00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարենս էլ զոհվեց, էլ չկա էդ մեջքը»․ աուտիզմ ունեցող 2 երեխաների մոր խնդիրներն ու պայքարը

© Sputnik / Aram NersesyanՆարինե Ասատրյանը որդու` Գևորգի հետ
Նարինե Ասատրյանը որդու` Գևորգի հետ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Նարինե Ասատրյանը որդու` Գևորգի հետ
Բաժանորդագրվել
10 տարվա տարբերությամբ ընտանիքում երկու երեխաներն էլ ծնվեցին աուտիզմով։ Ի տարբերություն շատ տղամարդկանց՝ ընտանիքի հայրը՝ Կարենը, չփախավ դժվարություններից, կնոջ հետ հավասար կիսեց ծանրությունը։ 44-օրյա պատերազմի ժամանակ խաղաղապահ Կարենն էլ զոհվեց։
Դուռը բացվում է թե չէ, մեզ ընդառաջ է գալիս ժպտացող, հաղթանդամ Գևորգը․ ձեռքը մեկնում, բարևում, արագ ներկայանում, մեր անունները հարցնում, հետո ներկայացնում մայրիկին՝ Նարինեին ու մորաքրոջը՝ Կարինեին։ Մինչ մենք ծանոթանում ենք, Մարիան «լույսի արագությամբ» անցնում է մեր կողքով, վերցնում դռան շեմին գցված գորգը, ապա մայրիկին ու եղբորը ստիպում է հողաթափերը հանել ու մի կողմ է տանում։ Գևորգը 19 տարեկան է, Մարիան՝ 9-ը, երկուսն էլ աուտիզմ ունեն, Գևորգի դեպքում նաև մտավոր խնդիրներ կան։
Հյուրասենյակում ենք, Նարինեն ու քույրն արագ-արագ սուրճի սեղան են դնում, Մարիան հիմա էլ աթոռներն է այս ու այն կողմ տանում, դասավորում, Գևորգը որսում է պատի մեծ լուսանկարին ուղղված հայացքս․ «Պապաս ա՝ Կարենը»։
© Sputnik / Aram NersesyanՆարինե Ասատրյանի և ամուսնու` Կարեն Ասատրյանի լուսանկարը
Фотография погибшего в 44-дневной войне Карена Асатряна и его жены Нарине - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Նարինե Ասատրյանի և ամուսնու` Կարեն Ասատրյանի լուսանկարը
Նարինեն ու Կարենը ծանոթացել են, երբ միասին Նոր Հաճնի ադամանդի գործարանում էին աշխատում։ 2002-ին արդեն ընտանիք կազմեցին, ադամանդի գործարանը փակվեց, Կարենն էլ որոշեց ավագ եղբոր օրինակին հետևել ու զինվորական ծառայության անցնել։ Ֆիզիկական լավ տվյալներ ուներ, կարգապահ ու ճշտապահ էր, խաղաղապահ դարձավ։
«Կոսովո, Աֆղանստան․․․ Խաղաղապահ առաքելությունների շատ էր գնում, սովոր էի, որ երկար ժամանակ տանը չէր լինում, եղել է՝ Նոր տարին ենք առանց նրա դիմավորել, բայց միշտ կապի մեջ էր, շատ ուշադիր ամուսին էր, էսպիսի մենակության սովոր չէի․․․»։
2004-ին ծնվեց առաջնեկը՝ Գևորգը։ Այն, որ երեխայի հետ մի բան այն չէ, հենց սկզբից հասկացան՝ տարբեր մասնագետներ, կենտրոններ։ Պարզվեց՝ երեխան ծնվել է աուտիզմով և մտավոր հետամնացությամբ։
«Շատ ցավոտ էր, շատ տանջալի․ լինում էր, որ Կարենն էլ առանձնանում, լացում էր, բայց ինքն էր ինձ ուժ տվողը։ Եղել է, որ տարբեր դռներ ենք թակել օգնության համար, մերժվել ենք։ Մի անգամ էլ ասաց՝ էլ ոչ մեկին չենք դիմելու, մեր խնդիրն է, մենք ենք լուծելու։ Ասում էր՝ «արևս, մեջքիդ կանգնած եմ», ու հիմա չկա էդ մեջքը․․․»։
© Sputnik / Aram NersesyanԳևորգը հոր նկարի հետ
Фотография погибшего в 44-дневной войне Карена Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Գևորգը հոր նկարի հետ
Գևորգի ծնվելուց հետո երկար ժամանակ Նարինեն ու Կարենը երկրորդ երեխան չէին պլանավորում։ Ցանկանում էին Գևորգի խնդիրները լավ հասկանալ, բավարար ժամանակ հատկացնել, օգնել, որ ոտքի կանգնի։ 10 տարի անց Մարիան ծնվեց։
«Սկզբում շատ լավ էր, շատ ուրախ էինք, նորմալ խաղում էր, հանգիստ, խելոք երեխա էր։ Գևորգի հետ մենք այդ փուլը չենք ունեցել, որովհետև խնդիրները հենց առաջին օրվանից երևացին։ Մարիայի մոտ՝ 1 տարի անց․․․ Սկսեց չարձագանքել իր անվանը, կտրուկ փոխվեց։ Ու նորից անցանք այն ամենի միջով, ինչով Գևորգի հետ էինք անցել»։
© Aram NersesyanՆարինե Ասատրյանը ամուսնու լուսանկարի հետ
Жена погибшего в 44-дневной войне Карена Асатряна, Нарине Асатрян - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Նարինե Ասատրյանը ամուսնու լուսանկարի հետ
Նարինեն լավ գիտի, որ շատ տղամարդիկ, չդիմանալով այս փորձություններին, գնում են՝ ամբողջ բեռն ու ծանրությունը կնոջ ուսերին թողնելով։ Բայց Կարենն այդպիսին չէր։ Ասում է՝ անգամ գիշերօթիկի տարբերակն անընդունելի էր։
«Ասում էր՝ ես երեխեքիս տանեմ ուրիշ տեղ, թողնեմ, ես գամ, հանգիստ քնե՞մ, հա՞ց ուտեմ։ Ավելի լավ է՝ թույն խմեմ, մեռնեմ։ Շատ ուշադիր հայր էր։ Քանի որ տանը հաճախ չէր լինում, Մարիան իրեն ուշ-ուշ էր տեսնում, սառն էր ընդունում։ Կարենն ասում էր՝ երանի էն օրը, որ դուռը կբացվի, Մարիան վազելով կգա, ինձ կգրկի։ Ու երազում էր Մարիայից «պապա» բառը լսել (Մարիան դեռ չի խոսում)»։
© Sputnik / Aram NersesyanՄարիա Ասատրյանը
Дочь погибшего в 44-дневной войне Карена Асатряна, Мария, страдающая аутизмом - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Մարիա Ասատրյանը
2020-ի սեպտեմբերին Կոսովոյից նոր էր եկել։ Տունն էին վերանորոգել, Կարենը հաջորդ սպասված քայլին էր պատրաստվում՝ մեքենա գնել։ Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էին խանութներ գնալ, տան համար անհրաժեշտ գնումներ անել, սակայն դրա փոխարեն Կարենը պատերազմ գնաց․․․
«Ամեն օր զանգում կամ sms էր գրում, ասում էր՝ իմ մասին մի մտածի, դու մենակ երեխեքի մասին հոգ տար, որ ես հանգիստ լինեմ»։
Հոկտեմբերի 26-ին 3 օրով տուն եկավ։ Այդ 3 օրերի ընթացքում հասցրեց տան անավարտ գործերն անել։
«Կողքից նայում էի ու մտածում է՝ էս ի՞նչ է անում, ոնց որ կիսատ բան չուզեր թողնել։ Ասացի՝ Կար, խնդրում եմ, մի՛ գնա․․․ Ասեց՝ արևս, պետք ա գնամ։ Գևորիկը հարցրեց՝ պապ, գալո՞ւ ես։ Ասեց՝ անպայման։ Հիմա Գևորիկն ասում է՝ լավ բան անեմ, որ պապան երկնքից տեսնի, ուրախանա․․․»,- հեկեկոցն ընդհատում է խոսքը։
Կարեն Ասատրյանը զոհվեց նոյեմբերի 3-ին Քարվաճառում՝ ԱԹՍ-ի հարվածից։
«Հիմա իմ կյանքը ո՛չ ձև ունի, ո՛չ գույն․․․»,- արցունքների ու հեծկլտոցի միջից ասում է 41-ամյա կինը։
Երեխաներին ցերեկային խնամքի կենտրոններ չի տանում, հիմա հատկապես Մարիայի համար է վախենում։ Ասում է՝ բա որ լավ չվարվեն, հանգստացնելու համար դեղորայք տան, ցավեցնեն։
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Ասատրյանը հոր` Կարեն Ասատրյանի հետ
Сын погибшего в 44-дневной войне Карена Асатряна, Геворг Асатрян, страдающий аутизмом - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Գևորգ Ասատրյանը հոր` Կարեն Ասատրյանի հետ
Գևորգը «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոն էր հաճախում, որոշ ժամանակով դադարեցրեցին, որովհետև ճանապարհածախսի հետ կապված խնդիրներ կային։ Հանրային տրանսպորտով չեն կարող տեղ հասնել, հատկապես Մարիայի հետ անհնար է։ Իրենց բնակավայրից` Նոր Գեղի գյուղից էլ ամեն օր տաքսիով Երևան գալ ու գնալը ծախսատար է։ Ասում է՝ հիմա հովանավոր է գտնվել, որը կհոգա «Իմ ուղին» հասնելու 6 ամսվա ճանապարհածախսը։
© Sputnik / Aram NersesyanՆարինե Ասատրյանը դստեր` Մարիայի հետ
Жена и дочь погибшего в 44-дневной войне Карена Асатряна, Нарине и Мария - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Նարինե Ասատրյանը դստեր` Մարիայի հետ
Նարինեն, իհարկե, աշխատել չի կարող, թեպետ շատ կուզեր։ Աշխատելու մասին միայն մտածելիս խամրած աչքերում փայլ է հայտնվում։ Բայց հիմա անգամ տնից մի քանի րոպեով դուրս գալիս Մարիայի մասին հոգ տանելը Գևորգին է թողնում։ Ավելի երկար ժամանակով թողնել չի կարող։ Ապրում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացած գումարով (գումարը կիսվում է Կարենի ծնողի և Նարինեի միջև), նպաստով, երեխաների թոշակով․․․
«Ի՞նչ երազանքներ ունեք, ի՞նչ կուզեիք․․․»։
Նարինեն տխուր ժպտում է․ ասում է՝ իր երազանքը Կարենն էր․․․ Հիմա բոլոր ցանկությունները միայն երեխաների շուրջ են պտտվում՝ Մարիան խոսի, Գևորգը դպրոցն ավարտի, կյանքում իր տեղը գտնի։
© Sputnik / Aram NersesyanԳևորգ և Մարիա Ասատրյանները
Дети погибшего в 44-дневной войне Карена Асатряна, Мария и Геворг, страдающие аутизмом - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Գևորգ և Մարիա Ասատրյանները
Հ․Գ․ Ապրիլի 6-ին, ժամը 13։00-ին, «Իմ Ուղին» կենտրոնում կազմակերպվում է համերգ և ցուցահանդես-վաճառք։ Անցկացվելու է դրամահավաք, որի ընթացքում հանգանակված միջոցներն ուղղվելու են Գևորգին և Մարիային անհրաժեշտ թերապիաներին։ Ընտանիքին օգնել ցանկացողների համար կա քարտային համար. 5450570001293493 Կոնվերս Բանկ Ասատրյան Նարինե
Լրահոս
0