարիք չկա։ Ժողովրդի հետհեղափոխական ոգևորությունն էլ հալվում էր գարնանային ձյան նման։ Սկսվեցին բողոքի ցույցերը։ Որոշ ժամանակ իշխանավորները իրենք իրենց մխիթարում էին՝ չի կարող մեր նկատմամբ բացասական զգացմունքներ տածել մի ժողովուրդ, որը գրեթե 100 տոկոսով մեր օգտին է քվեարկել, ընդդիմադիրներն են խառնակչությամբ զբաղվում։
Բողոքի ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
Մոլդովացիները ևս մի քայլ արեցին դեպի Եվրամիություն. այսուհետ նրանք ռումիներեն են խոսելու
Ու սկսվեց այն, ինչ քաջ ծանոթ է հայաստանցիներին՝ եթերից սկսեցին անհետանալ այն հեռուստաալիքները, որոնք քննադատում էին իշխանություններին, ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց քրեական մեղադրանքներ էին ներկայացվում, և վերջապես գործի անցավ ոստիկանությունը։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում իրավապահների գործողություններից տուժեց մոտ 600 ցուցարար, ինչից հետո Վրաստանի օմբուդսման Սոզար Սուբարին փաստեց. «Տեսա, թե ինչպես են մահակներով ծեծում գետնին ընկած մարդկանց։ Փորձեցի կանխել բռնությունը, բայց ինձ էլ մի լավ ծեծեցին։ Հասկացա, որ Վրաստանը դարձել է մի երկիր, որտեղ չեն պահպանվում մարդկանց տարրական իրավունքները»։
Համաձայնե′ք՝ սա մի տխուր և խորհրդանշական պատմություն է այն մասին, թե ինչպես են թավշյա հեղափոխության վարդերը վերածվում ոստիկանական մահակների։
Լրահոս
0