00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոնալդ Թրամփը ձերբակալվել է և սպասում է մեղադրանքների առաջադրմանը. ԶԼՄ

© AP Photo / Francisco SecoԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2023
Դոնալդ Թրամփ
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախկին նախագահին ձեռնաշղթաներ չեն հագցնի, բայց մատնահետքեր կվերցնեն։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է և և սպասում է մեղադրանքների առաջադրմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN-ին:
Թրամփը գնացել է Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակ, որտեղ նրան ձերբակալել են։ Ամերիկյան իրավական ընթացակարգի համաձայն՝ նա ձերբակալված կմնա մինչև այն պահը, երբ նրան դատարան կբերեն մեղադրանք ներկայացնելու համար։ Լրատվամիջոցը նշում է, որ նախկին նախագահին ձեռնաշղթաներ չեն հագցնի, բայց մատնահետքեր կվերցնեն։
Ինքը՝ Թրամփը, ավելի վաղ դատարան գնալու ճանապարհին իր հետ կապված իրադարձությունները «սյուրռեալիստական» է անվանել։
«Վաու, նրանք պատրաստվում են ձերբակալել ինձ։ Չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունենում Ամերիկայում», - գրել է նա սոցիալական ցանցերում:
Դոնալդ Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի. ԶԼՄ
Թրամփն ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որին քրեական մեղադրանք է առաջադրվում և որը պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփին մեղադրանքներ առաջադրելուն կողմ է քվեարկել Նյու Յորքի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին։ Պաշտոնապես մեղադրանքները կհրապարակվեն միայն այն ժամանակ, երբ Թրամփը ներկայանա դատարան, սակայն ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի գործի մասին է. նրան իբր մեծ գումար են վճարել նախկին նախագահի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար։ Թրամփն արդեն հերքել է Դենիելսի հետ կապը և վստահեցրել, որ ինքը որևէ հակաիրավական գործողություն չի արել։ Նա նաև հայտարարել է, որ հետապնդումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով և կապված է 2024 թվականի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության հետ։
Լրահոս
0