00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պենտագոնի «գաղտնիքները». Ռուսաստանը հանգիստ հետևում է կրկեսին

© AP Photo / Patrick SemanskyՊենտագոն
Պենտագոն - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Պենտագոն
Բաժանորդագրվել
Պենտագոնի և ԱՄՆ–ի հետախուզական ծառայությունների հույժ գաղտնի փաստաթղթերի լայնածավալ արտահոսքը կազմակերպված ակցիա է թվում Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակումը» չեղարկելու նպատակով։
Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակման» ամերիկյան շնորհանդեսը շատ ձգձգվեց։ Ռուսաստանը հանգիստ հետևում է այդ կրկեսին և ոչ շատ ճարպիկ «ծաղրածուների» համար «թրջած խնձորներ» է պատրաստում։ Վաշինգտոնը գաղտնի և բացեիբաց կասկածում է ուկրաինական զորքերի հաջողությանը, ուստի Պենտագոնից և ԱՄՆ–ի հետախուզական ծառայություններից «գերգաղտնի» օպերատիվ առօրեական տվյալների լայնածավալ արտահոսքը կարծես կազմակերպված ակցիա է մշուշ ստեղծելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի մտացածին պատրվակով հետաձգել (չեղարկել) Կիևի ռեժիմի համար ինքնասպանական, իսկ ՆԱՏՕ-ի երկրների համար շատ վտանգավոր «հակահարձակումը Ղրիմի գրավմամբ»:
Ամեն ինչ Ռուսաստանի վրա գցելը հիվանդության է նման. Պեսկովը` ԱՄՆ-ից «արտահոսքերի» մասին
Պենտագոնը գրեթե մեկ շաբաթ է` շուրջօրյա ռեժիմով գնահատում է համացանցում ԱՄՆ ազգային անվտանգության վերաբերյալ «խիստ գաղտնագրված» փաստաթղթերի լայնածավալ արտահոսքի վնասը։ «Washington Post» թերթը հայտնել է, որ օտարերկրյա պաշտոնյաները, հատկապես ԱՄՆ դաշնակիցները «ցնցված են» գաղտնի տեղեկատվության արտահոսքից. «Միլիարդավոր դոլարները ռազմական փակուղի լցնելու հեռանկարը... կարող է թուլացնել Եվրոպայում և ԱՄՆ-ում Կիևի կողմնակիցների վճռականությունը»:
Արտահոսքից հետո Կիևը հայտարարեց «հակահարձակման» պլանների հարկադիր փոփոխության մասին։ Եվ այնուամենայնիվ մենք ոչ մի նոր բան չիմացանք։
Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող է դժվարացնել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային
Ավելի քան մեկ տասնյակ ամերիկյան հետախուզական ծառայությունները միշտ էլ հետևել են իրենց հակառակորդներին և դաշնակիցներին հավասարապես, առանց բացառությունների: Իհարկե, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու յուրաքանչյուր քայլին հետևում են հենց թեկուզ այն պատճառով, որ նրան շուրջօրյա ռեժիմով պահպանում են ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերը։
ԱՄՆ-ի մյուս վասալները բոլոր մայրցամաքներում այդքան բացահայտ հսկողության տակ չեն, և այնուամենայնիվ այս պրակտիկան ոչ մեկի համար գաղտնիք չէ: «X-ֆայլերում» հիշատակված Իսրայելը հաստատ զարմացած չէ։
Ռուսաստանին 40 հազար ռեակտիվ արկ մատակարարելու եգիպտական նախագծերի «բացահայտումը» ժպիտ է առաջացնում, քանի որ ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում Ռուսաստանի զորքերի խմբավորումը ՀԿՌՀ-ների համար այդ քանակությամբ արկեր մոտ երկու օրում է ծախսում։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը գլխավորում է Եգիպտոսին սպառազինություն մատակարարողների ցուցակը (բոլոր ծավալների մոտ 34 տոկոսը), երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Իտալիան և Ֆրանսիան (19-ական տոկոս):
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները լրտեսել են Զելենսկուն․ ԶԼՄ
Ռուսական բանակին դիմակայելու Ուկրաինայի զինված ուժերի կարողության հրապարակային (լավատեսական) ամերիկյան գնահատականներն այնքան են հակասում փաստերին և ողջախոհությանը, որ ուկրաինական զորքերի սպասվող «հակահարձակման» հաջողության վերաբերյալ ԱՄՆ-ի «գաղտնազերծված» կասկածները սպասված վերադարձ են իրականությանը։
Ուկրաինայի զինված ուժերի «ձևավորման և ապահովման թերությունները», արևմտյան ՀՕՊ միջոցների, զինամթերքի և զրահատեխնիկայի` առաջիկա տարիներին չվերացվող դեֆիցիտը, Պենտագոնի զգալի ներգրավվածությունն ուկրաինական ռազմական գործողություններին (հետախուզական տեղեկատվություն հրամանատարական կետերի, զինամթերքի պահեստների և ռուսական զորքերի խմբավորման այլ առանցքային հանգույցների մասին) որևէ մեկի համար գաղտնիք չեն։

Պատերազմի մշուշը

«X-ֆայլերի» տեղեկատվական վառ շոուն չափազանց ամերիկյան է և հիշեցնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների փետրվարյան հետաքրիր այլմոլորակային նավերի որսը Հուրոն լճի վրա: Ի տարբերություն ուկրաինացիների, այլմոլորակայինները դեռ չեն տուժել։ Երկու դեպքում էլ միջազգային հանրության ուշադրությունը երաշխավորված է, իսկ իրական նպատակները` ոչ ակնհայտ։
Կարծում եմ` ԱՄՆ–ի ապրիլյան տեղեկատվական մրրիկի նպատակը «պատերազմի մշուշ» ստեղծելն է, որի հետևում ուժերի վերախմբավորում կամ ռազմավարության փոփոխություն է տեղի ունենում։ Հնարավոր է` ամերիկացիները Պենտագոնի, Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության կեղծ գաղտնիքների արտահոսքով փորձում են «չեղարկել» անպատրաստ, Ուկրաինայի ԶՈւ-ի համար ինքնասպանական, իսկ ՆԱՏՕ-ի համար վտանգավոր հակահարձակումը։
«Գաղտնազերծված» փաստաթղթերում տվյալներ կան ԱՄՆ-ի և նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցների կողմից 12 ուկրաինական բրիգադների ձևավորման մասին, որոնցից 9-ին նախապատրաստում են (մարզում են պահեստազորայիններին և զենք են մատակարարում) հենց ամերիկացիները: Ապրիլի 30-ին բոլոր 12 բրիգադները (մոտ 60 հազար զինվոր, 250 տանկ և 350 հետևակի մարտակա մեքենա և զրահամեքենա) կտեղափոխվեն ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմ, և այդ ուժեղացումը բավարար չէ «հակահարձակման» հաջողության համար: Ուկրաինական զորքերը քանակապես և որակապես պատրաստ չեն ճեղքման օպերատիվ ուղղություններից որևէ մեկում։ Վաղուց արդեն համակարգային ՌՕՈւ և ՀՕՊ համակարգեր չունեն։ Ո՞րն է գաղտնիքը:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դեռ փետրվարին CNN-ին տված հարցազրույցում պատմել էր Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի զինված ուժերի մի քանի մեքենայացված բրիգադների պատրաստման մասին, որոնք կարող են «ճեղքել ռուսական պաշտպանությունը և մանևրել»: Ապրիլին շեշտադրումը փոխվեց։
Հնարավոր է, որ Վաշինգտոնը «տաքացնում» է համաշխարհային հանրությանը ուկրաինական նախագիծը «ցրելուց» առաջ. «Տեսեք` մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, և լվանում ենք մեր ձեռքերը»։ Աֆղանստանում արևմտյան ժողովրդավարության սերմեր գցելու պատմությունն այդպես եղավ։
Ժամանակն է, որ Ուկրաինայի գլխավոր դերակատարը հուսահատության մեջ ընկնի. ամերիկացիները պատրաստ չեն մեռնել Ուկրաինայի համար։
Ամեն դեպքում Արևմուտքում վերջին շանսն են տվել Կիևի ռեժիմին։ Ուկրաինայի զինված ուժերի հայտարարագրված «հակահարձակման» ձախողման դեպքում «դոնոր երկրների» ռազմական օգնությունը կտրուկ կնվազի, իսկ ամբողջ Արևմտյան Ուկրաինան կարող է անցնել Լեհաստանին. այս մասին վերջերս կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Անջեյ Դուդան։
Վաշինգտոնն արդեն պահանջում է վճարել վարկերի և ռազմական տեխնիկայի համար, իսկ Կիևի ռեժիմի պարտքերը գերազանցել են 150 միլիարդ դոլարը։ Լեհաստանն իր հերթին մտադիր է ի մի բերել բոլոր այն գումարները, որոնք հավաքագրվել են տարբեր երկրների կողմից Ուկրաինայի վերականգնման համար։ «Niezależny Dziennik Polityczny» պարբերականը պարզաբանել է. «Նախապես իմանալով, որ հայտարարված հակահարձակումը դատապարտված է ձախողման, և ԱՄՆ-ի ճնշումն ուժեղանալու է` Զելենսկին կայացրել է միակ ճիշտ որոշումը` վերադառնալ... Արևմտյան Ուկրաինայի թեմային»: Ընդգծեմ` խոսքը հայրենիքի վաճառքի մասին է, ոչ թե Ուկրաինայի և Լեհաստանի միջև սահմանների բացակայության։
Ամենահետաքրքիր հարցն այն է, թե ինչպես են համացանցում հայտնվել ԱՄՆ տասնյակ «հույժ գաղտնի» ռազմական և հետախուզական փաստաթղթերը, որոնց հասանելիություն ունեն միայն կառավարությունում ամենաբարձր մակարդակ ունեցող մարդիկ: Սպիտակ տունը փորձում է պարզել տասնամյակի ընթացքում ԱՄՆ հետախուզական տվյալների ամենանշանակալի խախտման աղբյուրը:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեկ հայտարարել է. «Մենք չգիտենք, թե ով է կանգնած դրա հետևում։ Մենք չգիտենք, թե որն է շարժառիթը։ Եվ... մենք չգիտենք, թե ուրիշ ինչ կարող է լինել այնտեղ»։
Վաշինգտոնը պետք է ավելի համոզիչ և ծանրակշիռ բան առաջարկի, քան այլմոլորակայինների ներխուժումը Հուրոնի տարածք։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։
Լրահոս
0