https://arm.sputniknews.ru/20230406/irenc-dzerq-berats-ansharzh-gujqy-riski-tak-en-dnum-nikvol-pashinjany-hishecrec-orenqi-masin-57780195.html
Իրենց ձեռք բերած անշարժ գույքը ռիսկի տակ են դնում. Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց օրենքի մասին
Իրենց ձեռք բերած անշարժ գույքը ռիսկի տակ են դնում. Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց օրենքի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց իրենց սեփականությունը կասկածի տակ չդնել, որովհետև զարտուղի ճանապարհով ձեռք բերված սեփականության իրավունքը հետո կարող է... 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T12:45+0400
2023-04-06T12:45+0400
2023-04-06T12:55+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անշարժ գույք
ռուստամ բադասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54363481_0:0:2304:1296_1920x0_80_0_0_73361f4b1d34d10f2241232c3f5bb141.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու գործարքներում կանխիկի սահմանափակումները շրջանցելու միտում է նկատվում։ Կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վարչապետը ուշադրություն հրավիրեց նաև ՀՀ–ում անշարժ գույքի գործարքներում նվիրատվությունների ծավալի աճին` չբացառելով, որ որոշակի հանգամանքներում այդ գործարքի արդյունքում ևս կարող է վիճարկվել սեփականության իրավունքը։«Եկեք այս ուղերձը մեր հանրությանը հստակ տանք, մանավանդ անշարժ գույքի գործարքների այսպիսի հսկայական ծավալների պարագայում։ Մարդկանց ուղղակի կոչ եմ անում իրենց սեփականությունը կասկածի տակ չդնել, որովհետև զարտուղի ճանապարհով ձեռք բերված սեփականության իրավունքը վաղը– մյուս օրը կարող է ուղղակի վիճարկվել»,– ասաց Փաշինյանը։Բրինձ–լոբի տրամաբանությունը դադարեցնել. Փաշինյանն արգելեց «կետային» բարեգործությունըՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հայտնեց, որ կոմիտեն հսկիչ գնումների շրջանակում նաև բնակարանների հսկիչ գնումներ է կատարում` դրանց օրինականությունը պարզելու նպատակով։«Իմ հորդորն ու կոչն է, որպեսզի կանխիկի սահմանափակումները պահպանվեն, հակառակ դեպքում օրենքով բավական խիստ պատասխանատվության միջոցներ ու միջամտություններ են նախատեսված»,– ասաց Բադասյանը։Հիշեցնենք` 2022թ–ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է 300 000 դրամը գերազանցող գնումներն իրականացնել միայն անկանխիկ եղանակով։ Օրենքը վերաբերում է նաև Երևանում գործող կրթական ու առողջապահական հիմնարկներին։2024 թվականի հուլիսի 1-ից կրթական և բուժհիմնարկների համար սահմանված կարգավորումը տարածվելու է Հայաստանի ամբողջ տարածքի վրա։ Նույն ժամանակացույցը գործելու է նաև մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման, նոտարների, փաստաբանների ծառայություների դիմաց վճարումներին։Հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54363481_326:0:2054:1296_1920x0_80_0_0_e6c34065d32f4379a78e20471694e667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, անշարժ գույք, ռուստամ բադասյան
հայաստան, նիկոլ փաշինյան, անշարժ գույք, ռուստամ բադասյան
Իրենց ձեռք բերած անշարժ գույքը ռիսկի տակ են դնում. Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց օրենքի մասին
12:45 06.04.2023 (Թարմացված է: 12:55 06.04.2023) Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց իրենց սեփականությունը կասկածի տակ չդնել, որովհետև զարտուղի ճանապարհով ձեռք բերված սեփականության իրավունքը հետո կարող է ուղղակի վիճարկվել։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու գործարքներում կանխիկի սահմանափակումները շրջանցելու միտում է նկատվում։ Կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ մենք պետք է շատ ուղիղ լինենք մեր սիրելի հայրենակիցների հետ։ Նրանք այսպիսով իրենց ձեռք բերած անշարժ գույքի սեփականությունը ռիսկի տակ են դնում։ Ես խոսել եմ այդ թեմայով իրավաբանների հետ։ Վաղը–մյուս օրը ինչ–ինչ հանգամանքներում այդ գործարքները կարող են առ ոչինչ ճանաչվել, և հետո այդ մարդիկ գալու են, կառավարությունից աջակցություն են պահանջելու, բողոքի ակցիաներն են անելու, ասելու են` մենք փողը տվել ենք, տունը ձեռք ենք բերել և այլն»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը ուշադրություն հրավիրեց նաև ՀՀ–ում անշարժ գույքի գործարքներում նվիրատվությունների ծավալի աճին` չբացառելով, որ որոշակի հանգամանքներում այդ գործարքի արդյունքում ևս կարող է վիճարկվել սեփականության իրավունքը։
«Եկեք այս ուղերձը մեր հանրությանը հստակ տանք, մանավանդ անշարժ գույքի գործարքների այսպիսի հսկայական ծավալների պարագայում։ Մարդկանց ուղղակի կոչ եմ անում իրենց սեփականությունը կասկածի տակ չդնել, որովհետև զարտուղի ճանապարհով ձեռք բերված սեփականության իրավունքը վաղը– մյուս օրը կարող է ուղղակի վիճարկվել»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հայտնեց, որ կոմիտեն հսկիչ գնումների շրջանակում նաև բնակարանների հսկիչ գնումներ է կատարում` դրանց օրինականությունը պարզելու նպատակով։
«Իմ հորդորն ու կոչն է, որպեսզի կանխիկի սահմանափակումները պահպանվեն, հակառակ դեպքում օրենքով բավական խիստ պատասխանատվության միջոցներ ու միջամտություններ են նախատեսված»,– ասաց Բադասյանը։
Հիշեցնենք` 2022թ–ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է 300 000 դրամը գերազանցող գնումներն իրականացնել միայն անկանխիկ եղանակով։ Օրենքը վերաբերում է նաև Երևանում գործող կրթական ու առողջապահական հիմնարկներին։
2024 թվականի հուլիսի 1-ից կրթական և բուժհիմնարկների համար սահմանված կարգավորումը տարածվելու է Հայաստանի ամբողջ տարածքի վրա։ Նույն ժամանակացույցը գործելու է նաև մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման, նոտարների, փաստաբանների ծառայություների դիմաց վճարումներին։