https://arm.sputniknews.ru/20230405/trampi-dzerbakalutjuny-vkajum-e-liberalizmi-tshgnazhami-masin-zakharvova-57704507.html
Թրամփի ձերբակալությունը վկայում է լիբերալիզմի ճգնաժամի մասին. Զախարովա
Թրամփի ձերբակալությունը վկայում է լիբերալիզմի ճգնաժամի մասին. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Սպիտակ տան նախկին տիրոջ ձերբակալությունը: 05.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-05T12:07+0400
2023-04-05T12:07+0400
2023-04-05T12:28+0400
մարիա զախարովա
դոնալդ թրամփ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57457413_0:0:1600:900_1920x0_80_0_0_7944537b96fa68cbca6e868361e2045d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունը, որը բացահայտ հայտարարում էր հաջորդ ընտրություններում առաջադրվելու իր հավակնությունների մասին, վկայում է ԱՄՆ-ում լիբերալ գաղափարախոսության ճգնաժամի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ապրիլի 4-ին Թրամփին 34 մեղադրանք է առաջադրվել գործնական փաստաթղթերը կեղծելու համար երկու կանանց, այդ թվում պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների համար, նրանց ենթադրյալ կապի մասին լռելու նպատակով: Թրամփը հայտարարել է իր անմեղության մասին և ազատ է արձակվել Մանհեթենի քրեական դատարանից ։ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան հայտարարել է, որ իր հաճախորդին առաջադրված մեղադրանքները փաստերից զուրկ են։Մանհեթենի դատախազ Էլվին Բրեգի խոսքով` Թրամփն ու իր հանցակիցները։ 2015 թվականին նրանք պայմանավորվել են ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ բացասական տեղեկատվությունը ճնշելու սխեմայի շուրջ: Նա հավելել է, որ սխեմայի շրջանակներում Թրամփը և մյուսները վճարել են երեք մարդու, որպեսզի թաքցնեն այն տեղեկությունները, որոնք կարող էին խանգարել նրան հաղթել ընտրություններում: Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ականատես է դարձել «բարձր մակարդակով ընտրություններին միջամտելուն»` պնդելով, որ իր հետապնդումը քաղաքական հիմք ունի և տեղի է ունենում գործող նախագահ Ջո Բայդենի շահերից ելնելով: Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «դժոխք է գլորվում»:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57457413_203:0:1403:900_1920x0_80_0_0_41786bad8378b588ff1a2e3a6f388ff1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, դոնալդ թրամփ, ամն
մարիա զախարովա, դոնալդ թրամփ, ամն
Թրամփի ձերբակալությունը վկայում է լիբերալիզմի ճգնաժամի մասին. Զախարովա
12:07 05.04.2023 (Թարմացված է: 12:28 05.04.2023) Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Սպիտակ տան նախկին տիրոջ ձերբակալությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունը, որը բացահայտ հայտարարում էր հաջորդ ընտրություններում առաջադրվելու իր հավակնությունների մասին, վկայում է ԱՄՆ-ում լիբերալ գաղափարախոսության ճգնաժամի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հենց սա էլ լիբերալիզմի ճգնաժամ է կոչվում։ Եվ սա այն երկրում, որտեղ համակարգը հայտարարված է բացարձակապես ազատ, որտեղ չկա ոչինչ, ինչը կզսպեր մարդկային ազդակների, կրքերի արտահայտումը, և դա կուռքի է վերածված...ավարտում է ինքն իրեն լափելով կամ ժխտելով»,-ասել է Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում։
Ապրիլի 4-ին Թրամփին 34
մեղադրանք է առաջադրվել գործնական փաստաթղթերը կեղծելու համար երկու կանանց, այդ թվում պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների համար, նրանց ենթադրյալ կապի մասին լռելու նպատակով: Թրամփը հայտարարել է իր անմեղության մասին և ազատ է արձակվել Մանհեթենի քրեական դատարանից ։ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան հայտարարել է, որ իր հաճախորդին առաջադրված մեղադրանքները փաստերից զուրկ են։
Մանհեթենի դատախազ Էլվին Բրեգի խոսքով` Թրամփն ու իր հանցակիցները։ 2015 թվականին նրանք պայմանավորվել են ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ բացասական տեղեկատվությունը ճնշելու սխեմայի շուրջ: Նա հավելել է, որ սխեմայի շրջանակներում Թրամփը և մյուսները վճարել են երեք մարդու, որպեսզի թաքցնեն այն տեղեկությունները, որոնք կարող էին խանգարել նրան հաղթել ընտրություններում: Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ականատես է դարձել «բարձր մակարդակով ընտրություններին միջամտելուն»` պնդելով, որ իր հետապնդումը քաղաքական հիմք ունի և տեղի է ունենում գործող նախագահ Ջո Բայդենի շահերից ելնելով: Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «դժոխք է գլորվում»: