https://arm.sputniknews.ru/20230403/rd-ag-pvokhnakharary-ev-mak-i-glkhavvor-qartughari-teghakaly-qnnarkel-en-hacahatikajin-gvortsarqy-57608176.html
ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հացահատիկային գործարքը
ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հացահատիկային գործարքը
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը: 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T15:07+0400
2023-04-03T15:07+0400
2023-04-03T15:07+0400
ռուսաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հացահատիկ
գործարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45782611_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3dfb0991290975d8dd1cb7c1e4fd0aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսի հետ քննարկել է հացահատիկային գործարքի իրականացումը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը՝ շեշտադրելովհրատապ հումանիտար խնդիրների լուծումը, նախևառաջ փետրվարի սկզբին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարումը։Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ ՉավուշօղլուՀացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են հացահատիկային գործարքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45782611_109:0:1532:1067_1920x0_80_0_0_c1ef08b81b92e8a66797ffd94596b5f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հացահատիկ, գործարք
ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հացահատիկ, գործարք
ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հացահատիկային գործարքը
Զրուցակիցները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսի հետ քննարկել է հացահատիկային գործարքի իրականացումը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Քննարկվել է ստամբուլյան փաթեթային համաձայնագրերի իրականացման ընթացքը, որոնք կոչված են նպաստելու գլոբալ պարենային անվտանգության ապահովմանը և Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի կարիքավոր երկրներին օգնություն տրամադրելուն։ Հաշվի առնելով Մարտին Գրիֆիթսի վերահսկողական դերը` հատուկ ուշադրություն է հատկացվել ուկրաինական պարենի արտահանման «Սևծովյան նախաձեռնությանը»՝ շեշտը դնելով «Տոլյատի-Օդեսա» ամոնիակային խողովակաշարի աշխատանքի վերականգնման խնդրի վրա», - ասված է նախարարության կայքում:
Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը՝ շեշտադրելովհրատապ հումանիտար խնդիրների լուծումը, նախևառաջ փետրվարի սկզբին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարումը։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։