https://arm.sputniknews.ru/20230411/qpi-arajadrats-mip-teknatsun-chkhvosec-alen-simvonjani-masnakcutjamb-mijadepi-masin-57977425.html
ՔՊ–ի առաջադրած ՄԻՊ թեկնածուն հրաժարվեց խոսել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին
ՔՊ–ի առաջադրած ՄԻՊ թեկնածուն հրաժարվեց խոսել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը միայն ընդհանրական հայտարարություն արեց` պնդելով, որ ինքը դեմ է ատելության խոսքին, բռնությանը ու համերաշխության կողմնակից է: 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T12:22+0400
2023-04-11T12:22+0400
2023-04-11T12:26+0400
անահիտ մանասյան
ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով)
հհ միպ
ընտրություններ
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992811_0:9:1600:909_1920x0_80_0_0_625cf3bed4a840180c3b547bde53b920.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, ՔՊ–ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը չի պատրաստվում խոսել որևէ գործի վերաբերյալ, եթե ծանոթ չէ բոլոր հանգամանքներին։ Մանասյանն այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի այն հարցին, թե ինչպես է գնահատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը, որը նա դրսևորել է Կասկադում:Հայտնել եք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան էր անվանել, Սիմոնյանի թիկնապահները բռնել էին երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել էր երիտասարդին և թքել նրա դեմքին: Ապրիլի 4-ին ԱԺ նախագահը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել էր, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ Նա ընդգծել էր, որ նման արարքները չեն հանդուրժվելու։Մանասյանն ասաց, թե ինքը դեմ է ատելության խոսքին, բռնությանն ու համերաշխության կողմնակից է:Նա նշեց, ոեր հետագայում, ավելի լայն գործիքակազմ ունենալու դեպքում, երբ կկարողանա հանգամանքներին մանրամասն ծանոթանալ, տեսակետներ կարտահայտի կոնկրետ գործերի և այլնի առնչությամբ։Կյուրեղյանն արձագանքեց, որ Ալեն Սիմոնյանն արդեն ընդունել է արարքը և ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից, սակայն մոռացել է ներողություն խնդրել հենց այն քաղաքացուց, որի նկատմամբ իրականացվել է այդ վարքագիծը։Ի պատասխան Մանասյանը շեշտեց, որ քաղաքական գնահատական տալն այլ է, իսկ իրավականը բոլորովին այլ մեխանիզմներ է ենթադրում։Նշենք, որ խորհրդարանը շարունակում է քննարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992811_136:0:1559:1067_1920x0_80_0_0_6aa97f05a51677c66adab1e84f03a739.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), հհ միպ, ընտրություններ, թեկնածու
անահիտ մանասյան, ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), հհ միպ, ընտրություններ, թեկնածու
ՔՊ–ի առաջադրած ՄԻՊ թեկնածուն հրաժարվեց խոսել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին
12:22 11.04.2023 (Թարմացված է: 12:26 11.04.2023) Անահիտ Մանասյանը միայն ընդհանրական հայտարարություն արեց` պնդելով, որ ինքը դեմ է ատելության խոսքին, բռնությանը ու համերաշխության կողմնակից է:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, ՔՊ–ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը չի պատրաստվում խոսել որևէ գործի վերաբերյալ, եթե ծանոթ չէ բոլոր հանգամանքներին։ Մանասյանն այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի այն հարցին, թե ինչպես է գնահատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը, որը նա դրսևորել է Կասկադում:
Հայտնել եք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան էր անվանել, Սիմոնյանի թիկնապահները բռնել էին երիտասարդի ձեռքերը,
իսկ նա հայհոյել էր երիտասարդին և թքել նրա դեմքին: Ապրիլի 4-ին ԱԺ նախագահը, ներկայացնելով դեպքի մանրամասները,
ասել էր, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ Նա ընդգծել էր, որ նման արարքները չեն հանդուրժվելու։
Մանասյանն ասաց, թե ինքը դեմ է ատելության խոսքին, բռնությանն ու համերաշխության կողմնակից է:
«Ես իմ խոսքին շատ պատասխանատու եմ վերաբերվում, որևէ գործի վերաբերյալ չեմ խոսելու, եթե ծանոթ չեմ բոլոր հանգամանքներին: Դա չի վերաբերում բացառապես այն գործին, որի վերաբերյալ հարց հնչեցրիք։ Խոսքը կարող է վերաբերել նաև ձեր քաղաքական ուժը ներկայացնող տարբեր անձանց վերաբերելի գործերին։ Կարող եմ ընդհանուր ձևակերպում անել։ Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանում պետք է բացառված լինի ատելության խոսքը, բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը ու ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին ու արժանապատվությանը: Իմ պատասխանն այսքանն է», - նշեց ՄԻՊ թեկնածուն:
Նա նշեց, ոեր հետագայում, ավելի լայն գործիքակազմ ունենալու դեպքում, երբ կկարողանա հանգամանքներին մանրամասն ծանոթանալ, տեսակետներ կարտահայտի կոնկրետ գործերի և այլնի առնչությամբ։
Կյուրեղյանն արձագանքեց, որ
Ալեն Սիմոնյանն արդեն ընդունել է արարքը և ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից, սակայն մոռացել է ներողություն խնդրել հենց այն քաղաքացուց, որի նկատմամբ իրականացվել է այդ վարքագիծը։
Ի պատասխան Մանասյանը շեշտեց, որ քաղաքական գնահատական տալն այլ է, իսկ իրավականը բոլորովին այլ մեխանիզմներ է ենթադրում։
Նշենք, որ խորհրդարանը շարունակում է քննարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: