00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է միասին լուծումներ գտնել. ՄԻՊ թեկնածու

© Photo : official site of the Prosecutor General's office of RAԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Բաժանորդագրվել
ՔՊ–ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուն հայտարարեց, որ այս պաշտոնում իր հիմնական գործիքը չի համարում բացառապես քննադատական հայտարարություններ անելը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Պետք չէ մեղավորներ և պատասխանատուներ փնտրել, ալ համատեղ ուժերով լուծումներ է պետք գտնել։ Այս մասին իր ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, ՔՊ–ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը։
Նշենք, որ ներկայում ԱԺ–ում քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։
ՔՊ–ի թեկնածունընդգծեց, որ իր առաջնային խնդիրներից է անել ամեն ինչ, որպեսզի խուսափի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի քաղաքականացվածությունից։
Իրականում պետք է չտրվեի սադրանքներին. ՔՊ–ի պատգամավորը` հանձնաժողովում իր պահվածքի մասին
«Պատրաստ եմ և ձգտելու եմ դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարահին` անմասն պահելով ՄԻՊ ինստիտուտը քաղաքական որևէ շահարկումից։ Այս պաշտոնում իմ հիմնական գործիքը չեմ համարում բացառապես քննադատական հայտարարություններ անելը, թեև դա ևս կարևոր է։ Լայն ծավալով օգտվելու եմ միջազգային պրակտիկայում տարածված մի քանի կարևոր գործառույթից` հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառը կատարելագործելու գործիքներից»,– իր ելույթում ասաց Մանասյանը։
Նա ընդգծեց, որ ինքը կողմնակից է, բոլոր հարցերը կարգավորել կրթության միջոցով և դեմ է ցանկացած տեսակի բիրտ ուժի կիրառմանը։ Վստահ է`պետք է մարդու արժանապատվության և մարդու իրավունքի նկատմամբ հարգանքի մթնոլորտ ձևավորել, և սա նույնպես առաջնահերթություն է իր համար։
«Մեզ համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի ոչ թե մեղավորներ ու պատասխանատուներ փնտրելը, այլ խնդիրներին ազնվորեն նայելն ու համատեղ ուժերով լուծումներ գտնելը` փոխադարձ հարգանքի ու համագործակցության մթնոլորտում»,– ասաց Մանասյանը։
ՄԻՊ թեկնածուի խոսքով` ցանկացած այլ ճանապարհ կարող է հանգեցնել ինքնաոչնչացման և ինքնակործանման։
ՀՀ Ազգային ժողովը ՄԻՊ է ընտրում. նիստը մեկնարկել է
Նշենք, որ Անահիտ Մանասյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, ապա ուսանել է նաև ասպիրանտուրայում։ 2016 թվականին մի քանի ամիս սովորել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Ներկայում Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն է։
Լրահոս
0